Ընտանիք

11 բան, որ պետք է իմանան փոքրիկ երեխաների ծնողները

Մի քանի խորհուրդներ ծնողներից, ովքեր մեծացրել են իրենց երեխաներին, այն ծնողներին, ովքեր դեռ դաստիարակման գործընթացում են:

Առավել պարզ մենք մեր արարքները գիտակցում և հասկանում ենք այն ժամանակ, երբ հետադարձ հայացք ենք նետում դրանց: Երբ արդեն հանգիստ ենք ու ազատ, երբ անցել են լարվածությունն ու տագնապը, մենք սկսում ենք վերլուծել և գնահատել: Այդպես էլ ստացվում է երեխաների դաստիարակության գործընթացում: Քանի դեռ մեր երեխաները փոքր են և իրավիճակները պահանջում են արագ լուծումներ և վճռական քայլեր շատ դժվար է տարբերել, որն է ճիշտ և որը սխալ: Բայց, երբ մեր փոքրիկներն արդեն մեծ են, մենք սկսում ենք վերլուծել:

Ահա այդպես էլ մի քանի ծնողներ վերլուծելով իրենց վարքը, ապրումներն ու հույզերը մշակել են 11 խորհուրդներ, որոնք կօգնեն ապագա և երիտասարդ ծնողներին առավել հեշտությամբ հաղթահարել դաստիարակության և ընդհանրապես երեխաների մեծացման հետ կապված խնդիրներն ու դժվարությունները:մարդիկ

Այսպիսով.

  1. Բացի նրանից, որ դուք գրում եք ձեր երեխայի առաջին բառերը, գրեք նաև ձեր առաջին խոսակցություններն այն մասին, թե կա արդյոք Ձմեռ Պապ, կամ գոյություն ունի արդյոք Աստված: Հաճախ ծնողներն այնքան զբաղված են լինում իրենց երեխայի ամեն մի քայլի ու առաջխաղացման արձանագրմանբ, որ մոռանում են հասարակ, բայց միևնույն ժամանակ այնքան կարևոր առօրյան: Չէ՞ որ տարիներ անց դուք կդժվարանաք հիշել, թե ինչ տեսք ուներ ձեր երեխայի սենյակը, թե ինչպես էին անցնում ընտանեկան ընթրիքները, ինչպես էր երեխան առաջին անգամ ծանոթանում անծանոթ երևույթների և առարկաների հետ: Ամենօրյա պահերն հենց այն են, ինչը դուք կցանկանաք հետագայում հիշել:
  2. Որքան երեխաները մեծանում են, այնքան ավելի շատ ենք գնահատում ժամանակը: Երբ երեխաները փոքր են, ծնողներին հաճախ թվում է, որ նրանք այդպիսին էլ կմնան: Բայց դա այդպես չէ: Այդ պատճառով կազմակերպեք որքան հնարավոր է շատ ընտանեկան հանգիստներ, ճամփորդություններ: Դրանով դուք ավելի շատ հիշողություններ կունենաք միասին անցկացված ժամանակի մասին:скачанные файлы (2)
  3. Աշխատեք ճանաչել նրանց ընկերներին: Թույլ տվեք և աջակցեք, որ երեխան հաճախ ձեր տուն բերի իր ընկերներին: Երբ իմանաք և ճանաչեք ձեր երեխայի ընկերներին, դուք նրան շատ ավելի լավ կհասկանաք ու կիմանաք, քան որևէ այլ աղբյուրից: Եթե ձեր երեխայի ընկերները ձեզ վստահեն, կվստահի նաև նա:
  4. Մշակեք ընտանեկան ընթրիքների սովորույթ: Ընթրիքի սեղանն այն վայրն է, որտեղ տիրում է փոխադարձ սիրո և հասկացման մթնոլորտ, որտեղ կարելի է բաց քննարկել որոշակի գաղափարներ և մտքեր: Դարձրեք այն ապահով վայր, որտեղ բոլորին պատրաստ են լսել և հասկանալ:
  5. Յուրաքանչյուր տարվա վերջում գրեք երեխայի ամենավառ հիշողություններն անցած 12 ամիսներից: Երբ նա դառնա չափահաս, հավաքեք բոլոր այդ թղթիկները և վերհիշեք միասին այդ բոլոր անցած դեպքերը:
  6. Հնարավորինս հաճախ այցելեք ներկայացումների, սպորտային միջոցառումների: Հավատացեք, ձեզ ամենայն հավանականությամբ դուր չի գա հետագայում հասկանալ, որ բավարար չափով չեք զբաղվել երեխաներով և ժամանակ չեք հատկացրել նրանց:
  7. Առջևի նստարանին նստած ուշադիր լսեք, թե ինչ են խոսում երեխաները ետևում: Մի մեկնաբանեք: Դուք շատ ավելին կիմանաք ձեր երեխայի մասին, եթե չքննադատեք և չմեկնաբանեք նրան, այլ պարզապես ուշադիր լսեք:
  8. Եթե ձեզ երեխան պատմում է իր գաղտնիքը և խնդրում է ոչ մեկին չասել, մի ասեք իրականում: Ձեր երեխան պետք է իմանա, որ կարող է իրոք ձեզ վստահել: Դա շատ կարևոր է ձեր ներդաշնակ հարաբերությունների համար:
  9. Մի շեղվեք, երբ շփվում եք ձեր երեխաների հետ: Երբ երեխան խոսում է ձեզ հետ կարևոր է, որ ձեր ողջ ուշադրությունը ուղղված լինի դեպի նա և ոչ մի բջջային, ոչ մի այլ մարդ ձեզ չպետք է շեղեն այդ պահին:
  10. Օգնեք երեխաներին ամբողջովին բացել իրենց պոտենցիալը: Փորձեք օգնել երեխաներին ուսումնասիրել այնպիսի բաներ, որ իրեն իրականում հետաքրքիր են և մոտիվացրեք նրանց հետագա զարգացումը: Իսկ դա հնարավոր է անել այն դեպքում, երբ դուք չեք գնահատում նրանց, թույլ եք տալիս սխալվել, միասին եք որոնում խնդրի լուծման ճանապարհներ, սովորեցնում եք չհիասթափվել, այլ շարունակել պայքարել, անգամ, եթե շանսեր չկան հաղթելու:
  11. Եղեք սիրող՝ միշտ: Երբ երեխան գրկում է ձեզ, երբեք մի թողեք նրան առաջինը: Դա նույնպես տալիս է վստահություն:մարդիկ

Այս խորհուրդները առաջադրել են ծնողներ, հենվելով իրենց փորձի վրա: Դուք ունեք ձեր սեփական փորձը և ունեք ձեր եզրահանգումներն ու խորհուրդները: Ի՞նչ կարող եք դուք առաջարկել:

Հեղինակի մասին

Մարիամ Պետրոսյան

Մարիամ Պետրոսյան

Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան: Պարբերաբար անցկացնում է սեմինարներ և թրեյնինգներ՝ ձգտելով նպաստել երեխաների և մեծահասակների ստեղծագործ մտքի զարգացմանը։ Սիրում է հավաքել փայտե մակետներ, զբաղվել ձեռագործությամբ: