Ապրելակերպ

Ապացուցված փաստեր երաժշտության զորության մասին

Երաժշտությունը զգացմունքներ և էմոցիաներ արտահայտելու հնագույն մեթոդներից է: Այն անվանել են «միջազգային լեզու», քանի որ  չունի որևէ աշխարհագրական կամ քաղաքական սահման:

Այն հրաշալի երևույթներից մեկն է, որը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում բոլոր մշակույթներում և հատկապես բոլորիս կյանքում: Այն զարմանալի կերպով ազդում է ոչ միայն մարդու լեզու սովորելու, հիշողության բարելավման, հոգեկան աշխարհի վրա, այլև ազդում է օրգանիզմում տեղի ունեցող մի շարք երևույթների վրա:

Սակայն ոչ բոլոր տեսակի երաժշտություններն ունեն բարենպաստ ազդեցություն: Կան երաժշտության տեսկաներ, որոնք նույնիսկ նյարդայնացնում և խանգարում են մեզ: Սակայն դասական երաժշտությունն ունի ամենանպաստավոր ազդեցությունը և հրաշքներ է գործում մարդու օրգանիզմում:

1829118_classicalmusic

Օգնում է ցավի մեղմացմանը

Ընդհանուր առմամբ, երաժշտությունը դրական ազդեցություն է ունենում ցավի մեղմացման գործում: Այն կարող է օգնել նվազեցնել խրոնիկ ցավի և հետվիրահատական ցավի զգացողությունը: Լսելով երաժշտություն մարդիկ կարող են մեղմել մի շարք ցավեր` օստեոխոնդրոզ, դիսկերի խնդիրներ, ռևմատոիդ արթրիտ և այլն: Այն կարող է օգնել միգրենով և  խրոնիկ գլխացավերով տառապող մարդկանց` նվազեցնելով գլխացավերի հաճախականությունը և տևողությունը:

Երաժշտական թերապիան ծննդաբերության ժամանակ նվազեցնում է հետծննդյան ցավերը առանց դեղորայքի և զարմանալի կերպով ամբողջականացնում է անզգայացումը վիրաբուժության ժամանակ:

Նվազեցնում է արյան ճնշումը

Հետազոտություները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր ամեն առավոտ և երեկո լսում են դասական երաժշտություն ընդամենը 30 րոպե, կարող են զգալիորեն նվազեցնել արյան բարձր ճնշումը:

Դեղ է սրտի համար

Երաժշտությունը դրական ազդեցություն է ունենում նաև սրտի վրա: Իտալացի և բրիտանացի հետազոտողները հավաքել են կանանց և տղամարդկանց, որոնցից կեսը վերապատրաստված երաժիշտներ էին: Մասնակիցները լսել են տարբեր ոճերի երաժշտություն, այդ թվում` ռեփ և դասական: Մասնակիցների երաժշտություն լեսելու ընթացքում հետազոտողները վերահսկել են նրանց շնչառությունը, սրտի տեմբրը և արյան ճնշումը: Արդյունքները զարմանալի էին` մասնակիցների սիրտը արագ էր բաբախում և շնչառությունը արագ էր, երբ նրանք ունկնդրում էին աշխույժ երաժշտություն: Երբ երաժշտությունը դանդաղեց, իրենց սրտի և շնչառության տեմպը նույնպես դանդաղեց: Բոլորովին կարևոր չէր անձին դուր եկավ երաժշտության ոճը թե ոչ: Կարևորը երաժշտության տեմպն է, որն ունի ամենամեծ ազդեցությունը:

music-notes-piano-wallpapers

Իմունիտետի բարձրացման խթանիչ

Երաժշտությունը կարող է խթանել իմունային համակարգի բարելավմանը: Գիտնականները բացատրել են, որ երաժշտությունը կարող է ստեղծել դրական և խորը զգացմունքային փորձ, որը առաջնորդում է իմունային խթանող հորմոնների սեկրեցիան: Սա օգնում է նվազեցնել հիվանդանալու համար պատասխանատու գործոնները: Երաժշտություն լսելը կամ երգելը կարող է նաև նվազեցնել սթրեսին առնչվող կորտիզոլ հորմոնի մակարդակը, որի բարձր լինելը խթանում է իմունիտետի նվազմանը:

Ինչպես ասել է գերմանացի գրող, վիպասան Բետինա  ֆոն Առնիմը` «Երաժշտությունը միջնորդ է հոգեկան և զգայական կյանքի միջև»:

Հեղինակի մասին

Լիլիթ Դանիելյան

Լիլիթ Դանիելյան