Սպորտ

Այս ամենը չեք իմացել հեծանիվի մասին

Աննա Սարգսյան
Հեղինակ՝ Աննա Սարգսյան

«Հեծանիվ» բառը ֆրանսերեն է և շրջանառության մեջ է մտել 1860-ական թվականներին, սակայն առաջին հեծանիվը ստեղծվել է Գերմանիայում՝ 1817 թ-ին:

Այն ուներ փայտե կաղապար և առանց ոտնակների էր, ինչի պատճառով հեծանվորդի կոշիկները շուտ էին մաշվում: Այդ հարցը լուծում գտավ ֆրանսիացի մեխանիկի կողմից, ով ավելացրեց ոտքերի հարմարանքը` ստեղծելով դասական հեծանվի հիմքը:

Սկզբնական մոդելները անկատար էին և դրա համար անվանում էին «ոսկորների շարժ»: Թերությունների շտկման համար անհրաժեշտ եղավ վերափոխել հեծանիվը՝ ավելացնելով ռետինե անիվներ:

Սկզբում հեծանիվն ուներ առջևի անհամաչափ մեծ անիվներ՝ ոտնակներով և հետևում փոքրիկ անիվ՝ օգնության համար, նման հսկաներով շրջելը բավականին բարդ էր և ընկնելուց էլ բարձր:

1890-ական թվականներից սկսվեց հեծանիվների «ոսկե դարաշրջանը»:

Նոր կառուցվածքն ուներ միանման չափսերով անիվներ, հետևում ամրացված շղթան ապահովվում էր արագությունը, իսկ մասսայական արտադրությունը իջեցնում էր գինը: Եվ հեծանիվները սկսեցին գնել ինչպես թարմ կարկանդակներ:

Էժան հեծանիվների ժամանակաշրջանը տվեց կանանց կայունություն և անկախություն:

20-րդ դարի սկզբում նույնիսկ կանացի նորաձևությունը ուղղվեց դեպի առօրյա և հարմարավետ հագուստները՝ հեծանվային զբոսանքն առավել ազատ և հարմարավետ դարձնելու համար:

Ժամանակի հետ այդ ամենը բերեց տարբեր տեսակների զարգացմանը, այնպիսիք ինչպիսին են՝ մրցարշավային, լեռնային և ֆրիստայլի համար նախատեսված հեծանիվները: Չնայած համակարգչային զարգացած դարաշրջանին, հեծանվային նորաձևությունն արդի է արդեն երկու հարյուր ամյակ:

Հեղինակի մասին

Աննա Սարգսյան

Աննա Սարգսյան