Բանաստեղծություններ

Սիրող տղայի երազանքը

Ես ուզում եմ, որ իմ սիրով ուրախանաս,
Ու ես խմեմ ամեն անգամ ժպիտը քո,
Երազում եմ՝ սրտիս մթնոլորտը դառնաս,
Որի զարկերն իմաստ կառնեն ձայնիդ ներքո:

Չհագենամ նուրբ հայացքիդ գինուց թովիչ,
Սիրերգ հյուսեմ՝ ընդմիշտ գերված քո նազանքով,
Եվ երջանիկ ապրումների սուրբ վայելքից
Անէանամ՝ մեկանալով հոգուդ սիրուն:

Հավետ ցնծաս անապական դու բերկրանքով,
Եվ միասին երգենք փոքրիկ մանկանն օրոր…
Օրը բացվի, ժպտա երկնից Արքան հզոր,
Մենք էլ Նրան երկրպագենք գիշեր ու զօր:

Սուրեն Սահակյան
couple-pointing-to-heaven

Հեղինակի մասին

Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյան

Ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մագիստրատուրան: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով: Շախմատի Երևանի չեմպիոն է: Սիրում է ֆուտբոլ, որակյալ երաժշտություն և այն ամենն, ինչ գեղեցիկ է: