Գիտություն և ՏՏ

Ֆեյսբուքը շուտով կներկայացնի Like սեղմակի նոր տարբերակները

Ֆեյսբուք սոցիալական ցանցը լայնացնում է իր «Like» (հավանել) ֆունկցիան՝ ավելացնելով 5 նոր սմայլիկ, որոնք կոչվում են «Reactions» (արձագանքներ): Սոցկայքի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ նոր սեղմակները ֆեյսբուքյան 1.5 միլիոն օգտատերերին գործածության կհանձնվեն «շատ շուտով»:

Ցուկերբերգի խոսքով. «Love» (Սեր), «Haha» (Ծիծաղ), «Wow» (Զարմանք), «Sad» (Տխրություն), և «Angry» (Բարկություն) սեղմակները արդեն փորձարկվում են մի քանի երկրներում: Յուրաքանչյուր սեղմակ ունի սմայլիկի zuckerbergդեմք և հայտնվելու է օգտատերի գրառման ներքևի հատվածում՝ որտեղ որ տեղադրված է «Like» սեղմակը:

«Yay» կոչվող սեղմակը, որն իրենից ներկայացնում է ժպտացող դեմք՝ կարմրած այտերով, հեռացվել է փորձարկումների ժամանակ: Ֆեյսբուքը հայտնել էր, որ այդ սեղմակը հեռացվել է այն պատճառով, որ փորձարկումների ժամանակ օգտատերերի մեծամասնությունը հստակ չեն հասկացել այդ սմայլիկի իմաստը:

«Like» սեղմակը, որը հայտնվում է կայքի յուրաքանչյուր գրառման ժամանակ, համարվում է Ֆեյսբուքի ամենաբնութագրիչ ֆունկցիան: Երկար տարիներ օգտատերերի կողմից ամենահարցված և պահանջված ֆունկցիան «Dislike» (չեմ հավանում) սեղմակն է, որն օգտատերերի մեծամասնությունը կցանկանային տեսնել Ֆեյսբուքում:ap_101011145188

Ֆեյսբուքի վերջին ֆինանսական հաշվետվության թողարկումից հետո կայացած հեռախոսային կոնֆերանսի ժամանակ Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ նոր սեղմակների քանակի շատացումը պայմանավորված է նրանով, որ այդպիսով օգտատերերի առաջ կդրվի ավելի մեծ ընտրություն սեփական արձագանքը թողնելու համար: Դա ավելի «հետաքրքիր բարդություն» կներկայացնի օգտատերերի համար, քան ավելացնել ուղղակի «Like» (hավանում եմ) սեղմակի հակառակ «Dislike» (չեմ հավանում) սեղմակը:

«Երբ կա միայն «Like» սեղմակը և դու կիսվում ես մի գրառումով, որն ունի տխուր բնույթ կամ դա քեզ ստիպում է բարկանալ, մյուս օգտատերերը հնարավորություն չունեն համարժեք արձագանք տալ տվյալ գրառմանը». նշել է Ցուկերբերգը:

Հեղինակի մասին

Կարո Հովակիմյան

Կարո Հովակիմյան

Սովորում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում: Ապագա տնտեսագետ-ճարտարագետ է: Ֆուտբոլի մեծ սիրահար է:
Սիրում է հավատարիմ ընկերներին. մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, վստահությունը և փոխադարձ հարգանքը: