Ընտանիք

Նորաստեղծ ընտանիքի ամենամեծ թշնամին

Կա արդյո՞ք  ինչ  որ  մեկը,  ով ունենա այն հաջողության բանալին,  որը կբացի հաջողակ ամուսնության դուռը: Ամուր ընտանիք կազմելու գործում կան շատ գործոններ, որոնք շատերը պետք է իմանան մինչ ամուսնանալը: Շատերի մոտ է հնչում այն հարցը, թե  ինչու՞ որոշ զույգերի հաջողվում է լինել երջանիկ, իսկ որոշների մոտ չի ստացվում։

Ընտանիքը` որպես անհրաժեշտ տարր հասարակության մեջ, առաջացել է  տասնյակ հարյուրավոր տարիներ առաջ: Այն ծնվում է սիրուց և մարդուն տալիս է երջանկություն, որտեղ մարդը իրեն զգում է անփոխարինելի: Այն հասարակության համար մեծագույն արժեք է համարվում:

Կայուն ընտանիք կազմելու ընթացքում զույգը անցնում է մի շարք փորձությունների միջով:

Ամուսնական կյանքի առաջին երկու տարիները զույգերի մեջ տեղի է ունենում փոխադարձ հարմարում և զույգի առաջ ծառանում են հետևյալ խնդիրները` պարտականությունների բաշխումը կնոջ և տղամարդու միջև, հաստատել ընդհանուր արժեքներ ընտանիքի գոյատևման համար, և հասկանալ, թե ի՞նչ է տալիս ընտանիքը զույգին:

Ամուսնական խնդիրները մեր օրերում կայանում է նրանում, որ զույգը ի սկբանե չի կիսում կարծիքներ, գնահատականներ և համոզմունքներ:

Ընտանեկան կոնֆլիկտները չպետք է աչքաթող արվեն, պետք է կարողանան գտնեն կոնֆլիկտի լուրջ պատճառը և փորձեն լուծել այն: Երբեմն կոնֆլիկտը օգնում է ամուսիններին միմյանց բացահայտեն և նպաստում է հարաբերությունների զարգացմանը:

Շատ գիտնականներ և հոգեբաններ ապացուցել են, որ մինչամուսնական հարաբերությունները ազդում են ընտանիքի ամրության վրա: Այդ պատճառներն են.

  • Կարճատև հանդիպումը
  • Տարբեր հետաքրքրությունները
  • Հաճախակի կրկնվող կոնֆլիկտների առկայությունը մինչ ամուսնությունը
  • Վաղաժամ երեխայի ծնունդը
  • Պարտականությունների բաշխման անհամաձայնությունը
  • Ժամանակի ռացիոնալ բաշխումը
  • Սեռային դաստիարակությունը:

Ինչքան էլ դժվար լինի ամուր, ներդաշնակ, բարեկեցիկ ընտանիք կազմելը, այնուամենայնիվ, ինչպես ասել է Ջորջ Սանտայանան` «Ընտանիքը՝ բնության հրաշքներից մեկն է»:

Հեղինակի մասին

Լիլիթ Դանիելյան

Լիլիթ Դանիելյան