Գիտություն և ՏՏ

Ինչու՞ ստեղծվեց առաջին տեսախցիկը

Քեմբրիջի ծրագրավորողները ևս մեկ անգամ հաստատեցին հին իմաստուն խոսքը, որ ծուլությունը` գործընթացի շարժիչն է:

Դեռևս 1991թ. համակարգչային լաբորատորիայի աշխատակիցները հոգնել էին անընդհատ մտնել սրահ տեսնելու համար, թե արդյոք սրճեփի մեջ սուրճ կա, թե ոչ: Այս խնդրից ազատվելու նպատակով սրճեփի առջև տեղադրեցին տեսախցիկ, որը միացվեց համակարգչին և կազմակերպվեց բաշխում մյուս համակարգիչների վրա: Այս հնարքի շնորհիվ կարողանում էին տեսնել կա սուրճ սրճեփում, թե

ոչ` առանց համակարգիչների կողքից հեռանալու:

xcoffee

Նոր գյուտը հետաքրքրեց մամուլին և այս մասին նյութ հրապարակվեց՝ 1992թ. հունվարի 27-ին, «Comm-Week» թերթում:

Անսպասելի կերպով այս հանճարեղ միտքը ակնթարթորեն վերցրեցին համակարգչային պարագաներ արտադրողները:

Սև-սպիտակ սրճեփի պատկերը հեռարձակվեց օգտագործողների աշխատանքային սեղաններին՝ ավելի քան 10 տարի, մինչ տեսախցիկի անջատվելը, որը տեղի ունեցավ 2001թ. օգոստոսի 22-ին:

Հետաքրքիր է, որ մի քանի տարի անց «տրոյական սրճեփը» վաճառվեց 3350 ֆունտով:

Ահա այսպես ստեղծվեց 21-րդ դարում շատ պահանջարկ ունեցող տեսախցիկը, որը օգտագործվում է բոլոր բնագավառներում` մարդկանց գործը հեշտացնելու և նրանց իրազեկ դարձնելու համար:

Հեղինակի մասին

Լիլիթ Դանիելյան

Լիլիթ Դանիելյան