Նորաձևություն

13 հետաքրքիր փաստեր նորաձևության մասին

Նորաձևությունը ինչ-որ կերպ մեծ ազդեցություն ունի մարդկանց վրա` ամբողջ աշխարհում: Նորաձևության միտումը շարունակ փոխվում է` ըստ եղանակների և հասարակության ցանկությունների: Այն ընկալվում է` որպես կնոջ տրամադրություն բարձրացնող երևույթ:

Մենք՝ բոլորս, սիրում ենք նորաձևությունը, բայց արդյո՞ք մենք գիտենք մանրամասներ այս ոլորտին վերաբերող: Չնայած շատ բլոգներ, հոդվածներ, գրքեր և հաղորդումներ կան այս ոլորտի վերաբերյալ, այնուամենայնիվ կան հետաքրքիր և զարմանալի փաստեր, որոնք չգիտենք:

  1. Նապոլեոն անունը կապված է ոչ միայն պատերազմի հետ, զարմանալի է, բայց  նա նպաստել է նորաձևության նոր ձևի զարգացմանը: Մենք ունենք մեր բաճկոնների թևքերի վրա կոճակներ նրա շնորհիվ, քանի որ հոգնել էր, որ զինվորները սրբում էին իրենց քթերը թևքերին և որոշեց այսիպիսի մի բան անել, որն էլ նորաձևության մեջ մտավ և օգտագործվում է մինչ օրս:
  2. Նյու Յորքում առաջին պաշտոնական նորաձևության շաբաթը սկսվեց 1943 թ.: Դրա հիմնական նպատակն էր շեղել բոլորի ուշադրությունը ֆրանսիական նորաձևությունից` Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և ճանապարհ հարթել ամերիկյան դիզայներների համար:
  3. Կան 40 նարաձևության շաբաթներ և 100 պաշտոնական միջոցառումներ: Հինգ առավել նշանավոր նարաձևության շաբաթներ, որոնք անցկացվում են աշխարհի նորաձևության մայրաքաղաքներում` Միլանում, Նյու Յորքում, Բեռլինում, Լոնդոնում և Փարիզում:
  4. Մինչև 19-րդ դարը դիզայներները իրենց հագուստների հավաքածուն հաճախորդներին ցուցադրելու համար օգտագործում էին փոքրիկ տիկնիկներ: Քանի որ իսկական մոդելներ այդ ժամանակահատվածում գոյություն չունեին:
  5. Առաջին կեղծ թարթիչները հորինվել են հոլիվուդյան համր ֆիլմի պրոդյուսեր Դեյվիդ Ուորկ Գրիֆիթի կողմից` 1916թ, ով ուզում էր բարձրացնել իր դերասանուհու թարթիչները, նրան ավելի գեղեցիկ դարձնելու համար, որն էլ արեցին բնական մազերով: Մեր օրերում կանայք հաճախ են հոնքերը հաստացնում, քանի որ խիտ հոնքերը շատ նորաձև են: Իսկ դուք գիտե՞ք, որ Վերածննդի դարաշրջանում ընդունված էր սափրել իրենց հոնքերը: Օրինակ դա կհասկանաք, եթե ուշադրի նայեք Մոնա Լիզայի նկարը:
  6. Մի հետաքրքիր փաստ: Բամբակի գործարանը օգտագործվում է հագուստի համար` գրեթե ավելի քան 7000 տարի: Միայն մեկ հակ բամբակից կարող են ստանալ  215 զույգ ջինս:
  7. Կարճ մազերը մեր օրերում շատ նորաձև է, սակայն միշտ չէ, որ դա այդպես է եղել: 1800թ.-ից  մինչ 1900թ. կարճ մազերով կանանց համարել են դավաճաններ: Կարճ սանրվածքով կինը անհավատարմության խորհրդանիշն է եղել:
  8. Եթե դուք հիփ-հոփ նորաձևության ոճի սիրահար եք, ապա սիրահար կլինեք պարկանման տաբատների ևս: Ուստի պետք է իմանաք այդ տաբատների ծագման պատմությունը: Սրանք ծագել են Լոս Անջելեսում` բանտում:  Բանտարկյալներին չէին թույլատրում հագնել գոտիներ, այնպես որ նրանք սովոր էին հագնել լայն տաբատներ, որոնք էլ մտան նորաձևության մեջ և ընդունվեցին մարդկանց կողմից:
  9. Բոլոր կանայք պետք է շնորհակալություն հայտնեն Մերի Ֆելփսին, ով Նյու Յորքի հասարակության համար ստեղծեց ժամանակակից կրծկալ: Դրանք ստեղծվեցին 1914թ., որոնք նման չեն մեր օրերի կրծկալներին: Դրանք պատրաստված  էին թաշկինակներից:
  10. Զարմանալի կարող է թվալ, բայց ըստ էության, երբ խոսքը վերաբերվում է նորաձևությանը ավելի շատ տղամարդիկ են գործադիր մակարդակի վրա, քան կանայք: Մեծ նորաձևության տան նախագահները տղամարդիկ են: Չարլզ Տաունսենդը այն տղամարդկանցից մեկն է, ով Allure, Lucky, Vanity Fair, WWD, and Vogue բրենդների սեփականատերն է: Միլլիարդ Դրեքսելը (Millard Drexler) գլխավոր գործադիր տնօրենն է՝ “J. Crew” բրենդի, թեև շատ մարդիկ որպես նախագահ սխալմամբ համարում են Ջենա Լյոնսին:
  11. Վալենտինո Գարավանին (Valentino Garavani), իտալական նորաձևության դիզայներ, ստեղծեց կարմիր զգեստներ նույնքան հայտնի, ինչպես Կոկո Շանելի փոքրիկ սև զգեստն էր: Նրա կարմիր հագուստը այդքան մեծ ժողովրդականություն վայելեց, որ վաստակեց «Valentino Red» մականունը:
  12. Դոկ Մարթենսի առաջին զույգ կոշիկը ստեղծվեց հին անվադողերից:
  13. Գիտե՞ք, թե որն է երկրորդ ամենահին հագուստը կանանց համար: Դա կիսշրջազգեստն է կիսավարտիքից հետո, որը հագել են կանայք և տղամարդիկ:

Հեղինակի մասին

Լիլիթ Դանիելյան

Լիլիթ Դանիելյան