Yerevan Style

YerevanStyle-ի շնորհավորանքը Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

YerevanStyle-ը շնորհավորում է հայ ազգի Նոր տարին և Սուրբ ծնունդը:

Գալիք 2016 թվականին մեր հայրենակիցներին ցանկանում ենք սեր և ուրախություն:

Սիրելի՛ ընթերցող, մեր և մեր աշխատակազմի նպատակն է եղել հրապարակել հոդվածներ, որոնք կտան մոտիվացիա և կնպաստեն ձեր բազմակողմանի զարգացմանը:

Գալիք տարում շարունակելու ենք մոտիվացնող և նոր գաղափարներ տվող հոդվածների հրապարակումը:
Մեր սկզբունքն է՝ պատվել մեր հայրենակիցներին հոդվածների և այլ հրապարակումների տեսքով: Պատմել նրանց մասին ի լուր աշխարհի, ինչը շարունակելու ենք անել 2016 թվականին՝ էլ ավելի մեծ եռանդով:

Շնորհակալ ենք և երախտապարտ՝ մեր հանդեպ ձեր վստահության համար:

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ:

Լավագույն մաղթանքներով՝ YerevanStyle-ի անձնակազմ:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: