Բիզնես

Ինչու՞ է շահավետ բարոյական լինելը բիզնես ոլորտում

Փորձը ցույց է տալիս, որ ժամանակակից ընկերություններից շատերը հանուն շահույթի ստացման ոչ միշտ է, որ գործում են ելնելով էթիկայի կանոններից, նորմերից` դրանով իսկ ռիսկի ենթարկելով իրենց հեղինակությունը:

Այս ամենի հետ մեկտեղ, նշենք որ կան մի շարք պատճառներ, որոնք հիմնավորում են ընկերությունների` բարոյական գործունեության շահավետությունը:

Image of two successful business partners working at meeting in office

Առաջին հերթին, էթիկայի կանոնները չպահպանելը կարող է հանգեցնել ընկերության` շուկայից դուրս մղմանը:

Բանն այն է, որ լավ հեղինակությունը բավականին բարդ է ձեռք բերել: Դրա համար կարող է տարիներ պահանջվել: Իսկ հեղինակության կորուստը բավակաին հեշտ և արագ կարող է տեղի ունենալ:  Հեղինակությունը կարևոր դեր է կատարում նաև պոտենցիալ ներդրողների ներգրավման տեսանկյունից: Ներդրողների համար կրկնակի հաճելի է աշխատել պատասխանատու մարդկանց հետ, որոնք ցանկանում են երկարաժամկետ աշխատել գործընկերների հետ:

Երկրորդ հերթին, բարձր որակավորում ունեցող մասնագետները չեն ցանկանա աշխատել ցածր հեղինակություն ունեցող ընկերություններում:

Երրորդ հերթին, էթիկայի նորմերի կիրառությունը բիզնեսում հնարավորություն է տալիս կարգավորել շահույթի ստացումը:

Հեղինակի մասին

Թամարա Ավանեսյան

Թամարա Ավանեսյան

Մասնագիտությամբ իրավաբան է, 2011-ից առ այսօր աշխատում է «Խորհրդատու իրավաբան» իրավաբանական գրասենյակում, որպես տնօրեն: «Գործարար էթիկա» գրքի հեղինակն է: Կյանքում կարևորում է առաջին հերթին լավ մարդ, լավ ընկեր լինելը: