Բանաստեղծություններ

Երբ առյուծը չի մռնչում

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Երբ առյուծը չի մռնչում
Քծնող կապիկի վրա,
Կապիկներն են շան պես հաչում
Առյուծի տոհմի վրա:

Թե ծնվել ես որպես առյուծ,
Տեղ չզիջես կապիկին,
Որ կապիկի ամեն գալուց,
Համբույր չտաս շապիկին:

Եթե տարին կապիկին տաս,
Նա` քո արքան, դու` գերի,
Պրծում չունես, լաս, թե խնդաս,
Ջուրն էլ խմես ոտքերի:

Թե առյուծ ես, առյուծ մնա,
Կապիկը քեզ ի՞նչ քավոր,
Այս կյանքում ով գա ու գնա,
Դու կմնաս թագավոր:

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան