Ավստրալիան միշտ էլ զարմացրել է իր երազային, հետաքրքիր ու առեղծվածային տեսարժան վայրերով: Այտեղ են ներկայացված ամենահետաքրքիր 10 վայրերը:
Մեծ Արգելախութը կղզիների խումբ է Կորալյան ծովում: Այն Ավստրալիայի հյուսիսարևելյան մասում է տեղակայված: Մեծ Արգելախութի ընդհանուր մակերեսը 348,698 կմ² է, որը հավասար է Մեծ Բրիտանիայի տարածքի ընդհանուր մակերեսին:
2. Կատա Տյուտա
Կատա Տյուտայի 36 ժայռերի ապշեցուցիչ գագաթները շատ հայտնի են ամբողջ աշխարհով մեկ: Արևածագի և մայրամուտի ժամանակ այս գագաթները ամբողջությամբ վառ կարմիր են դառնում, և այնպիսի մի հրաշալի տեսարան է ստեղծվում, որը մեկ անգամ տեսնելով, հավերժ դաջվում է հիշողության մեջ:
3. Բելարդ լճի արձաններ, Արևմտյան Ավստրալիա
Այս արտառոց և անչափ հետաքրքիր արձանների հեղինակը բրիտանացի նկարիչ Անտոնի Գորմլեյն է: Այս գլուխգործոցները թվով 51-ն են, որոնք տեղակայված են միմյանցից 10 կմ² հեռավորության վրա: Երեկոյան այս արձանները նմանվում են գերեզմանապահ հոգիների, և խորհրդավոր տրամադրություն է ստեղծվում ամբողջ տարածքում:
4. Կրակի ծովածոց, Տազմանիա
Կրակի ծովածոցը Ավստրալիայի ամենահայտնի վայրերից մեկն է: Այն իր անունն է ստացել բրիտանացի մի ծովագնացի կողմից 1773 թվականին, այն բանից հետո, երբ տեղաբնիկները այրեցին այդ տարածքը: Այսօր տվյալ անունը ասոցացվում է կարմիր գրանիտի անվան հետ, որը լուսավորում է տեղի ծովափերը:
5. Վայթհեվն ծովափ, Քուինսլենդ
Ավստրալիան հարուստ է ծովափերով: Այնտեղ կան ավելի քան 10000 ծովափեր, որնցից ամենահայտնին Վայթհեվն ծովափն է: Ծովափի սպիտակ սիլիկահողերը առեղծված են համարվում, և վարկածներ կան, որ այս սիլիկահողերը օգտագործվում են ոսպնապակու արտադրության մեջ իրենց մաքրության շնորհիվ:
6. Դը-Փիննակլս, Արևմտյան Ավստրալիա
Դը-Փիննակլսը Ավստրալիայի ամենատարօրինակ վայրերից մեկն է համարվում: Գիտնականները մինչև հիմա չեն պարզել, թե տեղի կրաքարե սյուները ծովի՞ց, ծառերի՞ց, թե՞ բույսերից են առաջացել:
7. Նալարբորի դաշտավայր, Արևմտյան Ավստրալիա
Այս տարածքը ուղտերին և կենգուրուների խառնամբոխին հանդիպելու հրաշալի վայր է:
8. Բանգլ-Բանգլ, Արևմտյան Ավստրալիա
350 միլիոն տարեկան Բանգլ-Բանգլը Ավստրալիայի տեղաբնիկների համար հոգևոր կենտրոն է եղել շուրջ 40000 տարի, բայց այն հայտնի է դարձել աշխարհին միայն 1983 թվականին:
9. Վեյվ Ռոք, Արևմտյան Ավստրալիա
Հսկայի դեմք հիշեցնող այս վայրը 14 մ երկարություն և ավելի քան 100մ լայնություն ունի: Այն առաջացել է հորդառատ անձրևների պատճառով:
10. Հիլիեր լիճ, Արևմտյան Ավստրալիա
Հիլիերը աղի լիճ է: Առավել հայտնի է իր վարդագույն երանգի շնորհիվ: