Սնունդ

Ատամները մգացնող մթերքներ

Ձեր ատամների գույնը կախված է ոչ միայն ձեր գեներից, այլ նաև ապրելակերպից: Որոշ մթերքներ ու խմիչքներ կարող են ամրապնդել ձեր ատամների առողջությունը, որոշներն էլ՝ հակառակը, դրանք ավելի մուգ ու թույլ դարձնել:
Ձեզ ենք ներկայացնում 5 մթերք, որոնք վնասում են ձեր առողջությանը.

1. Գինի

Անկախ իր գույնից՝ գինին ազդում է ատամների գույնի վրա, քանի որ տանին է պարունակում, որոնք չորացնում են բերանը: Նույնիսկ սպիտակ գինին անվտանգ չէ ատամների համար: Գույն այն, իհարկե չունի, սակայն դրա կազմում կա թթու, որը վնասում է ատամներին և ինտենսիվացնում այլ մթերքների ու խմիչքների ազդեցությունը:

2. Թեյ ու սուրճ

Ատամների էմալի վրայի շագանակագույն բծերը կարող են կուտակվել և զարգանալ սուրճի ու թեյի՝ հատկապես սև թեյի սիրահարների մոտ: Հատկանշական է, որ այնպիսի խմիչքներում, ինչպիսին են կանաչ, սպիտակ թեյն ու խոտաբույսերի թեյը, ավելի քիչ տանին է պարունակվում, սակայն դրանք միևնույն է, բացասաբար են ազդում ատամների գույնի վրա:

3. Կոնֆետ

Տարատեսակ կոնֆետներն ու այլ տեսակի քաղցրավենիքն անպայման կներկի Ձեր ատամները: Բացառություններ այստեղ չկան:

4. Հատապտուղներ

Հատապտուղները՝  հատկապես վառ գույնի հատապտուղները (հաղարջ, բալ, և այլն) ևս ազդում են ատամների գույնի վրա: Իսկ ահա խնձորը, կանաչ խաղողն ու բանանը, ի տարբերություն հատապտուղների, չեն վնասի Ձեր ժպիտին:

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: