Բիզնես

Էթիկական բանաձև

Էթիկական բանաձևը, որպես խոսքի արտահայտման միջոց,  հաճախ իրենից ենթադրում է արդեն ձևակերպված առաջարկ: Դրանցից շատերը ներառում են  արդեն հնացած, ինքնուրույն չկիրառվող բառեր: Կան արտահայտություններ, որոնք շատ տարածված են ժամանակակից խոսակցական լեզվում, սակայն եթե փորձենք վերլուծել այդ արտահայտությունների առանձին բառերը, դրանցից շատերը ինքուրույն կիրառությունից դուրս են եկել:

Արտահայտությունների միջոցով մենք արտահայտում ենք մեր վերաբերմունքը հանդիպման և հրաժեշտի ժամանակ, երբ որևէ մեկին շնորհակալություն ենք հայտնում կամ ներողություն ենք խնդրում, ծանոթության և շատ այլ դեպքերում: Դրանց կիրառության սահմանները այսօր ևս  չափազանց մեծ են:

Էթիկական բանաձևերի կիրառման սկզբունքները, բացի բազմակողմանի կիրառություն ունեցող «քաղաքավարություն» սկզբունքից, դրանք խոսքի` իրավիճակին համապատասխանության սկզբունքներն են: Շփման տեսակը (պաշտոնական/ոչ պաշտոնական) և հասցեատիրոջ  գործոնը (հասարակական դիրքը, անձնական արժանիքները, տարիք/սեռ, ճանաչողության մակարդակը) էթիկական բանաձևի ընտրության  որոշիչ գործոններն են հանդիսանում.

Ողջույնի խոսք                                       Բարի օր (առավոտ, երեկո)                             Բարև Ձեզ

 

Հրաժեշտի բանաձևեր Ցտեսություն

Ամենայն բարիք

Մինչ նոր հանդիպում (եթե այն նշանակվել է)

Թույլ տվեք գնալ

Բարի ճանապարհ (մեկնողին)

Շնորհակալական բանաձևեր Շնորհակալություն: Ես ձեզ պարտական եմ

Շնորհակալ եմ

Սրտանց շնորհակալ եմ

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ

Խնդրանք Բարի եղեք …

Խնդրում եմ …

Ներողություն Հայցում եմ ձեր ներողամտությունը …

Ներեցեք, խնդրեմ …

Խնդրում եմ ներեք ինձ …

Ներեցեք …

 

Առաջարկություն Թույլ տվեք առաջարկել …

Ուզում եմ առաջարկել …

Կցանկանայի առաջարկել  ձեզ …

 

Հրավեր Թույլ տվեք հրավիրել ձեզ …

Ես հրավիրում եմ ձեզ …

… անունից  հրավիրում եմ ձեզ …

 

Հեղինակի մասին

Թամարա Ավանեսյան

Թամարա Ավանեսյան

Մասնագիտությամբ իրավաբան է, 2011-ից առ այսօր աշխատում է «Խորհրդատու իրավաբան» իրավաբանական գրասենյակում, որպես տնօրեն: «Գործարար էթիկա» գրքի հեղինակն է: Կյանքում կարևորում է առաջին հերթին լավ մարդ, լավ ընկեր լինելը: