Ապրելակերպ

Ալբերտ Այնշտայնի մտավախության ժամանակը եկել է

Ոչ ոք մեղավոր չէ, եթե մենք ճիշտ բանը սխալ ենք օգտագործում

Մեկ անգամ տղամարդը՝ իր բաժանման ու կնոջ հետ ունեցած վատ հարաբերության պատճառի համար հեռախոսին և համակարգչին որոշեց դատի տալ:

Դատավորը կանչեց հեռախոսին և համակարգչին հարցաքննության, թե նրանք ինչ են արել, որ արժանացել են դատի:

Հեռախոսը և համակարգիչը լսելով տղամարդու մեղադրանքները, ապշահար պատասխանեցին.

– Պրն. դատավոր մենք մտել ենք նրանց ընտանիք որպեսզի նրանց կյանքը էլ ավելի հեշտացնենք, արագացնենք, օգնենք, որպեսզի նրանք շուտ լուրեր ստանան և էլ ավելի հեշտ հաղորդակցվեն, կապ հաստատեն իրենց բարեկամների, գործընկերների, երեխաների հետ:

Մեր ֆունկցիան նրանց օգնելն է, ոչ թե՝ խանգարելը, կամ էլ ինչպես մեզ անհիմն մեղադրում են, իբր նրանց բաժանելու համար ենք ստեղծվել:

Հեռախոսին և համակարգչին լսելուց հետո դատավորը հարցնում է.

– Իսկ կասեք այս դեպքում որ՞ն է պատճառը, որ ձեզ այս հարգարժան տղամարդը մեղադրում է:

Համակարգիչը մի պահ լռելով պատասխանում է.

– Պատճառը պրն. դատավոր այն է, որ մարդիկ մոռացել են, որ նրանց ծառայելու համար եմ, այլ ոչ թե նրանց հետ ընկերություն անելու:

Ծնունդով գերմանացի, ծնված ոչ հարուստ հրեա ընտանիքում տեսաբան, ֆիզիկոս՝ Ալբերտ Այնշտայնը, գիտության մեջ նրա մեծագույն նվաճումը հարաբերականության տեսությունն է, որն արմատապես փոխեց մարդու պատկերացումները տարածության, ժամանակի և մատերիայի մասին։

Լինելով բավականաչափ հեռատես գիտնական, նա դեռ 1922 թ-ին ասել է. «Ես վախենում եմ նրանից, որ տեխնոլոգիան կարող է առաջ անցնել մարդկային հարաբերություններից, որովհետև այդ ժամանակ աշխարհը կունենա հիմարների սերունդ»:

2014թ-ի ուսումնասիրությունների համաձայն, ըստ գերմանացի հոգեբանների մարդը շրջապատված լինելով բազում մարդկանցով, նրանք տառապում են միայնակ լինելու զգացումով, և ըստ նրանց այդ ամենին նաև 59.5% նպաստել է ներկա ժամանակակից տեխնոլոգիաները:

 

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: