Սպորտ

19 ուշագրավ փաստ և դեպք Մայքլ Ջորդանի կյանքից

facts

Բոլոր նրանք, ովքեր թեթևակի տեղյակ են բասկետբոլից անկասկած ճանաչում են կամ լսել են Մայքլ Ջորդան անունը: Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր և դեպքեր հայտնի բասկետբոլիստի կյանքից:

  1. 1993 թվականին Մայքլ Ջորդանը ապշեցրեց հասարակությանը՝ հայտնելով իր նոր աննշան պայմանագրի մասին «Ուայթ Սոքս» Չիկագո բասկետբոլային ակումբի հետ:
  2. Ջորդանը ամեն խաղից առաջ նույն սնունդն էր օգտագործում – Սթեյք «Նյու Յորք»՝ խորոված կամ խաշած կարտոֆիլով աղցան և այդ ամենի հետ միասին ըմպում էր «էլ» տեսակի գարեջուր:
  3. Համալսարանում Ջորդանը ստացել է «Մշակութային աշխարհագրություն» մասնագիտությունը:
  4. Նա բոլոր հյուրանոցների համարները պահում և գրանցում էր Լերոյ Սմիթ անունով: Դա այն տղայի անունն էր, ով ծեծել էր Ջորդանին 10-րդ դասարանում:
  5. Մարզաշապիկի 23 և 45 համարներից բացի Մայքլը խաղացել է նաև 12 համարի ներքո: Դա եղել է մի անգամ՝ 1990 թվականին, երբ Օրլանդոյի մարզադաշտի աշխատակիցները գողացել էին նրա մարզահագուստը:
  6. 1992 թվականի փլեյ-օֆֆի Պորտլանդի «Թրեյլ Բլեյզերսի» դեմ խաղում նա խաղի առաջին կեսում հավաքել էր 35 միավոր՝ գցելով անընդմեջ 6 հատ 3 միավորանոց գնդակ:
  7. Ջորդանը հայտնվեց մի խաղում ամենաշատ միավոր հավաքած բասկետբոլիստների ցուցակի 5-րդ հորիզոնականում նրանից հետո, երբ մի խաղում հավաքեց 69 միավոր:
  8. 1998 թվականի հունիսի 14-ին Ջորդանը իր հաջող նետումով «Չիկագո Բուլսին» պարգևեց 6-րդ չեմպիոնական տիտղոսը 8 տարվա ընթացքում: Այդ պահը գրավեց 2-րդ հորիզոնականը «Մարզական աշխարհի ամենաանհավանական պահերի» ցուցակում:
  9. Նա մասնակցել է «NBA»-ի կողմից կազմակերպված 3 Սլեմ Դանք տիպի նետումների մրցույթների, որոնցից 2-ում հաղթել է:
  10. «NBA»-ում իր առաջին մրցաշրջանում Ջորդանի 3 միավորանոց նետումների տոկոսը կազմում էր 14%, իսկ իր վերջին մրցաշրջանում այդ ցուցանիշը կազմում էր 40%:
  11. 1997 թվականին Մայքլը գլխավորել էր «Աշխարհի ամենաթանկարժեք ամուսնալուծությունների» ցուցակը, որը կազմվել էր «Forbes» ամսագիրը: Որոշ տվյալների համաձայն ամուսնալուծությունը արժեցել էր Մայքլին 150մլն դոլլար:
  12. Մայքլ Ջորդանի ծնողների հասակը չէր գերազանցում 1.75 սմ-ն:
  13. Իր ամբողջ կարիերայում Ջորդանը խաղացել է միայն 23 համարի մարզաշապիկով՝ երբեմն փոխելով այն 45-ի, որով խաղացել է իր եղբայր Լարրին:
  14. Նրա հայրը սպանվել էր մեքենայի մեջ քնած ժամանակ: Այդ իրադարձությունը ստիպեց նրան ժամանակավոր հեռանալ սպորտից 1993 թվականին:
  15. 1991 թվականին ESPN ամսագիրը անվանեց նրան «20-րդ դարի լավագույն մարզիկ»:
  16. 1996 թվականին՝ «NBA»-ի 50 ամյակին, նա մտավ «NBA»-ի ամբողջ պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցուցակի մեջ:
  17. 1997-1998 թվականները նա ունեցել է իր սեփական «Ջորդան» անվանումով սպորտային հագուստի բրենդը:
  18. Ջորդանը ստանում է տարեկան 80մլն դոլլար՝ ունենալով պայմանագիր «Nike» ընկերության հետ: Լինելով «Չիկագո Բուլսի» բասկետբոլիստ՝ նա ստանում էր ամենամեծ աշխատավարձը ամբողջ լիգայում:
  19. Մայքլը շատ է վախենում ջրից: Մանկական տարիներին նա ականատես է եղել, թե ինչպես է նրա ընկերը խեղդվել: Իսկ 11 տարեկանում նա հրաշքով է փրկվել բասկետբոլային ճամբարում լճում խեղդվելուց:

Հեղինակի մասին

Կարո Հովակիմյան

Կարո Հովակիմյան

Սովորում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում: Ապագա տնտեսագետ-ճարտարագետ է: Ֆուտբոլի մեծ սիրահար է:
Սիրում է հավատարիմ ընկերներին. մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, վստահությունը և փոխադարձ հարգանքը: