Սնունդ

Ինչպե՞ս ճիշտ կտրել ծննդյան տորթը. ըստ 1906թ. Nature հեղինակավոր ամսագրում տպված գիտական հոդվածի

Եռանկյունաձև կտորնե՞ր: Այո՛, դուք դա սխալ եք անում:

Առաջարկում ենք դիտել հետաքրքրաշարժ այս տեսանյութն այն մասին, թե ինչպես է պետք կտրել տորթը, որպեսզի այն ավելի երկար մնա թարմ վիճակում:

Տորթ կտրելու «ավանդական» եղանակը, պարզվում է, լավագույնը չէ: Փոխարենը, ավելի քան մեկ դար առաջ, մաթեմատիկոս Ալեքս Բելոսն առաջարկել է շրջանաձև թխվածքը կտրելու նոր ձև, որն օգնում է ավելի երկար պահպանել տորթի մնացած մասը: Ուշագրավ է, որ այս մեթոդի մասին գրել է հռչակավոր Nature ամսագիրը, որն ամենահեղինակավոր գիտական պարբերականներից է ողջ աշխարհում: Հոդվածը թվագրվում է՝ 1906թ. դեկտեմբեր:

Այսպիսով՝ ինչպե՞ս կտրել տորթը, որպեսզի այն չչորանա, այլ մնա թարմ ու ախորժելի: Մանրամասները՝ տեսանյութում:

Հեղինակի մասին

Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյան

Ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մագիստրատուրան: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով: Շախմատի Երևանի չեմպիոն է: Սիրում է ֆուտբոլ, որակյալ երաժշտություն և այն ամենն, ինչ գեղեցիկ է: