Հարցազրույց Սպորտ

Հաջողության գրավականը միասնության մեջ է. Հանդիպում Գոռ Վարդանյանի հետ

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Նոյեմբերի 15-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացավ Դուքենդո ֆեդերացիայի Հայաստանի առաջնությունը՝ Քնթինյու և Փոինթ մարտաձևերում, որին զուգահեռ անցկացվեց ընկերական հանդիպում Հայաստանի և Իրանի մարզիկների միջև:905750_706435316154232_1018772575338912823_o

Առաջնությունը սկսելուց առաջ ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով անմեղ զոհերի հիշատակը:

12239161_706435749487522_3209029974280149106_oՄիջոցառումը սկսվեց գեղեցիկ շքերթով և մարզիկների ցուցադրական վարժություններով:

Բացման խոսքով հանդես եկավ Դուքենդոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը, մրցույթի մասնակիցներին մաղթելով արդար պայքար: Վերջինս 12244405_706435759487521_7359904163815425580_oհորդորեց մարզիկներին իրենց ուժը դրսևորել ոչ միայն սպորտում, այլ նաև կյանքի այլ ոլորտներում, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության մեջ: Այնուհետև ողջույնի և շնորհավորական խոսքեր հղեց Դուքենդոյի հիմնադիր և միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը:

12232678_706435826154181_8420776233651077213_oԴուքենդո միջազգային ֆեդերացիայի կողմից խրախուսական մրցանակներ շնորհվեցին Հայաստանի լավագույն մարզիչներին և լավագույն մրցավարներին:

 Օրվա առիթով YerevanStyle-ի հետ զրուցեց Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի հիմնադիր և միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը:

IMG_0524 copyՀարցազրույցի սկզբում, որն անցավ բավական մտերմիկ մթնոլորտում, Գոռ Վարդանյանն իր խոսքում կիսվեց Դուքենդոյի ստեղծման առանցքային մանրամասնություններից, ինչը բավական հետաքրքիր էր: Պարզվում է, որ Դուքենդոյում բացի մարտարվեստից մեծ ուշադրություն է դարձվում նաև անձի բարոյադաստիարակչական կայունության վրա: Դուքենդոյի մարզիկները որքան էլ ֆիզիկապես ուժեղ են և մարզված՝ մարտերում, էլ ավելի հավասարակշռված են և ծանրախոհ՝ առօրյա կյանքում:

Gor-vardanyan-2-Դուքենդո անվանումը վերցված է անգլերեն Դու (Do) և քեն (can) բառերից, որը նշանակում է «Արա՛, կարո՛ղ ես»: Ստեղծման հիմք են հանդիսացել կարատեն, ձյուդոն, այկիդոն, թեքվանդոն, ուշու սանդան, մուայ-թայը, և բռնցքամարտը,- մանրամասնեց Գոռ Վարդանյանը,- Դուքենդոն ունի երկու ուղղություն. այն մարտարվեստ է և իր մեջ պարունակում է սպորտային տարրեր: Այս երկու ուղղությունները բոլորովին տարբեր են, որոնք հաճախ շփոթում են մարդիկ:

Գոռ Վարդանյանը բարձր գնահատեց Հայաստանում 180-ից ավել դպրոցներ ունեցող ֆեդերացիայի աշխատանքը՝ Հայկ Վարդանյանի գլխավորությամբ:

Ի ուրախություն մեզ՝ Դուքենդոն մարզադպրոցներ ունի նաև Հայաստանից դուրս, որտեղ քիչ չեն նաև այլազգի մարզիկները: Հայաստանում և նրանից դուրս ստեղծված են բոլոր հնարավոր պայմանները մարզիկներին ապահովելու մարտարվեստի բարձրակարգ ուսուցմամբ:IMG_0538 copy Բոլոր մարզիչներին տրվում է լիցենզիա 1-2 տարով: Մշակված են նոր մանկավարժական մեթոդներ, վարժությունների նոր համադրություն, որոնք կիրառվում են մարզաձևը մերօրյա սերունդին փոխանցելու համար: Մարզվել կարող են 4-ից բարձր տարիքային երեխաները, երբ արդեն ունակ են մտածելու: Իսկ առավել բարձր տարիքում երբեք էլ ուշ չէ սկսելու համար:

  • Մեր այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Դուքենդոյի նմանօրինակ առաջընթացը, Գոռ Վարդանյանը պատասխանեց.

– Միաբանությամբ: Յուրաքանչյուր թիմ կարիք ունի կարգապահության: Հատկապես երեխաների հետ աշխատանքում մենք կարևորում ենք կարգ ու կանոնը, ինչը նաև օգնում է նրանց առօրյա կյանքում: Հաջողության գրավականը մեր միասնության մեջ է, երբ 10 հոգի համակարգված աշխատում են մեկ մարդու նման, 100 և 100.000 հոգի աշխատում են մեկ մարդու նման: Առանց այսպիսի միաբանության հաջողություն չէր լինի: Եթե նայենք բոլոր մեծ երկրներին, կտեսնենք, որ նրանց հաջողության գրավականը միասնության մեջ է:
gor-ysՄեր մարզիկները սովոր են, որ 300 հոգով պետք է միաբանված անեն նույն վարժությունը, և այս մոտեցումը նրանց մեջ գործում է կյանքի այլ ոլորտներում: Նրանք սովորում են միաբան լինել ընտանիքում, աշխատանքում: Այս կերպ մենք ապագայում կունենանք մի ազգ, որը սովոր կլինի միասնական գործելու: Մենք կենտրոնացած ենք ոչ միայն մարտարվեստի փոխանցման վրա, այլ նաև ծավալում ենք մանկավարժական գործունեություն, ի նպաստ մեր պետության: Սաները, որոնց հետ մենք աշխատում ենք, պետության համար դառնում են արժանի քաղաքացիներ: Եվ այս ամենը միայն մարտարվեստի միջոցով, բայց մենք նկարահանում ենք նաև դաստիարակչական ֆիլմեր, որոնք դարձյալ պետության անվտանգության ծրագրերի մեջ են մտնում:yerevanstyle-gor-vardanyan

  • Շատերին հետաքրքրող ևս մեկ հարց պարոն Վարդանյան.
    Հնարավո՞ր է, որ ձեր մարզիկները հետագայում նկարահանվեն ձեր, կամ այլ մարտաֆիլմերում: 

-Իհարկե հնարավոր է: Ես դա նորմալ եմ համարում: Իմ բոլոր ֆիլմերում էլ նկարահանվում և նկարահանվել են մեր մարզիկները: Երբ մարզիկը ունենում է հաջողություններ սպորտի մեջ, կամ նկարահանվում է ֆիլմերում՝ նրան սկսում են ճանաչել, իսկ ճանաչումը բերում է մեծ պատասխանատվություն: Յուրաքանչյուր մարզիկի մեջ մենք սերմանում ենք ինքնաճանաչելիության զգացումը: Նրանք պետք է կարողանան ճանաչել իրենք իրենց, ճանաչել շրջապատող աշխարհը, ճիշտ գնահատական տալ տվյալ իրավիճակին,  որի մեջ գտնվում են և կարողանան ճիշտ արձագանքել: Մեր մարզիկները սովորում են լինել հավասարակշռված կյանքի տարբեր իրավիճակներում, խոսել ու գործել այնպես, որ մարդիկ ձգտեն նմանվել նրանց:

YerevanStyle-ը մաղթում է ձեզ նորանոր հաջողություններ սպորտի և բոլոր այն բնագավառներում, որտեղ գործում եք ի շահ մեր ազգի:

Հարցազրույցը վարեց՝ Ռուբեն Կարոյանը

Հարցազրույցի լուսանկարները՝ Հարություն Մանուկյանի

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան