Հավատք

Այս զարմանալի ֆլեշմոբը տեղի է ունեցել Հոլանդիայի նախարարական շենքում

Կարեն Հակոբյան
Հեղինակ՝ Կարեն Հակոբյան

Նախարարական շենքում իրականացնում են քաղաքական քննարկումներ:
Չորեքշաբթի օրը, սովորական աշխատանքային ժամին այստեղ տեղի է ունենում ֆլեշմոբ: Ներկաներից մի տղամարդ սկսում է շեփոր նվագել, իսկ ներկա տարբեր քաղաքական գործիչներ սկսում են երգել «Amazing Grace» երգը:

Ֆլեշմոբի նախաձեռնողը SGP կուսակցությունն է: SGP-ը Հոլանդական կուսակցություն է, որը քաղաքականություն է վարում՝ օգտագործելով Աստվածաշունչը և քրիստոնեական արժեքները, որպես հիմք: Այս կուսակցությունը հայտնի է նաև այն փաստով, որ նրանց և ChristenUnie կուսակցությունների շնորհիվ է Հոլանդիան ընդունել հայերի ցեղասպանությունը: SGP կուսակցությունն ամեն տարի բարձրաձայնում է այս փաստի մասին և պաշտպանում հայերի շահերը Հոլանդիայում:

Հեղինակի մասին

Կարեն Հակոբյան

Կարեն Հակոբյան

Սովորում է Ուտրեխտի համալսարանի (Հոլանդիա) Փոքր և միջին ձեռնարկատիրության կառավարման ֆակուլտետում՝ «Առաջնորդություն և ստեղծագործական բիզնես» մասնագիտացմամբ: Edita Media հոլդինգի և Armenia Design ընկերության հիմնադիրն է: Սիրում է ընթերցանություն, առցանց մարքեթինգ և սպորտ: