Ապրելակերպ

20 ամենաարժեքավոր փաստերը հոգեբանությունից

Ինչպես գիտենք հոգեբանությունը գիտություն է, որն օգնում է մարդուն հասկանալ, ճանաչել ինքն իրեն: Եվ հենց դա է նրա հիմնական, գլխավոր արժեքը:

Այստեղ ներկայացնում եմ ձեվիրտուալ մարդզ մի քանի հետազոտական փաստեր, որոնք բացահայտում են և մեկնաբանում բազմաթիվ հոգեբանության մեջ նշանակալի երևույթներ: Այս փաստերը կարող են զարմացնել ձեզ, բայց երկրորդ հայացքից նրանք կդառնան օգտակար և կիրառելի առօրյայում:

Այսպիսով.
1. Մարդուն միջինում անհրաժեշտ է 66 օր, որպեսզի ձևավորվի կայուն սովորություն:

2. Մենք ավելի հեշտ ենք ընկալում և հիշում տեղեկատվությունը, երբ մեր աչքերը փակ են:

3. Մարդու գլուխն ու ստամոքսը սերտորեն կապված են: Այդ պատճառով որոշ հույզեր ֆիզիկապես խորն արտացոլվում են ստամոքսի վրա: Այդ հույզերից հատկապես պետք է նշել տագնապը և վիրավորվածությունը:

4. Սիրել մարդու կերպարը և սիրել մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա, բացարձակապես տարբեր երևույթներ են:

5. Երբ գրում ենք մեր երազանքները, դրանք ավելի հստակ ձևակերպում են ստանում:

6. Բոլոր մարդկային զգացողություններից հոտառությունն առավել ամուր է կապված հիշողության հետ:

7. Ունակությունը մտածել այն մասին, թե ինչպես ենք մտածում, բարձր ինտելեկտի նշան է:

8. Յուրաքանչյուր մարդու մեջ կարելի է առանձնացնել երեք անձ. ինչպիսին նա գտնում է, որ կա, ինչպիսին իրեն կարծում են ուրիշները, ինչպիսին նա կա իրականում:

9. Երազկոտ մարդիկ առավել հաճախ են երազներ տեսնում և հիշում:

10. Ընտանիքը և մոտիկ ընկերները երջանիկ մանկության ամենակարևոր աղբյուրն են:

11. Շատ հեշտ է ղեկավարել և դոմինանտել մարդուն, եթե խոսեն նրա հետ ցածր և հանգիստ ձայնով: Հատկապես վեճի ժամանակ:

12. Մարդիկ, ովքեր կարողանում են շնորհակալ լինել, ավելի հեշտ են կարողանում երջանիկ լինել:

13. Եթե մարդը մշտապես խոսի երկու լեզվով, կարող է հետաձգել Այլցգեյմեր հիվանդության ախտանիշների հայտնվելը:

14. Սիրահարված մարդու վարքը հիշեցնում է նյարդային խանգարումներով մարդու վարքին:

15. Տեղեկատվության մտապահման ամենաարդյունավետ եղանակը 10 րոպեանոց ընդմիջումներ անելն է պարապմունքների յուրաքանչյուր 30-50 րոպեներից հետո:

16. Մարդու մոտ ամուր հուզական կապ է առաջանում այն մարդու հետ, ում հետ նա երգում է:

17. Եթե քննությունից առաջ գրի առնեք ձեր բոլոր ապրումները, դա կարող է օգնել ձեզ բարձր գնահատական ստանալ:

18. Քնի պակասը առաջացնում է բարձր գրգռվածություն և բարձրացնում է դեպրեսիայի առաջացման ռիսկը:

19. Հինգ ամենատարածված գիշերային մղձավանջներն են՝ անկում, հետապնդում, ուշացում, կաթվածահարություն և մոտիկ մարդու մահ:

20. Մարդն ավելի արագ է որոշումներ կայացնում, երբ բնական կարիքները հոգալու մեծ կարիք ունի:

Հոգեբանությանը հայտնի այս փաստերն այժմ նաև ձեր սեփականությունն են: Մարդու հոգեկանն ունի ահռելի ուժ և ենթագիտակցական կարողություններ: Եթե սովորենք օգտագործել մեր հոգեկանի կարողություններն ու հնարավորությունները, կարող ենք բավականին բարձրացնել մեր առօրյա արդյունավետությունն ու բարեկեցությունը:

Հեղինակի մասին

Մարիամ Պետրոսյան

Մարիամ Պետրոսյան

Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան: Պարբերաբար անցկացնում է սեմինարներ և թրեյնինգներ՝ ձգտելով նպաստել երեխաների և մեծահասակների ստեղծագործ մտքի զարգացմանը։ Սիրում է հավաքել փայտե մակետներ, զբաղվել ձեռագործությամբ: