Բիզնես

Գործնական բանակցություններ

Գործարար էթիկայի ամենակարևոր բաղադրիչներից մեկը գրագետ բանակցություններ վարելու, այն որոշակի արդյունքի հասցնելու ունակությունն է: Որպեսզի  բանակցություններն անցնեն բարձր մակարդակով, անհրաժեշտ է նախքան դրանք սկսելը սահմանել հստակ նպատակներ, կազմել պլաններ, ընտրել կողմերին  հարմար ժամանակ և վայր:

Բանակցությունների անցկացման առաջին փուլում անհրաժեշտ է գրավել զրուցակցի ուշադրությունը` ստեղծելով վստահության մթնոլորտ: Բանակցության ընթացքում անհրաժեշտ է ձեզ համար նշել դրանց  անցկացման փուլերը և ավարտել այն հստակ արդյունքի հասնելուց հետո: Բանակցության բոլոր արդյունքները պետք է ամրագրվեն և վերլուծվեն: Բանակցությունների ժամանակակից մեկնաբանությունների հարցում հատկապես առանձնանում է մոտեցումը, համաձայն որի՝ բանակցությունը հմտություն է, որը հնարավորություն է տալիս հաղթահարել երկընտրանքները ու ընտրել առավել կոմպրոմիսային վարքագիծը: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս.

  1. Հասնել շոշափելի արդյունքների,
  2. Ազդել ուժերի հավասարակշռության վրա,
  3. Ձևավորել կառուցողական միջավայր,
  4. Հասնել ճկուն վարքագծի դրսևորման:

Այսպիսով, կարելի է անել մի քանի եզրակացություններ.

  1. Հասնել սեփական շահերի իրագործմանը չի նշանակում լինել անհարգալից դիմացինի նկատմամբ, չվստահել դիմացինին: Շոշափելի արդյունքը ենթադրում է կոմպրոմիսային մոտեցում:
  2. Չնույնացնել արդյունավետ բանակցություններն ու դրանց էական արդյունքները «մկաններ ցուցադրելու», մանիպուլացնելու, սպառնալիքների, գերիշխման հետ:
  3. Կենտրոնացվածությունը սեփական նպատակների իրագործման վրա պիտի համակցված լինի գործընթացների ճկունության հետ:

Հեղինակի մասին

Թամարա Ավանեսյան

Թամարա Ավանեսյան

Մասնագիտությամբ իրավաբան է, 2011-ից առ այսօր աշխատում է «Խորհրդատու իրավաբան» իրավաբանական գրասենյակում, որպես տնօրեն: «Գործարար էթիկա» գրքի հեղինակն է: Կյանքում կարևորում է առաջին հերթին լավ մարդ, լավ ընկեր լինելը: