Ֆիլմեր

15 զարմանալի փաստեր Սթիվեն Սփիլբերգի մասին

Հոլիվուդյան հայտնի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի անունը մեծ է կինոյի աշխարհում։ Նրա նկարահանած ֆիլմերից շատերը մենք սիրում ենք, բայց հաճախ չգիտենք, որ դրանք Սթիվենի աշխատանքներն են։

Սփիլբերգը ռեժիսոր է 53 ֆիլմերի, 145 ֆիլմի պրոդյուսեր,  13 ֆիլմում սցենարիստ և սա դեռ ամենը չէ։ Նա խաղացել է նաև 12 ֆիլմերում, իսկ նրա ֆիլմերը շատերին են գերել․․․

Բայց քչերը գիտեն Սփիլբերգի մասին այս զարմանալի մանրամասները։

Եվ այսպես ներկայացնում ենք 15 փաստեր Սթիվեն Սփիլբերգի մասին, որոնք դու դեռ չես իմացել։

1․ Մանկության տարիներին Սթիվենն ունեցել է երկու թութակ՝ Հիմար 1 և Հիմար 2։

2․ Ռեժիսոր Բրայան – դե Պալման Սթիվեն Սփլիբերգի առաջին որդու կնքահայրն է։

3․ Ամերիկյան հումորային MAD հեռուստաշոուի ընթացքում պետք է ցուցադրվեր նմանակման էպիզոդ «Schindler’s Lost» անվանմամբ։ Այն նկարահանված էր սև-սպիտակ և այն մասին էր, թե ինչպես են Օ․ Շինդլերն ու իր կինը փորձում գտնել այն երկաթուղային կայարանը, որտեղից գերմանացիները պետք է գնացքով ուղարկեին մի խումբ հրեաների։ Իր լավագույն զգացմունքներում վիրավորված Սփիլբերգը հասնում է նրան, որ արգելվում է այդ էպիզոդի ներկայացումը։

4․ Իտալացի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելլինիի կարդացած վերջին նամակը իրեն գրել է Սթիվեն Սփիլբերգը։

5․ Հնդկաստանում, «Երրորդ մակարդակի մտերիմ կոնտակտներ» ֆիլմի նկարահանումներին Սփիլբերգն օգտվում էր իր անձնական բերած մթերքներից և լվացվում էր կապված բերանով, որպեսզի խուսափեր ակամա ջուր կուլ տալուց։մարդիկ

6․ Սփիլբերգը սարսափելի վախենում է Լոս Անջելեսում բավականին հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերից, այդ պատճառով իր գրասենյակի մոտ միշտ պահում է օգտագործման համար պատրաստ մոտոցիկլ։

7․ Սփիլբերգի աշխատանքային սեղանի վրա` ապակու տակ, պահվում են «Քաղաքացի Քեյն» և «Կասաբլանկա» ֆիլմերի օրիգինալ սցենարները, նաև Օ․ Ուելսի «Աշխարհների պատերազմներ»-ի ռադիո պիեսները։

8․Պացիֆիկ Պելիսեյդում գտնվող Սփիլբերգի առանձնատունը, որն ունի հինգ ու կես հեկտար տրամագիծ, նախկինում պատկանել է համր ֆիլմերի աստղ Դուգլաս Ֆեերբենկին, «Քամուց քշվածներ»-ի պրոդյուսեր Դեվիդ Օ․ Սելզնիկին և Կերրի Գրանտին։

9․ Փորձարկելով իր սեփական ատրակցիոնը Universal Studios-ում, Սփիլբերգը կանգնացրել է այն «Մեծ անդունդին» դեռ չհասած։

10․ Սփիլբերգը նկարահանվել է Սինդի Լոպերի «Goonies R Good Enough» տեսահոլովակում։

11․Որոշ ժամանակ Սփիլբերգը հանդիպում էր «Դալլաս» սերիալի աստղ Վիկտորիա Պրինսիպալի հետ։

12․ «Челюсти» ֆիլմի նկարահանումների վայր՝ Մարտաս Վինյարդ կղզում, Սփիլբերգն իր հետ տարել է բարձ, որը լցված է եղել նեխուրի ցողուններով։ Նա գտնում էր, որ դրանց հոտը հանգստացնում է։մարդիկ

13․ Ուսանողական տարիներին Սփիլբերգը ստիպված է եղել հանրակացարանում ապրող կատվին տանել բժշկի այն բանից հետո, երբ նրան տվել են LSD-ի և նա դուրս է թռել չորրորդ հարկի պատուհանից։

14․ «Այլմոլորակայինը» ֆիլմի պրեմիերայից հետո հայտնի քարոզիչ՝ Ջիմմի Սվագարտը Սփիլբերգին հայտարարել է «Սատանայի գործակալ»։

15․ Քոլեջում Սփիլբերգը վարում էր «Պոնտիակ Լե Ման» 1961 թվականի արտադրության։ Նա այդ մեքենային կոչում էր «Բերտ»։

Հեղինակի մասին

Մարիամ Պետրոսյան

Մարիամ Պետրոսյան

Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան: Պարբերաբար անցկացնում է սեմինարներ և թրեյնինգներ՝ ձգտելով նպաստել երեխաների և մեծահասակների ստեղծագործ մտքի զարգացմանը։ Սիրում է հավաքել փայտե մակետներ, զբաղվել ձեռագործությամբ: