Բիզնես

Ժեստեր և շարժուձև

Շարժուձևը ճիշտ կազմակերպելը ևս, ինչպես հագուստի կոկիկությունը, զրույցի ժամանակ փոխադարձ հարգանքը, տակտիկայի զգացումը շրջապատի նկատմամբ հարգանքի դրսևորման եղանակ է:

Շարժուձևի մեջ մեծ դերակատարություն ունեն սովորությունները: Դրանք կարող են և ընդգծել մարդու արժանիքները, և զրոյացնել նրա ամենալավ հատկանիշները: Երբեմն մարդը իրեն դրսևորում է անբնական, այդ իսկ պատճառով կորցնում է ոչ պակաս, քան նախորդ դեպքում: Գործարարի ամենագլխավոր կանոններից մեկը պետք է լինի անկեղծությունը, բնական լինելը, քանի որ այլ կերպ ներկայանալը ակնհայտ երևում է, եթե այն չի արվում գերվարպերտորեն:

yazik_zhestov_pri_sobesedovanii_1

Ժեստերը և շարժումները հանդիսանում են կերպարի բաղկացուցիչ մասը: Հաճախ է ստացվում այնպես, որ ժեստերը, դեմքի արտահայտությունը մատնում են մարդու իրական տրամադրությունը, անգամ երբ նա դա չի ցանկանում:

Շարժումները չպետք է լինեն կտրուկ և արագ: Խոսակցության ժամանակ պետք  չէ երկար ներքև նայել կամ նստել թուլացած դիրքով: Կարելի է հանգստանալ ընդմիջման ժամանակ, իսկ աշխատանքային ժամանակի ընթացքում դա բիզնեսմենի անթույլատրելի վարքագիծ է: Եթե դուք գտնվում եք տարիքով ձեզանից ավելի մեծ մարդկանց շրջապատում, եղեք ավելի հավաք, նրբանկատ, քան ձեր հասակակիցների շրջապատում: Քայլվածքը չպետք է լինի ծույլ: Սակայն, չպետք է նաև քայլել թևերը թափահարելով և լայն քայլերով: Ամենալավ տարբերակը համաչափ քայլվածքն է, ուղիղ կեցվածքը:

Աթոռին նստած ժամանակ չպետք է ճոճվել, նստել աթոռի ծայրին կամ «պառկել» դրա վրա:

Նստել կամ վեր կենալ անհրաժեշտ է անձայն: Վեր կենալիս չպետք է աթոռը բարձրացնել հատակից, այն պետք է տեղաշարժել` բռնելով մեջքի հատվածից: Մեխանիկորեն ոտքով տմբտմբացնելու, աթոռին անհագիստ նստելու, ժամանակ առ ժամանակ կրունկով աթոռին հարվածելու սովորությունները պատկանում են «անհարմար» սովորությունների շարքին: Զրուցելիս լավ է նստել ուղիղ` չհենվել սեղանին և չհենվել աթոռին: Գործարար կնոջ համար առավել ընդունելի նստելու ձևն է` ծնկները միասին, ոտքերը մեկը մյուսի կողքին, սրունքները` մի փոքր թեքած:

Խոսակցության ժամանակ գլուխը չպետք է հենել ձեռքերին: Դա կարող է  ենթադրել ձանձրույթ կամ հոգնածություն:

trabajo

Ձեռքերը կրծքին խաչելը, որպես այնդպիսին, թույլատրվում է, սակայն դա կարող է զրուցակցի  մոտ ստեղծել  տպավորություն  անբավարարվածության կամ զրույցն ավարտելու ցանկության: Ուսերը բարձրացնելը լարվածության նշան է, լռակյացության տպավորություն է թողնում:

Անհրաժեշտ է խոսելիս ուշադիր լինել զրուցակցին:

Խոսողին նայելը  որոշակի գլուխը թեքելով` կստեղծի ուշադիր լինելու մասին տպավորություն: Պետք չէ անել այնպիսի բան, որը կարող է դիտվել որպես ժամանակի ձգձգում (ծխելը, ակնոցի ապակիները մաքրելը): Դա կդիտվի որպես պատասխանից խուսափելու փորձ: 

Եթե կինը մեքենա է նստում, ապա սկզբում նա պետք է նստի նստատեղին, հետո բարձրացնի ոտքերը: Իջնելիս նա առաջինը պետք է իջեցնի ոտքերը, հետո բարձրանա տեղից:

Հեղինակի մասին

Թամարա Ավանեսյան

Թամարա Ավանեսյան

Մասնագիտությամբ իրավաբան է, 2011-ից առ այսօր աշխատում է «Խորհրդատու իրավաբան» իրավաբանական գրասենյակում, որպես տնօրեն: «Գործարար էթիկա» գրքի հեղինակն է: Կյանքում կարևորում է առաջին հերթին լավ մարդ, լավ ընկեր լինելը: