Բանաստեղծություններ

Էսօր տոն է․․․

Էսօր տոն է՝ զուտ հայկական,
Չքնաղագեղ հայ կանանց,
Տոնը՝ գարնան նորամուտին—
Վարդերի մեր՝ աննման․․․

Տոնն է էսօր մեր մայրերի,
Ու քույրերի՝ գեղանի,
Արդ թող Աստված ձեր ժպիտը
Ձեր դեմքերից չհանի․․․

Թո՛ղ միշտ ծաղկեք, ո՜վ դուք կյանքի
Բյուր ծաղիկներ՝ անթառամ,
Թող բույրը ձեր փոթորկի մեր
Սրտի խորքերն անսահման․․․․

Ո՜վ աննման կանայք հայոց,
Որ տան սյունն եք՝ աննկուն,
Որ դարերով սնել եք մեզ,
Ու գիշերները անքուն —

Օրոր ասել քնքուշ ձայնով․․․
Ու վտանգի նենգ պահին
Ձեր մարմնով եք մեզ պահել
Հեռու վանել սև մահին։

Շնորհավոր Ձեր տոնը այս,
Տիրոջ օրհնյալ ընտրյալներ,
Ձեզ անմար սեր՝ սրտից բխած,
Եվ անսահմա՜ն ծաղիկներ․․․

Հրայր Ղուլինյան

Հեղինակի մասին

Հրայր Ղուլինյան

Հրայր Ղուլինյան

Ծնվել է Վանաձորում, ավարտել Դսեղի՝ Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Գրում է բանաստեղծություններ, ակնարկներ, հոդվածներ և սցենարներ։ Սիրում է կարդալ, լուսանկարել, նկարել, հաստատել նոր ծանոթություններ։ Մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, հավատարմությունը, փոխադարձ սերն ու հարգանքը։