Հարցազրույց

YerevanStyle-ի ընթերցողին շնորհավորում են սիրված և ճանաչված հայերը

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Մոտենում է 2016 թվականը:

Հաշված ժամեր, հետո բոլորս շնորհավորելու ենք միմյանց և ընդունելու ենք շնորհավորանքներ մեր հարազատներից:

Սակայն հաճելի է, երբ ժամեր առաջ ստանում ես շնորհավորանք սիրված և ճանաչված անձանցից:

YerevanStyle-ի ընթերցողին իրենց շնորհավորական ուղերձն են հղել մարդիկ, ովքեր տարբեր հեռուստատեսային հաղորդումների կամ ֆիլմերի միջոցով մեզ համար դարձել են սիրված և սպասված:

Կարեն Քոչարյան
Ուզում եմ շնորհավորել բոլորին` երկրագնդի ամբողջ բնակչությանը` անկախ սեռից, տարիքից, գույնից, կրոնից ու դավանանքից՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Ցանկանում եմ, որ 2016-ին արմատապես վերանան այնպիսի բառակապակցություններ, ինչպիսիք են «կրակային գիծ», «աղետի գոտի», «հակամարտություն», «զոհված զինվոր», «ռմբակոծություն», «ահաբեկչություն», «ռազմագերի», «սպառազինություն»…
Թող տեղի ունենա հզոր մի պայթյուն, որի հետևանքով լինեն ավելի քան 7 միլիարդ մարդկային զոհ: Այդ պայթյունը թող ուղեկցվի պայծառությամբ, լույսով, սիրով, ժպիտներով, բարությամբ, հարգանքով` միմյանց նկատմամբ, պարտաճանաչությամբ, պրոֆեսիոնալիզմով, բարիացակամությամբ ու էլի շատ նման հետևանքներով: Դա կլինի միակ հզոր պայթյունը, որի հետևանքները վերացնելու կարիք չի լինի: Ահա, թե ես ինչ եմ խնդրում Ձմեռ Պապիկից:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Սեպուհ Ապիկյան
Ամբողջ սրտով շնորհավորում եմ իմ հայրենակիցների Նոր տարին և Սուրբ ծնունդը:
 Աստծուց խնդրում եմ, որ գալիք 2016 թվականը հայ ազգի համար լինի իրական ժպիտների տարի: Բոլոր ընտանիքներում թող թևածի խաղաղության աղավնին: Առողջություն եմ մաղթում իմ բոլոր հայրենակիցներին: Եվ թող Աստված պահապան լինի մեր բոլոր զինվորներին:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ:

Գոռ Վարդանյան
Շնորհավորում եմ իմ հայ ազգին՝ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Իմ հայրենակիցներին մաղթում եմ առողջություն, միաբանություն և սեր:
Թող 2016 թվականը մեր երկրի համար լինի ապահովության և բարգավաճման տարի:
Ցանկանում եմ օտարության մեջ բնակվող հայերին տեսնել Հայաստանում՝ միաբանված, կողք-կողքի, ունենանք հաղթանակներ՝ սպորտում, մշակույթում և կյանքի բոլոր բնագավառներում:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ

Անժելա Սարգսյան
Գալիք 2016 թվականին հայ ազգին ցանկանում եմ խաղաղություն, որ մենք այլևս չտեսնենք պատերազմ և ապրենք առողջ: Թող Աստված գերբնական ձևով օրհնի Հայաստանը, որին ես շատ եմ սիրում, օրհնի և պահպանի հայերին:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ:

 

 

Արտավազդ Եղոյան
Հայ զինվորին մաղթում եմ բարի ու խաղաղ ծառայություն:
Ազգիս` համբերություն ու առանց արտագաղթի տարի:
Երիտասարդությանը` թող այսուհետ կյանքում անհրաժեշտի պակաս չունենան, ավելորդի ձգտում չունենան:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ:

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան