Ընտանիք

Ինչպե՞ս մեծացնել երջանիկ երեխա

Այժմ շատ ընտանիքներում բավականին արդիական է դարձել երեխաների ծնունդը նախօրոք պլանավորելը։ Երիտասարդ ընտանիքներն այժմ առավել շատ են մտահոգված իրենց ապագայով և հեռանկարներով։ Եվ յուրաքանչյուրն էլ ցանկանում են, որ իրենց երեխաները ունենան ամեն ինչ, բավարարված լինեն նրանց բոլոր պահանջմունքները՝ ապահովելով նրանց նյութական բարիքներով։

Բայց այդ ամենը բավարար չէ, որպեսզի երեխաներն իսկապես երջանիկ լինեն։

Միայն ճիշտ դաստիարակության և վարքի դեպքում է հնարավոր երեխայի մոտ մշտապես ապահովել բարձր տրամադրություն և ուրախություն։ Դրա շնորհիվ է, որ նա հետագայում կմեծանա որպես ինքնաբավ, ինքնուրույն և լիարժեք մարդ։

Երեխայի երջանկությունը հիմնական հեռանկարն է։

երեխաներ

Փիլիսոփաներն ու մտավորականները գտնում են, որ երջանկությունը հենց մարդու մեջ է։ Բայց ինչպե՞ս կարող ենք մենք սովորեցնել երեխային գտնել իր մեջ երջանկության աղբյուրը։ Չ՞է որ, եթե երեխան չսովորեց ուրախանալ յուրաքանչյուր տրված օրով, նա կկորցնի ուրախանալու կարողությունն ընդհանրապես։ Այդ պատճառով ծնողները սեփական օրինակի վրա պետք է ցույց տան երեխաներին, պատմեն գոյություն ունեցող երջանկությունների մասին։ Օրինակ, երբ հայրիկը տուն է գալիս, մայրիկը պետք է ուրախ լինի դրան։ Այդ ժամանակ երեխան էլ տեսնելով դա, ինքն էլ կուրախանա։ Եվ ամեն անգամ հայրիկի տուն գալը կդառնա երջանկանալու առիթ։ Այլ կերպ ասած պետք է երեխային ցույց տալ, թե ինչ է երջանկությունը և ինքներդ էլ սովորեք ուրախանալ փոքրիկ առիթներով։

Ինչպե՞ս օգնել երեխային տեսնել կյանքի գեղեցկությունը։

Շատ կարևոր է երեխայի մեջ զարգացնել էսթետիկայի ընկալումը։ Պետք է մշտապես նրա ուշադրությունն ուղղել գեղեցիկ առարկաներին, բնության երևույթներին, մարդկանց։ Կարևոր է, որ դուք էլ կարողանաք տեսնել և գնահատել մեզ շրջապատող գեղեցիկ աշխարհը։ Այդ ժամանակ երեխան էլ կսկսի ընկալել աշխարհն ավելի գունեղ և ապահով իր համար։

Եթե ժպտաս, շուրջդ կժպտան բոլորը․․․

Երեխային պետք է սովորեցնել հաճախ ժպտալ։ Հիշեք, որ դուք ինքներդ պետք է տեսանելի և մշտապես հետևողական օրինակ լինեք երեխայի համար։ Երեխան պետք է ձեր դեմքին հաճախ տեսնի հիացմունք, դրական և ուրախ հույզեր, և հազվադեպ զայրույթ ու ցասում։ Սովորեցրեք երեխային բարեհամբույր լինել շրջապատի հանդեպ և հանդուրժող տարբեր մարդկանց, երևույթների նկատմամբ։ Մի մոռացեք, որ հանդուրժող լինելը չի նշանակում համաձայն լինել կամ ընդունել տվյալ երևույթը։ Այն պարզապես հնարավորություն է տալիս չչարանալ և համբերատար լինել։

Խոչընդոտների հաղթահարում

Երեխայի դաստիարակության մեջ կարևոր պայման է հանդիսանում խոչընդոտների հաղթահարումը։ Եթե ձեր փոքրիկի մոտ ինչ-որ բան չի ստացվում, պետք է աջակցել և օգնել նրան, բայց ոչ մի դեպքում չի կարելի անել նրա փոխարեն։ Սովորելով ինքնուրույն հաղթահարել դժվարությունները, երեխան հետագայում էլ խնդիրներին կնայի ժպիտով և վստահությամբ։ Իսկ դա ամենաանհրաժեշտ բանն է երջանիկ լինելու համար։

Իսկ ինչպե՞ս վարվել նվերների հետ։

Իրականում երեխաները շատ են սիրում նվերներ և անակնկալներ։ Դա կարող է լինել և ոչ այնքան նշանակալի բան, ինչպես օրինակ գեղեցիկ զարդարված նախաճաշը, բայց երեխայի մոտ դրանից հայտնվում է տոնի զգացողություն, որը կպահպանվի ամբողջ օրը։ Երեխային զարմացնելու համար հարկավոր չէ գործադրել մեծ ջանքեր։ Պարզապես մատուցեք ամեն ինչը հեքիաթային և կախարդական հեքիաթի մեջ։

Երեխաների առողջ և երջանիկ զարգացման համար ամենակարևորը սերն է։ Անկեղծ սիրով լցված հարաբերությունները ամեն ինչն էլ կվերածեն տոնի և ուրախության։

Հեղինակի մասին

Մարիամ Պետրոսյան

Մարիամ Պետրոսյան

Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան: Պարբերաբար անցկացնում է սեմինարներ և թրեյնինգներ՝ ձգտելով նպաստել երեխաների և մեծահասակների ստեղծագործ մտքի զարգացմանը։ Սիրում է հավաքել փայտե մակետներ, զբաղվել ձեռագործությամբ: