Բիզնես

Աշխարհի ամենանորարարական դպրոցները

Սոնա Վարդանյան
Հեղինակ՝ Սոնա Վարդանյան

Կրթությունը ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար։ Նելսոն Մանդելա

Այս իմաստուն խոսքերը փաստում են, որ այն արժեհամակարգը, որը սեպվում է երեխայի մեջ շատ բան կարող է փոխել:
Կրթությունը սահմաններ չի ճանաչում: Մարդիկ ամենուր և ամեն տեղ պետք է սովորեն և սովորեցնեն:

Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենանորարարական դպրոցները:

Դուք, անշուշտ, կցանկանայիք որևէ մեկում սովորել:

1. Նիգերիայի ջրի վրա լողացող դպրոց

Նիգերիայում կա ջրի վրա լողացող դպրոց, որն անտեսելով սոցիալական նորմերը և համագործակցելով տեղի բնակչության հետ՝ մարդիկ ճանապարհորդում են նավով և կրթվում:
Floating-School

Դպրոցը կառուցվել է Հենրիխ Բոլի և ՄԱԿ-ի հովհանավորությամբ: Տարածքում կա խաղահրապարակ, զուգարաններ և դասարաններ:
Կառույցը կամ նավը կարող է տեղավորել 100 աշակերտ կամ մարդ:

2. Կոպենհագենի խորանարդաձև դպրոց

Կոպենհագենի այս դպրոցում կա մեծ դասասենյակ, որտեղ ավագ դպրոցի ավելի քան 1100 աշակերտներ անցկացնում են իրենց ժամանակի մի մասը՝ սովորելով թանկարժեք խորանարդե ապակու մեջ:restad-gymnasium-copenhagen-denmark-the-school-in-a-cube

Այս մեթոդը քաջալերում է աշակերտներին՝ հետագայում ավելի ճկուն մտածելու:
Տնօրեն Ալան Կժանը ասում է, որ նրանք ցանկանում են ունենալ այնպիսի ուսուցում, որի ժամանակ աշակերտները միասին հետազոտելով՝  կլուծեն արդի խնդիրներ:
Նրանք ցանկանում են ունենալ թափանցիկ դպրոց՝ շարժվող պատերով, որը կապված կլինի արտաքին աշխարհի հետ:
Ալանն ասում է, որ բավարար չէ աշակերտներին տալ գիտելիք, նրանց պետք է տալ նաև հնարավորություն գիտելիքը գործի վերածելու համար:

3. Ռոդ կղզու Մեծ պատկերային ուսուցման դպրոցbig-picture-learning-providence-rhode-island-the-school-in-the-real-world

Այս ուսուցման մեթոդը կոտրում է բոլոր կարծրատիպերը: Սկզբում K12 աշակերտները սովորում են իրենց ստեղծագործական կրքերը բորբոքել:
Այս դպրոցի կրթության ամենակարևոր տարրն այն է, որ աշակերտները սովորում են իրական աշխարհում, – ասում է Ռոդի Դեվիսը՝ Բիգ Փիքչըրս դպրոցի տնօրենը:

4. Սան Ֆրանցիսկոյի Ալթսքուլ ազգային ուսուցման դպրոցaltschool-san-francisco-california-the-school-of-silicon-valley

Այս ուսումնական հաստատությունում աշակերտներին տալիս են տեխնոլոգիական հմտություններ՝ ավելի ճկուն մտածելու համար: Այսպիսով, նրանք ճկուն կլինեն և կհարմարվեն աշխարհի փոփոխություններին:
Այստեղ աշակերտները 3D պատկերներ են ստեղծում, լուծում են բարդ խնդիրներ, իսկ ապագայում նրանք նույնպես կկարողանան նորարար և հանկարծաստեղծ լուծումներ առաջարկել:

5. Կամբոջաի Սրա պու ամառային դպրոցsra-pou-vocational-school-sra-pou-village-cambodia-the-school-for-building-community

Այս ամառային դպրոցը շինարար համայնքի համար է: Նախագծվել է ֆիննական ճարտարապետական ընկերության՝ Ռուդանկո + Կանկկունենի կողմից:
Դպրոցը կառուցել են տեղի շինարարները՝ ապագա շինարարների համար: Այն կառուցելը նույնպես դաս էր, քանի որ ճարտարապետը նախագծել էր բնակչություն և իրար կողք կողքի կառույցներ, որն ուղեցույց էր հանդիսանում բնակչությանը՝  շենքը կառուցելու համար:
Դպրոցը սովորեցնում է երեխաներին, թե ինչպես կարող են ձեռք բերել անկախություն: Նրանք սովորում են աշխատել ցածր վարձատրվող աշխատանքով, սովորում են վաճառել տանը պատրաստված ապրանքներ և այլն:

6. Ամստերդամի Սթիվ Ջոբսի դպրոցsteve-jobs-school-amsterdam-the-netherlands-the-school-that-thinks-different

Ինչպես անունն արդեն հուշում է այս դպրոցն ունի իր սեփական ուսուցման համակարգը և մեթոդները:
Մյուրիխ դե-Հոնդը՝ դպրոցի հիմնադիրն ասում է, որ աշակերտները սկսում են ուսանել իրենց ներկայացրած անհատական զարգացման ծրագրով, որը գնահատվում է երեխայի, ծնողների և մարզիչի կողմից:
4-րդ և 12-րդ դասարանների բոլոր աշակերտները ստանում են ծրագրերով լի ipad-ներ՝ իրենց անհատական ուսուցումն առաջնորդելու նպատակով և ոչ մի երեխա բացառություն չէ, քանի որ յուրաքանչյուրն աշխատում է իր սեփական տեմպերով:

7. Սան Ֆրանցիսկոյի Բրայթվորք դպրոց
brightworks-school-san-francisco-california-the-school-that-teaches-dangerously

Այս դպրոցում ուսուցման մաս են կազմում այն վտանգավոր իրերը կամ երևույթները, որոնց աշակերտների ծնողներն արգելել են ձեռք տալ:
K-12 դասարանների աշակերտներ կեղտոտվում են, խաղում կրակի հետ և ստեղծում արվեստի գործեր:
«Մենք քաջալերում ենք աշակերտերին լինել իրենց կրթության համահեղինակները, աջակցելով և շահադրդելով նրանց, անհատական մի շարք հմտությունների և հետաքրքրությունների մեջ:
Աշխարհին ավելի շատ պետք են այնպիսի մարդիկ, ովքեր կարողանում են դժվարին մարտահրավերները տեսնել որպես հետաքրքիր գլուխկոտրուկներ և ունեն ստեղծագործական կարողություններ, հմտություններ և համառություն՝ փոփոխություններ մտցնելու համար: Նրանք մարդիկ են, ովքեր ուրախությամբ ձեռնարկում են նպաստել, այլ ոչ թե միայն սպառել», – ասում է Ջասթին Մաքաուլին՝ Բրայթվորքսի ծրագրային կոորդինատորը:

Ցանկը կարելի է դեռ շարունակել, սակայն ավելի լավ է հիմնադրել ևս մի այսպիսի նորարարական դպրոց, որտեղ սովորելը կլինի հաճելի, զվարճալի, իսկ ամենակարևորը կսպառազինի աշակերտներին կյանքի անելանելի թվացող մարտահրավերները դիմավորել հանկարծաստեղծ լուծումներով:

Հեղինակի մասին

Սոնա Վարդանյան

Սոնա Վարդանյան

Սովորում է Երևանի Պետական հումանիտար քոլեջի «Թարգմանություն և սպասարկման կազմակերպում» բաժնում: Սիրում է զբաղվել զբոսաշրջությամբ, կազմակերպել արշավներ և էքսկուրսիաներ, շփվել տարբեր ազգությունների մարդկանց հետ: