Ճամփորդություն

10 ամենահետաքրքիր և գեղեցիկ համալսարանները աշխարհում

Կրթությունը մարդու զարգացման գլխավոր խթանն է համարվում: Այն մի հզոր զենք է առաջ շարժվելու և ապագան ճիշտ կառուցելու համար: Այդ իսկ պատճառով ներկայիս սերունդը ցանկանում է կրթություն ստանալ աշխարհի առաջատար համալսարաններում:

Ներկայացնում ենք ամենահետաքրքիր համալսարանների տասնյակը:

1. Բերրի համալսարանenhanced-buzz-wide-26395-1445956160-7
Բերրի գեղարվեստի մասնավոր համալսարանը գտնվում է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում: Այն առաջարկում է 4 ամյա կրթություն: Հիմնադրվել է 1902 թվականին Մարթա Բերրիի կողմից: Այս համալսարանի տարածքը համարվում է աշխարհում ամենամեծը:

2. Ֆլագերի համալսարանenhanced-buzz-wide-6351-1445278541-7
Ֆլագերի հումանիտար գիտությունների համալսարանը գտնվում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում: Հիմնադրվել է 1968 թվականին:

3. Քեյփթաունի համալսարան
grid-cell-16890-1445282902-0
Քեյփթաունի համալսարանը գտնվում է Հարավային Աֆրիկայում: Այն Հարավային Աֆրիկայի ամենահին և Աֆրիկայի 2-րդ ամենամեծ համալսարանն է: Ուսուցումը իրականացվում է անգլերեն լեզվով:

4. Ստանֆորդի համալսարանenhanced-buzz-wide-29564-1445356894-15
Ստանֆորդի մասնավոր համալսարանը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: Այն համարվում է աշխարհի ամենաառաջադեմ համալսարաններից մեկը: Հիմնադրվել է 1885 թվականին Լիլենդ Ստանֆորդի կողմից:

5. Այովայի համալսարան
grid-cell-9704-1445356019-10
Այովայի համալսարանը հիմնադրվել է 1847 թվականին ԱՄՆ-ի Այովա նահանգում: Այն գիտահետազոտական, պետական համալսարան է: Համալսարանը բաղկացած է 11 քոլեջից, որոնք տալիս են բակալավրի, մագիստրոսի և գիտությունների դոկտորի կոչումներ:

6. Տրինտի համալսարանenhanced-buzz-wide-14838-1445442788-8
Տրինտի համալսարանը գտնվում է Դուբլինում. այն Իռլանդիայի ամենահայտնի համալսարանն է: Հիմնադրվել է 1592 թվականին: Այն իր նախատիպով նման է Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններին:

7. Էլոնի համալսարան
grid-cell-4317-1445956014-2
Էլոնի հումանիտար գիտությունների համալսարանը գտնվում է Հյուսիսային Կարոլինայում, ԱՄՆ-ում: Հիմնադրվել է 1889 թվականին:

8.Էդինբուրգի համալսարանenhanced-buzz-wide-5717-1445883583-10
Էդինբուրգի համալսարանը համարվում է աշխարհի 17 լավագույն համալսարաններից մեկը: Այս համալսարանը տարեկան 50000 ավելի հայտեր է ստանում և համարվում է Մեծ Բրիտանիայում ուսանողների թվով 4-րդ ամենամեծ համալսարանը:

9. Փենսիլվանիայի համալսարան
grid-cell-11702-1445632090-0
Փենսիլվանիայի համալսարանը մասնավոր հետազոտական համալսարան է: Գտնվում է ԱՄՆ-ի Փենսիլվանի նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում: Հիմնադրվել է 1740 թվականին Բենջամին Ֆրանկլինի կողմից:

10. Օտագոյի համալսարանgrid-cell-23270-1445469310-7
Օտագոյի համալսարանը Նոր Զելանդիայի ամենահին համալսարանն է: 2011 թվականի տվյալներով այնտեղ սովորում են մոտ 21000 ուսանող: Այն համարվում է Նոր Զելանդիայի 2-րդ ամենամեծ համալսարանը Օքլենդի համալսարանից հետո:

Հեղինակի մասին

Անի Չիլինգարյան

Անի Չիլինգարյան

Ծնվել է 1994թ. մայիսի 9ին: Սովորում է Եվրոպական ակադեմիայի Զբոսաշրջության և Լեզվաբանության դեպարտամենտում: Մասնագիտությամբ թարգմանչուհի է: Նախընտրում է լսել ռոք երաժշտություն: Երազում է դառնալ շատ կարևոր մարդ Հայաստանի համար: