Պատմություն

Զարմանալի փաստեր Պիկասոյից

Դժվար գտնվեն մարդիկ, ովքեր չճանաչեն Պաբլո Պիկասոյին, բայց շատեըը չգիտեն նրա կյանքին առնչվող շատ փաստեր:

  1. Պիկասոյի ամբողջական անունը 23 բառերից է կազմված:
    Պիկասոն  մկրտվել է  Պաբլո Դիեգո Խոսե Ֆրանսիսկո դե Պաուլա Խուան Նեպոսումենո Մարիա դե լոս Ռեմեդիոս Կիպրիանո լա Սանտիսիմա  Տրինիդադ Մարտիրոս Պատրիսիո Կլիտո Ռուիս Պիկասո: Նրան անվանել են  տարբեր սրբերի և հարազատների անուններով: Պիկասո անվանումը  իր մոր կողմից է ստացել`  Մարիա Պիկասո և Լոպես:  Նրա հայրիկին անվանում էին Խոսե Ռուիս Բլասկո:
  1. Երբ նա ծնվեց, մանկաբարձուհին կարծում էր մեռելածին է:
    Պիկասոն այնքան դժվար է ծնվել և շատ թույլ երեխա է եղել, որ երբ նա ծնվել է, մանկաբարձուհին կարծել է, որ նա մահացած է և թողել է նրան սեղանին` իր մոր մոտ: Սակայն նրան փրկում է իր հորեղբայրը` բժիշկ  Դոն Սալվադորը:
  1. Պիկասոյի առաջին բառը: Մատիտ
    Պիկասոն ծնվել է որպես նկարիչ:  Նրա առաջին բառը եղել է «piz,«կարճ lápiz իսպանական բառ, որը նշանակում է «մատիտ»:  Նրա հայրը` Ռուիսը, նկարիչ էր և արվեստի պրոֆեսոր, տվեց նրան արվեստի ֆորմալ կրթության՝ սկսած 7 տարեկանից:  Մինչ 13 տարեկանը, Ռուիսը խոստացավ հրաժարվել նկարչությունից, քանի որ նա զգաց, որ Պաբլոն գերազանցում էր իրեն:

the-picador-1890

  1. Պաբլոի առաջին նկարները:
    9 տարեկանում Պիկասոն ավարտեց իր «Le picador» առաջին նկարը, որում պատկերված է  մի մարդ ձի վարելիս` ցլամարտում:

Նրա առաջին խոշոր կտավը, որը «գիտական» աշխատանք էր` «Առաջին Հաղորդությունը», որում ցուցադրել էր իր հոր, մոր դիմանկարը, ինչպես նաև  կրտսեր քրոջ` ծնկի եկած զոհասեղանի առջև: Պիկասոն 15 տարեկան էր, երբ ավարտեց այն:

  1. Պիկասոն սարսափելի ուսանող էր:
    Ոչ մի կասկած նրա մասին, որ Պիկասոն փայլուն էր: Գեղարվեստորեն նա մի քանի տարով առաջ էր դասընկերներից, ովքեր հինգ վեց տարի մեծ էին իրենից: Բայց Պիկասոն միշտ զայրանում էր, երբ նրան ասում էին, թե ինչ պետք է անի և նա հաճախ կալանքի տակ էր լինում:

«Լինելով վատ ուսանող` ինձ աքսորում էին «բանտ»` մի դատարկ խուց  սպիտակեցրած պատեր և նստարան նստելու համար: Ինձ դուր եկավ այնտեղ, քանի որ ինձ հետ թաքուն վերցրել էի էսքիզ և նկարում էի անդադար: Ես կարող էի մնալ այնտեղ ընդմիշտ` առանց նկարչությունը դադարեցնելու»: Պաբլո Պիկասո

  1. Պիկասոյի առաջին աշխատանքը:
    Պիկասոն ստորագրել է իր առաջին պայմանագիրը Փարիզում արվեստի առևտրական Պերե Մենաչի հետ, ով համաձայնել էր վճարել նրան ամսական 150 ֆրանկ (մոտ $ 750 այսօր):
  1. Արդյոք Պիկասոն գողացել էր Մոնա Լիզան:
    Փաստորեն ոչ, բայց 1911-ին, երբ Լեոնարդո դա Վինչիի հայտնի կտավը` «Մոնա Լիզան»,  գողացել էին  Լուվրում, ոստիկանները բռնել էին  Պիկասոյի բանաստեղծ ընկերոջը, ով մատնանշել էր  Պիկասոյին որպես կասկածյալ, ուստի ոստիկանները կանչեցին նրան հարցաքննության, բայց  երկուսն էլ ուշ ազատ  արձակվեցին:
  1. Պիկասոյի միակ վարպետը:
    1943-ին, Պաբլո Պիկասոն հայտարարեց լուսանկարիչ Ջորջ Բրասին. «Նկարիչ Պոլ Սեզանն իմ առաջին և միակ վարպետն է»:
  1. Որտեղ է Պիկասոն թաղված:
    Պիկասոն  թաղված է Հարավային Ֆրանսիայի Վուվենարգես գյուղում՝ 1958թ.:

Փոքր խմբերով այցելուների այժմ թույլատրվում է տեսնել Պիկասոյի հանգստյան վայրը, որտեղ նա  պարկել  էր մինչ մահանալը` 91 տարեկան:

Պիկասոն ասել է, որ գնել է կալվածք, երբ պարզել է, որ այն գտնվում է Սուրբ Վիկտորիայի սարի լանջերին, որը նկարել է Պոլ Սեզանին` ավելի քան 30 անգամ, ով իմպրեսիոնիստների նկարիչ էր: «Ես պարզապես գնել եմ ինձ համար Սեզանի սարեր», – ասել էր իր գործակալին:

Հեղինակի մասին

Լիլիթ Դանիելյան

Լիլիթ Դանիելյան