Բանաստեղծություններ

Քույրերիս

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Իմ կյանքը որքան դատարկ կլիներ,
Թե սրտիս խորքում քույրս չլիներ,
Քրոջ նման հեզ ու մեծահոգի,
Ցավն իմ չի կարող ուրիշն ամոքի:

Թե տկար լինեմ` ինձ որպես բուժքույր,
Թե հիմար լինեմ` իմ խորհրդական,
Թե մանուկ լինեմ` խաղընկեր ես քույր,
Այս ամենի հետ համեստ ես այնքան…

Որքան էլ հեռու ապրես ու ժպտաս,
Ժպիտովդ իմ մեջ խինդ կպատկերես,
Հարկիս տակ երբեք դու քեզ հյուր չզգաս,
Իմ սրտում հավետ սպասված տանտեր ես:

Եղիր միշտ մաքուր, մտքով Աստծո հետ,
Սերն Իր խոստմունք է` պայծառ գալիքի,
Ու Տիրոջ տանը բնակվիր հավետ,
Միշտ եղիր մասնիկն այդ ընտանիքի:

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան