Բիզնես

Գործարար հարաբերությունները աշխատանքային անձնակազմում

Ըստ գործարար էթիկայի կանոնների` ղեկավարը բոլոր ենթականերին պետք է վերաբերվի նույն կերպ, հավասար` միաժամանակ պահելով տրամաբանական հեռավորություն: Աշխատակիցներին արվող նկատողությունները միշտ պետք է անել անձամբ, ցուցադրաբար բոլորի ներկայությամբ աշխատակցին մեղադրել կարելի է այն դեպքում, երբ նա նկատողությանը չի արձանգանքում:

Անհրաժեշտ է հստակ հրահանգներ, ղեկավարին բանավոր առաջադրանքներ տալ, ապահովել հետադարձ կապը, վերահսկել կատարման ընթացքը, իրականացնել արդյունավետության վերլուծություն: Ենթական պարտավոր է կատարել ղեկավարի հրամանները, ընդ որում նա կարող է արտահայտել իր տեսակետը, առաջարկել այս կամ այն խնդրի լուծման իր խորհուրդը: Շատ ընկերություններում միկրոմիջավայրը կախված է այն բանից, թե ինչպիսին է հարաբերությունները աշխատակիցների միջև: Հավասար, բարյացակամ, հարգալից հարաբերությունները առողջ անձնակազմի հիմքերն են: Եթե ծառայողներից որևէ մեկը ձախողվում է կամ սխալ քայլ է կատարում, մյուսները չպետք է ծիծաղեն նրա վրա, այլ փորձեն օգնել աշխատել իր թույլ կողմերի վրա: Ծառայողական սիրավեպերը, փոխադարձ ատելությունը, սառը պատերազմները, գրասենյակային միջավայրը, ինտրիգային իրավիճակները խախտում են աշխատանքային օրվա արդյունավետ կազմակերպումը և խոչընդոտում խնդիրների արդյունավետ լուծմանը:

Հեղինակի մասին

Թամարա Ավանեսյան

Թամարա Ավանեսյան

Մասնագիտությամբ իրավաբան է, 2011-ից առ այսօր աշխատում է «Խորհրդատու իրավաբան» իրավաբանական գրասենյակում, որպես տնօրեն: «Գործարար էթիկա» գրքի հեղինակն է: Կյանքում կարևորում է առաջին հերթին լավ մարդ, լավ ընկեր լինելը: