Սպորտ

Ինչի՞ց են պատրաստված բիլիարդի գնդակները

Բիլիարդը հայտնի և սիրված սպորտաձև է, որն ունի երկար  և հարուստ պատմություն: Այս բառը բխում է ֆրանսերենի` “billart” (փայտե  ձող),  կամ “bille” բառերից (գունդ):

19-րդ դարում բիլիարդը հայտնի էր Եվրոպայում և ԱՄՆում: Այս խաղը սիրում էին խաղալ հասարակության տարբեր շերտերի մարդիկ` թագավորներ, նախագահներ, հասրակ մարդիկ, կանայք, տղամարդիկ և այլն:

billiards_ball_number_24867_3840x2400

Բիլիարդի` լայնորեն տարածման խոչընդոտներից մեկը համարվում էր իր արժեքավոր գնդակները, որոնք պատրաստված էին փղոսկրերից:

1860թ. մրցանակ սահմանվեց` 10.000 դոլլար, նրան, ով  կառաջարկի փղոսկրին փոխարինող նյութ: Նա պետք է բավարարեր բիլիարդի գնդակների պատրաստման պահանջները, որոնք էին լինել ամուր, առաձգական, դիմացկուն հարվածին և խոնավությանը, հարթ և այլն:

Ամերիկացի գիտնական Խայետտը, նրանցից մեկն էր, ով  որոշել էր հասնել այդ պարգևատրմանը:

1869թ. նա պատրաստեց առաջին էժանագին բիլիարդի գնդակը` պատրաստված նյութով: Այդ նյութը անվանում են «ցելյուլիոդ», որի համար գյուտարարը ստացավ սահմանված մրցանակը:

Այս նյութի շնորհիվ բիլիարդը՝ որպես ուղեղի ճարպկությունը և հնարամտությունը զարգացնող  սպորտաձև, տարածվեց աշխարհով մեկ և հասու դարձավ հասարակության բոլոր խավերին:

Հեղինակի մասին

Լիլիթ Դանիելյան

Լիլիթ Դանիելյան