Նորաձևություն

8 տարբերակ փողկապ կապելու համար

Աննա Սարգսյան
Հեղինակ՝ Աննա Սարգսյան

Փողկապի մասին առաջին հիշատակումները կարելի է գտնել Հին Եգիպտոսի պատմությունից, որտեղ ուսերին գցած՝ ուղիղ երկրաչափական ձև ունեցող հյուսվածքից մի կտորը ծառայում էր որպես յուրահատուկ խորհրդանիշ՝ պատմելով դրա սեփականատիրոջ սոցիալական կարգավիճակի մասին:

Առաջին փողկապ կրողներից է համարվում նաև Հին Չինաստանը: Դրա մասին են վկայում կայսեր Ցին Շիհուանդի գերեզմանի մոտ գտնվող իշխանավորների և ռազմիկների քարե արձանները, որոնց պարանոցին կապած կապիչները ժամանակակից փողկապ են հիշեցնում:

Դրանք ձևով և տեսքով շատ հեռու էին փողկապի՝ մեզ ծանոթ տեսակից և զուրկ՝ ժամանակակից փողկապի հանգույցից: Մինչ այս, փողկապի հայտնագործողներ էին համարվում հռոմեական լեգեոնականները, ովքեր կրում էին «Focale», որտեղից էլ սկիզբ առավ «Փողկապ» անվանումը: 

Ենթադրվում է նաև, որ խորվաթ սպաները պարանոցներին կրում էին մետաքսե կտորից շարֆեր, որպես պարգևատրում Երեսունամյա պատերազմի ժամանակ իրենց արիության և խիզախության համար: Դա գրավեց Լյուդվիգ 14-րդի ուշադրությունը: Արդյունքում՝ 17-րդ դարի կեսերին, փողկապի նորաձևություն սկսվեց Ֆրանսիայում, որը հետագայում տարածվեց Եվրոպայում:

  • 1924 թ-ին ամերիկացի գործարար Ջեսի Լանգսդորֆը արտոնագրեց ժամանակակից փողկապը:
  • Աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը՝ Չինաստանը, ամեն տարի թողարկում է 200 մլն փողկապ:
  • Լավ մետաքսե փողկապ պատրաստելու համար անհրաժեշտ է 110 շերամի բոժոժ:
  • Հատուկ զրահապատ փողկապը կարող է կանգնեցնել 9 մմ-ոց փամփուշտը, որը նորարարություն էր փողկապների պատմության մեջ:

Ստորև ձեզ ենք ներկայացնում փողկապ կապելու 8 տարբերակներ:

Հեղինակի մասին

Աննա Սարգսյան

Աննա Սարգսյան