Բիզնես

Քո խնդիրների իրական լուծման 7 քայլ

Կարեն Հակոբյան
Հեղինակ՝ Կարեն Հակոբյան

Բոլորի կյանքում լինում են խնդիրներ՝ ընտանիքում, աշխատանքում համացանցում և այլն:
Այս հոդվածն ընթերցելուց հետո դու կիմանաս, թե ինչպե՞ս կարող ես քո ուժերի սահմանում լուծել այդ բոլոր խնդիրները:

1. Խնդրի հայտնաբերում

Նախքան խնդրի լուծումը՝ պետք է հայտնաբերել իրական խնդիրը: Հաճախ մենք տեսնում ենք միայն խնդիրների հետևանքները, բայց չենք կարողանում գիտակցված տեսնել բուն խնդիրը: Խնդիրը հայտնաբերելու համար պետք է հարցնենք ինքներս մեզ, թե ո՞րն է իմ խնդիրը կոնկրետ:

2. Խնդրի սահմանում

Խնդիրը հայտնաբերելիս պետք է նրան ճիշտ սահմանում տալ: Սահմանել խնդիրը՝ նշանակում է տեսնել խնդրի բնույթը: Խնդրի բնույթը կարող ենք տեսնել, տալով հետևյալ հարցը «Ինչպիսի՞ տեսք ունի խնդիրը»:

3. Պատկերավորում

Երրորդ կետում պետք է փորձենք պատկերացնել տվյալ խնդիրը: Արդյո՞ք կարողանում ես խնդիրը գլոբալ պատկերացնել և հասկանալ, թե ինչպիսի՞ խնդրի մեջ ես:

4. Ձևավորել կարծիք

Ձևավորիր քո անձնական կարծիքը տվյալ խնդրի մասին: Փորձիր հասկանալ, թե որքանո՞վ է տվյալ խնդիրը վնասում քո անձնական կարծիքին: Գումարի բոլոր անձնական արժեքները, որոնք կարևոր են քեզ համար, որպեսզի ճիշտ հասկանաս խնդրի իրական էությունը:

5. Լսել այլոց կարծիքը

Երբ արդեն հայտնաբերել ես խնդիրը, սահմանել նրա էությունն ու պատկերացրել ես գլոբալ երևույթը քեզ համար, քննել ես քո արժեքների հիման վրա, ապա այդ դեպքում փորձիր խնդիրը անկողմնակալ ներկայացնել այլոց: Թույլ տուր, որ այլ անձինք նույնպես արտահայտեն իրենց կարծիքը: 

6. Անձնական համեմատում

Համեմատիր քո անձնական կարծիքը այլոց կարծիքների հետ: Այս էտապում փորձիր մնալ անկողմնակալ, որպեսզի կարողանաս կարծիքները ճիշտ համեմատել իրար հետ: Եթե տեսնում ես այլոց կարծիքը քո կարծիքի հետ, ապա կարող ես քո դիրքորոշումը ընդունել: Երբ տեսնում ես, որ այլոց կարծիքները չափազանց շատ են հակասում քո կարծիքին, փորձիր ավելի երկար մտածել այս հարցի շուրջ: Հնարավոր է, որ ուրիշները տեսնում են այն, ինչը դու չես տեսնում, սակայն հնարավոր է նաև, որ դու՛ ես ինչ-որ բան տեսնում, որը ուրիշների համար անհասկանալի իրականություն է:

7. Որոշում կայացնել

Եթե այլոց կարծիքը համեմատել ես քո կարծիքի հետ, այս դեպքում հնարավորություն ունես կարծիքդ, որը կազմել էիր 4-րդ քայլում, փոխել կամ չփոխել: Միայն այս դեպքում կարող ես որոշում կայացնել քո հետագա քայլերի մասին: Հստակեցրու քայլերդ: Մի շտապիր որոշումներիդ մեջ, իսկ երկար խորհելուց հետո, երբ որոշում ես կայացնում, ապա այն շուտ մի փոխիր:

Հեղինակի մասին

Կարեն Հակոբյան

Կարեն Հակոբյան

Սովորում է Ուտրեխտի համալսարանի (Հոլանդիա) Փոքր և միջին ձեռնարկատիրության կառավարման ֆակուլտետում՝ «Առաջնորդություն և ստեղծագործական բիզնես» մասնագիտացմամբ: Edita Media հոլդինգի և Armenia Design ընկերության հիմնադիրն է: Սիրում է ընթերցանություն, առցանց մարքեթինգ և սպորտ: