Բիզնես

Պիջակ կրելու մի քանի կանոններ

Այսօր գործարարի ամենատարածված և առավել ընդունված հագուստը պիջակն է: Պիջակը գործարարի այցեքարտն է: Ամենից առաջ մարդուն ընդունում են նրա արտաքին տեսքով, հագնվածով: Մարդկանց հիշողության մեջ երկար ժամանակ մնում է այն առաջին տպավորությունը, որը նրանք ստացել են ծանոթության ժամանակ: Անտեսել արտաքին տեսքի նշանակությունը աններելի սխալ է:

Օրինակ, հագուստի  կոկիկությունը և շքեղությունը հաճախ ասոցացվում է աշխատանքում կազմակերպվածության, ժամանակը գնահատելու կարողության հետ:

Կանոն առաջին-երբեք մի համադրեք սպորտային հագուստը և պիջակը: Այս իրերը իրենց նշանակությամբ անհամատեղելի են:

Կանոն երկրորդ-պիջակի հետ մի համադրեք սպորտային ոճի պայուսակ: Ցանկալի է անհրաժեշտ թղթերը, իրերը վերցնել ձեզ հետ  պորտֆելով կամ թղթապանակով: Եթե անհնար է  առանց պայուսակի, ապա դրա  գույնը համադրեք ձեր հագուստի հետ:

Կանոն երրորդ-պիջակի հետ միշտ համադրեք փողկապ: Այն պիջակի հետ ուղղակի անհրաժեշտություն է: Գործնական պիջակը չեն կրում առանց փողկապի: Բացառություն են կազմում սպորտային վերնածածկույթով պիջակները, որոնք կարելի է կրել անգամ սպորտային վերնաշապիկներով: Սակայն նմանատիպ պիջակները գործնական հագուստի տեսակին չեն պատկանում: Երկեզր պիջակները անթույլատրելի է կրել առանց փողկապի:

Կանոն չորրորդ-պիջակի հետ համդրած վերնաշապիկի թևերը պետք է լինեն երկար, երևան պիջակի թևերի տակից:

Կանոն հինգերորդ-ամենօրյա աշխատանքի ընթացքում փորձեք չառանձնանալ ձեր հագուստով: Ամենօրյա շփման համար ամենահարմարը զուսպ հագուստն է: Չպետք է կրել շատ բաց գույներ ունեցող պիջակներ:

Առավել տարածված գույներն են մուգ կապույտը, մուգ մոխրագույնը.

  • Պիջակի հետ մի համադրեք բծավոր կամ մուգ գույն ունեցող վերնաշապիկներ,
  • Փողկապները պետք է ունենան ոչ շատ վառ գույներ և լինեն հիմնականում առանց բծերի,
  • Գուլպաները պետք է լինեն մուգ գույնի:

Կանոն վեցերորդ-եթե դուք չգիտեք ինչ գույնի կոշիկ և վերնաշապիկ կրել, ապա նախապատվությունը տվեք սպիտակ վերնաշապիկին և սև կոշիկներին:

Կանոն յոթերորդ-կանգնած ժամանակ փողկապի ծայրը չպետք է լինի ավելի երկար, քան գոտու ներքևի ծայրը:

Կանոն ութերորդ-փողկապի լայնությունը պետք է լինի պիջակի դարձածալքերի լայնությանը հավասար:

Կանոն իններորդ-փողկապը պետք է լինի պիջակի գույնից ավելի բաց, վերնաշապիկի գույնից` մուգ:

Կանոն տասներորդ-աշխատեք  խուսափել  նախշերի անհամապատասխանությունից, ընդհանուր հագուստի մեջ չպետք է լինի մեկից ավելի նախշ:

Հեղինակի մասին

Թամարա Ավանեսյան

Թամարա Ավանեսյան

Մասնագիտությամբ իրավաբան է, 2011-ից առ այսօր աշխատում է «Խորհրդատու իրավաբան» իրավաբանական գրասենյակում, որպես տնօրեն: «Գործարար էթիկա» գրքի հեղինակն է: Կյանքում կարևորում է առաջին հերթին լավ մարդ, լավ ընկեր լինելը: