Ապրելակերպ Ընտանիք

Ինչպե՞ս դաստիարակել վստահ և անկախ երեխա

Յուրաքանչյուր ծնող, ով ուզում է դաստիարակել անկախ, ինքնուրույն և հաջողակ երեխաներ, պետք է իմանա, որ երեխան իր զարգացման ընթացքում անցնում է մի քանի ճգնաժամերով ուղեկցվող փուլեր: Այդ ճգնաժամերի հաղթահարման արդյունավետությունից է կախված անձի մոտ ձևավորվող բնավորությունն ու նրա կյանքի ընթացքը:

Ճգնաժամային շրջաններում պետք է առավել զգոն և ուշադիր լինել երեխայի հանդեպ, խրախուսել նրա ինքնուրույն և անկախ վարքը:

Արմատների ամրապնդում:

Այսպես է կոչվում  3-7 տարեկան հասակում ընթացող հոգեբանական տարիքային ճգնաժամը: Այդ շրջանում է ձևավորվում ընդհանուր վերաբերմունքը աշխարհի և ինքն իր հանդեպ: Երեխան որոշում է իր համար, թե որքանով է անվտանգ շրջապատող աշխարհը, որն է իր դիրքը այդտեղ:երեխա

Այդ ընդհանրական վերաբերմունքը ձևավորվում է երեխայի ընտանիքում և կապված է նրանից, թե սիրված և ընդունված է երեխան ընտանիքում, թե ստիպված է պարզապես գոյատևել: Ընտանիքում երեխան պետք է իրեն լիովին պաշտպանված և ապահով զգա, որպեսզի լիարժեք զարգանա:

Ո՞վ եմ ես:

Սա նաև շատ կարևոր շրջան է երեխայի ինքնագնահատականի և ինքն իր հանդեպ վերաբերմունքի ձևավորման համար: Այստեղ շատ կարևոր դեր ունի շրջապատող միջավայրը: Բարենպաստ մթնոլորտում զարգացող երեխայի  մոտ ձևավորվում  է հետաքրքրություն և կատարելագործվելու ձգտում: Իսկ եթե կա մեծահասակների նկատմամբ անվստահություն, ապա ձևավորվում է կասկածամիտ և պասիվ բնավորություն:

Անկախության ձգտում:

դեռահաս10-16  տարեկանի ճգնաժամը մանկությունից դեպի հասունություն անցման շրջան է: Դեռահասները ձգտում են դեպի մեծահասակների աշխարհ, փորձում են ցուցադրել իրենց անկախությունն ու ինքնավարությունը: Այս ընթացքում սեփական ուժերը գնահատվում են ուրիշների արժանիքների և գնահատումների պրիզմայի միջոցով: Երեխան մշտապես համեմատում է իրեն շրջապատող մարդկանց հետ: Նրան մշտապես հետաքրքրում է, թե ի՞նչ կարծիք ունեն ուրիշներն իր մասին, ինչպե՞ս են իրեն վերաբերվում:  Այդ շրջանում կարևորագույն խնդիրներից է սեփական հոգեբանական կարգավիճակի որոշումը:

Դեռահասության ճգնաժամի դրական լուծումը հանգեցնում է ինքնագնահատականի, վստահության բարձրացմանը: Հակառակ դեպքում անձը դառնում է կախյալ ավելի ուժեղ մարդկանցից, ձևավորվում է անվստահություն սեփական ուժերի նկատմամբ:

Ինքնահաստատում

18-22 տարեկանում կրկին ի հայտ են գալիս ինքն իրեն տրվող հարցերը: Այս մարդիկանգամ ևս երիտասարդը բախվում է իր ուժերի, ինքն իր մասին պատկերացումների և շրջապատից տրվող գնահատականների և կարծիքների համեմատման հետ: Այս ընթացքում է, որ անձը կարիք ունի իր կողքին տեսնելու ուժեղ և ինքնուրույն մարդկանց, որոնց վարքը կկարողանա նույնականացնել:

Ի վերջո երիտասարդը սովորում է ընդունել իրեն այնպիսին, ինչպիսին նա կա, իր առավելություններով ու թերություններով հանդերձ, հստակ գնահատել իր հնարավորությունները:

Հեղինակի մասին

Մարիամ Պետրոսյան

Մարիամ Պետրոսյան

Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան: Պարբերաբար անցկացնում է սեմինարներ և թրեյնինգներ՝ ձգտելով նպաստել երեխաների և մեծահասակների ստեղծագործ մտքի զարգացմանը։ Սիրում է հավաքել փայտե մակետներ, զբաղվել ձեռագործությամբ: