Հարցազրույց Ֆիլմեր

«Հրեշների գայլը» շուտով եթերում. Գոռ Վարդանյանը պատմում է մանրամասներ (բացառիկ հարցազրույց)

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Նոյեմբերի 23-ից (2015թ.) եթերում կլինի երկար սպասված «Հրեշների գայլը» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը:

YerevanStyle-ը հանդիսանում է «Հրեշների գայլը» ֆիլմի ինֆորմացիոն հովանավորը:
Ֆիլմի մանրամասները լուսաբանելու համար YerevanStyle-ը զրուցեց ֆիլմի ռեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր Գոռ Վարդանյանի հետ:

Ֆիլմը պատմում է հայ ոստիկանի մասին, ով հավատարիմ է իր երկրին ու օրենքին, չի վաճառվում ոչ մի կամակատարների, չի դառնում գերի՝ հանցագործ խմբավորումների, և պայքարում է արդարության համար:
Ֆիլմը միտում ունի Հայաստանում բարձրացնելու ոստիկանի հանդեպ վստահությունը,- իր խոսքում նշեց Գոռ Վարդանյանը: Նա վստահեցնում է, որ հայ ոստիկանական շարքերում այսօր էլ շատ նվիրյալներ կան, ովքեր չեն շեղվում իրենց ճանապարհից և բարձր են պահում ոստիկանի պատիվը:Ֆիլմի նպատակն է ամրացնել քաղաքացի – ոստիկան փոխհարաբերությունները, քանի որ առանց քաղաքացիների վստահության ոստիկանությունն անզոր է ապահովելու նույն քաղաքացիների պաշտպանությունն ու անդորրը: Հասարակության մեջ այսօր ոստիկանի անունը լսելով՝ հանդիպում ենք բացասական արձագանքների, ինչը ցավալի է:
Երբեմն հանդիպելով համազգեստ կրող օրինազանց մեկին՝ նրա հետ նույնացնում ենք ողջ համակարգը, ինչը վատ ազդեցություն է ունենում հասարակության վրա: Ամեն բնագավառում էլ եղել են, կան ու կլինեն և՛ վատ, և՛ լավ աշխատողներ: Սխալն այն է, որ մենք վերցնում ենք նրանց մեջ վատ կերպարներն ու ասոցացնում ողջ բնագավառի հետ:11990687_903871849686596_8627563659312591730_n
– Մենք պետք է կարողանանք տարբերել լավ ոստիկանին վատից:12004897_909321245808323_5096816169214008883_n
Մեր երեխաների համար հերոսի չափանիշ պետք է լինի իրավապահ, ազնիվ ոստիկանը: Պետք է երեխաների, երիտասարդների մեջ առաջանա համազգեստ կրելու ցանկությունը: Իսկ նա էլ, ով արդեն կրում է այդ համազգեստը, պետք է կարողանա գիտակցել դրա կարևորությունը, քանի որ համազգեստը խոսում է պետության վստահության մասին, որը պետք է արդարացնել:
Ոստիկանը պետք է գիտակցի, որ իր ուսերին մեծ պատասխանատվություն է դրված, որը խախտելու իրավունք չունի,- ավելացրեց Գոռ Վարդանյանը:

Ֆիլմը նկարահանվել է «Հայֆիլմ» ստուդիայի և «USA-Armenia TV»-ի հետ համատեղ, Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի աջակցությամբ:


Ժանրը – Կրիմինալ, դրամա, թրիլլեր, ակշեն
Սցենարի հեղինակներ –  Սոնա Հակոբյան, Գոռ Վարդանյան
Օպերատոր – Արթուր Դավթյան
Հնչյունային ռեժիսոր – Գևորգ Շահնազարյան
Մոնտաժ – Արամ Հարությունյան, Ալբերտ Մարկոսյան
Կորդինատոր – Մերի Մուրադյան
Գրիմը – Մարինե Խաչատրյան
Զգեստների ձևավորող – Լիլիթ Պետրոսյան
Ռեժիսորի օգնական – Դավիթ Թադևոսյան
Տնօրեն – Սարգիս Հարությունյան
Ռեժիսոր և պրոդյուսեր – Գոռ Վարդանյան


Գլխավոր դերերում նկարահանվել են Գոռ Վարդանյանը, Դավիթ Թադևոսյանը, Անժելա Սարգսյանը, Կարեն Սարուխանյանը և Սոս Կարապետյանը:

Դերերում. Արմեն Մարգարյան, Միլենա Վարդանյան, Ելենա Վարդանյան, Աշոտ Քարտաշյան, Լևոն Հարությունյան, Արծրուն Հարությունյան, Լևոն Մուրադյան, Սամվել Օհանյան, Հովիկ Թադևոսյան, Դիանա Բախշյան, Մարինե Մխիթարյան, Սարգիս Հակոբյան, Մխիթար Մելքոնյան, Արման Առաքելյան, Էդուարդ Գասպարյան, Վահե Սաքոյան, Էդուարդ Շահնազարյան, Վարուժան Մանուկյան, Ռուբեն Սարուխանյան, Իվետա Եդիգարյան, Խաչիկ Նարգիզյան, Աղասի Թադևոսյան, Սամվել Հարությունյան և Դիանա Գրիգորյան:

Առաջարկում ենք դիտել ֆիլմի թրեյլերը

Գործում է նաև ֆիլմի ֆեյսբուքյան էջը

 


Ունե՞ք հարցեր Գոռ Վարդանյանին: Գրեք մեկնաբանության մեջ ձեր հարցը և լավագույն հարցերը կպատասխանվեն անձամբ Գոռ Վարդանյանի կողմից:

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան