Մշակույթ

Գաղտնի մանրամասներ հայտնի նկարներից, որոնք ոչ բոլորին են հայտնի

Աշխարհահռչակ նկարիչների յուրաքանչյուր աշխատանք նայելիս, չենք էլ կարող պատկերացնել, թե ինչպես են դրանք ստեղծվել  կամ որոնք են եղել նկարիչների ոգեշնչման աղբյուրները: Ահա հայտնի նկարներից մի քանիսի ստեղծման մասին:

Մոնա Լիզա
Մինչ ոմանք պնդում են, որ Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի կտավը «Մոնա Լիզան»  իր դիմանկարն է,  բայց հետազոտությունը ցույց է տվել, որ դա ամենայն հավանականությամբ մի կնոջ դիմանկար է` Լիզա Խերարդինի անունով, ով Ֆլորենցիայի հայտնի ընտանիքի անդամ էր և մեծահարուստ մետաքսի վաճառականի կին:  Լեոնարդոյի հայրը շատ լավ էր ճանաչում Խերարդինիի հորը և նկարչությունը հնարավոր էր հանձնարարել է հենց նա:289445

Վերջին ընթրիքը
Դա Վինչիի ամենահայտնի աշխատանքներից մեկը, որը կարելի է տեսնել, Սանտա Մարիա դել Գրազիե կուսանոցում` Իտալիայի Միլան քաղաքում, ի սկզբանե նկարում ընգրկված էր Հիսուսի ոտքերը: Սակայն  1652թ., այն  տեղադրված էր սեղանատան դռնատեղի մոտ,  որտեղ նկարը ցուցադրված էր, շինարարները պատահական կտրել էին որմնանկարի ներքևի հատվածը` կտրելով  Հիսուսի ոտքերը:Da-Vinci-Last-Supper

Աստղային գիշեր
Հարավային Ֆրանսիայի մի փոքր քաղաք է  պատկերված Վան Գոգը ի «Աստղային գիշեր» նկարում: Վան Գոգը նկարել է այս  աշխատանքը, երբ նա եղել է այդ քաղաքի հոգեբուժարանի հաճախորդ: Հայտնի է, որ հիվանդանոցը ունի մի մաս` նկարիչի անունով:the_starry_night-wallpaper-1280x768

Ադամի ստեղծումը
Միքելնջելոն նկարել է «Ադամի ստեղծումը» որմնանկար “Sistine Chapel”-ի պատին, որը պատկերում է Աստծու առաջին մարդու կյանք տալը` ամբողջովին հոտնկայս: Նկարիչը հորինել է մի շարք փայտամածներ`  հատուկ ձևավորված, մատուռի պատերին ամրացնելու համար, ուստի նա և իր օգնականները  այնքան մոտ էին լինում առաստաղին, որպեսզի կարողանային  աշխատել և նկարել:sistine-chapel-ceiling-creation-of-adam-1510

Աշնանային ռիթմ (համար 30)
Աբստրակտ էքսպրեսիոնիստ Ջակսոն Պոլլոկը` հայտնի է իր բազմաթիվ կաթիլային նկարներով, որոնցից յուրաքանչյուրը ստեղծել է տեղադրելով կտավները հորիզոնական` ստուդիայի բակի հատակին, և զգուշորեն նկարի շերտերը կաթում էին նրա վրա: Պոլլոկը ստեղծեց «Աշնանային Ռիթմ» (թիվ 30) նկարը ` օգտագործելով ոչ ավանդական տարրեր, ինչպիսիք են ձողիկները, ծեփիչները և դանակները:not_detected_185311

Հիշողության ամրությունը
Չնայած հռչակավոր նկարիչ Սալվադոր Դալին ձգտում էր երբեք չբացատրել իր սեփական աշխատանքը, նա ասել է, որ հալված  ժամացույցների պատկերների գաղափարը եկել է Կամամբեր պանրի կտորներից, երբ նկատել է դրանց հալվելը արևի տակ,  թեև հնարավոր է նա կատակում էր:289_m_the_persistence_of_memory

Միքելանջելո «Դավիթ»
Մարմարյա սալաքարը, որն ի վերջո, Միքելանջելոյի շնորհվ վերածվել է Դավթի քանդակի, 1504թ.  կտրվել էր 43 տարի առաջ  Ագոստինո դի Դուսսիո անունով նկարչի կողմից, ով նախատեսում էր վերածել այն  Հերկուլեսի արձանի: Դի Դուսսիոն հրաժարվեց իր քանդակից, որն ի սկզբանե պետք է տեղադրվեր  Ֆլորենցիայի տաճարում, իսկ մարմարն չօգտագործվեց  10 տարի, մինչև մեկ այլ քանդակագործ` Անտոնիո Ռոսելիննո անունով, որոշել էր աշխատել դրա հետ: Նա նույնպես հրաժարվեց իր աշխատանքից , քանի որ հասկացավ, որ մարմարը չափազանց դժվար է քանդակել, և ի վերջո, Միքելանջելոն սկսեց աշխատել իր քանդակի վրա  1501թ.4783160968_a0f75d4875_b

Հեղինակի մասին

Լիլիթ Դանիելյան

Լիլիթ Դանիելյան