Ապրելակերպ

Ի՞նչ կարող է ձեռագիրը պատմել մեր մասին

Հոգեբաններին մշտապես հետաքրքրում է մարդը, իր բոլոր արտահայտումներով։ Ամեն մի մանրուք կարող է շատ բան պատմել մարդու մասին։

Իրենց հետազոտություններով հոգեբաններն ու գրաֆոլոգները փորձել են բացահայտել մարդու ձեռագրի և հոգեկանի միջև կապերն ու գաղտնիքները։ Ծանոթանալով ներկայացվող մի քանի առանձնահատկություններին դուք նույնպես կկարողանաք տեսնել և տարբերակել բնավորության որոշ առանձնահատկություններ ըստ ձեռագրի։

Ինչպես ամեն ոք է յուրահատուկ, այնպես էլ յուրահատուկ են ձեռագրերը։

Եթե ցանկանում եք ճանաչել մարդկանց, իմանալ նրանց բնավորության մասին, նախքան հաղորդակցվելը, ապա ուշադրություն դարձրեք նրա ձեռագրին։ Այստեղ կներկայացնենք ձեզ մի քանի տվյալներ, որոնցով դուք կկարողանաք տարբերել ձեռագրերն ու կարդալ նրանցում թաքնված տեղեկությունը մարդու մասին։

Մարդիկ, ում մոտ տառերը մեծ են, սովորաբար օժտված են վառ արտահայտված առաջնորդական ընդունակություններով, ընդ որում նրանք կարող են լինել նաև շատ հուզական և փոփոխական մարդիկ։ Այդպիսի մարդիկ ուրիշների նկատմամբ շատ պահանջկոտ են, բայց իրենք չեն հանդուրժում ոչ մի քննադատություն։ Հոգեբանության տեսանկյունից այդ մարդկանց կարելի է անվանել խոլերիկներ։

Տառերի միջին չափսը վկայում է մարդու հանգիստ և հավասարակշռված հուզական վիճակի մասին։

Տառերի փոքր չափը կպատմի ձեզ նպատակաուղղված, բայց շատ փակ և թաքնված անձի մասին։ Այդպիսի մարդիկ ոչ միշտ են բացահայտ գործում և չեն սիրում խոսել իրենց մասին։ Նրանք չեն վստահում մարդկանց և մոտ հարաբերություններ հազվադեպ են կառուցում։ձեռագիր

Ոչ միայն տառերի չափը, այլ նաև ձևը շատ բան կարող է պատմել մարդու մասին։

Կլորավուն, հավասարաչափ տառերը ցույց են տալիս, որ տվյալ մարդն ունի բարի, նուրբ բնավորություն։ Այդպիսի մարդկանց հեշտ է համոզել, պայմանավորվել։ Նրանք վստահելի մարդիկ են։

Սրացած տառերը խոսում են ավելի եսասեր բնավորության մասին։ Այդ մարդիկ կարողանում են համառորեն պնդել իրենց տեսակետը։ Այդպիսի տառաձև օգտագործող մարդիկ նաև կարող են լինել շատ հուզական և անկայուն։

Տառերը, որոնք գրված են առանց թեքության վկայում են, որ ձեռագրի տերն ունի համառ և անվճռական բնավորություն։ Մեծ թեքությունը դեպի աջ, երբ տառերը գրեթե կպնում են տողին, բնորոշ են խանդոտ, սիրո մեջ անկայուն մարդկանց, իսկ ուժեղ թեքվածությունը դեպի ձախ, խոսում է համառ, բայց կոմպրոմիսների համար պատրաստ բնավորության մասին։

Այն մարդիկ, ում ստորագրությունը գնում է դեպի վեր, ունեն բարձր ինքնագնահատական և ձգտում են բարձր պաշտոննների։ Իսկ եթե իջնում է դեպի ներքև, ապա մարդը հակված է հոռետեսության և դեպրեսիաների։

Եթե առկա է թղթին շատ ուժեղ սեղմված ձեռագիր, ապա այդ մարդը շատ աշխատասեր է և էներգիայով լի, եթե շատ թույլ է սեղմված, ապա հատուկ է ռոմանտիզմն ու ստեղծագործականությունը։

Ձեռագրի վերլուծության ժամանակ պետք է ուշադրություն դարձնել նաև տառերի միջև կապերին։ Եթե տառերը գրվում են առանձին – առանձին, այդ մարդն ունի լավ զարգացած ինտուիցիա, իսկ եթե գրված են միասին, միավորված են, ապա մարդն ունի բարձր մտավոր կարողություններ։

Ձեռագրի հետազոտությանն անցնելուց առաջ պետք է ուսումնասիրել մարդու վիճակը, տրամադրությունն ու հոգնածության մակարդակը։ Պետք է հիշել, որ արդեն կայուն ձեռագրի մասին կարող ենք խոսել դեռահասությունից հետո, իսկ երեխաների և դեռահասների ձեռագիրը դեռ անկայուն է, փոփոխությունների ենթակա և շատ հաճախ կախված է տվյալ պահից։

Հեղինակի մասին

Մարիամ Պետրոսյան

Մարիամ Պետրոսյան

Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան: Պարբերաբար անցկացնում է սեմինարներ և թրեյնինգներ՝ ձգտելով նպաստել երեխաների և մեծահասակների ստեղծագործ մտքի զարգացմանը։ Սիրում է հավաքել փայտե մակետներ, զբաղվել ձեռագործությամբ: