Բիզնես

Հեռախոսային և համացանցային էթիկայի կանոնները գործարար բնագավառում

Հեռախոսային էթիկա

images (3)

Գործարար հարաբերությունները անհնար են առանց հեռախոսային խոսակցությունների: Այս ոլորտում էթիկայի կանոններին տիրապետելը հնարավորություն է տալիս հեշտորեն հաղթահարել առաջացած խնդիրները, պատշաճ կերպով իրականացնել խոսակցությունը:

Շատ համագործակիցներ, հաճախորդներ ընկերության մասին դատում են ըստ հեռախոսային խոսակցությունների և ընկերության աշխատակիցների կողմից հեռախոսային պատասխանների: Հեռախոսային երկխոսությանը պետք է նախօրոք պատրաստվել, պատրաստել հարցեր, որոնք անհրաժեշտ է տալ զրուցակցին, հստակեցնել ժամը, անունները և տվյալները, որոնք կարող են պետք գալ խոսակցության ընթացքում: Աշխատանքի ժամանակ անձնական զանգեր կատարել թույլատրվում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Հեռախոսային դատարկ խոսակցություները խանգարում են մյուս աշխատակիցներին, շեղում են նրանց:

Համացանցային էթիկա

скачанные файлы (6)

Այսօր ոչ մի կազմակերպություն չի կարող գոյություն ունենալ առանց համացանցի: Էլեկտրոնային շփման, գործնական հոդվածներ մեկնաբանելու և հաճախորդների հարցերին ու խնդրանքներին պատասխանելու կարողությունը  ցույց է տալիս աշխատակցի գործարար մակարդակը:

Յուրաքանչյուր անդրադարձ պետք է լինի անվանական, անհատական: Նամակը անհրաժեշտ է գրել` նշելով հասցեատիրոջ անունը, տալ լիարժեք կոնտակտային տվյալներ` ընկերության անվանումը, փոստային հասցեն, հեռախոսահամարը, Skype-ի հասցեն, առևտրային կայքի հասցեն, կազմակերպության աշխատանքային գրաֆիկը:

Հեղինակի մասին

Թամարա Ավանեսյան

Թամարա Ավանեսյան

Մասնագիտությամբ իրավաբան է, 2011-ից առ այսօր աշխատում է «Խորհրդատու իրավաբան» իրավաբանական գրասենյակում, որպես տնօրեն: «Գործարար էթիկա» գրքի հեղինակն է: Կյանքում կարևորում է առաջին հերթին լավ մարդ, լավ ընկեր լինելը: