Նորաձևություն

Տղաների ֆրանսիական նորաձևությունը 19-րդ դարում

Ամբողջ երկրում երիտասարդ տղաները կրում էին զգեստներ, շատ դեպքերում դրանք ճիշտ այնպիսին էին, ինչպիսին իրենց քույրերն էին կրում: Տղաների կողմից կրվող դասական ոճերի մեծ մասը հայտվեցին 19-րդ դարում կամ էլ հիմնված էին 19-րդ դարի ոճերի վրա:

Տղաների համար հայտնի առաջին ոճը կմախքի տեսք ունեցող կոստյումներն էին: Դարի կեսին արդեն այլ հայտնի ոճերից էին կարճ ծալավոր շրջազգեստները (կիլտերը) և նավաստու հագուստը, որոնք ներմուծվում էին Բրիտանիայից: Ֆրանսիական նորաձևություններից մեկն էլ կրեսպինե կոստյումն էր, որը «Fauntleroy»  կոստյումի նախատիպն էր: Տղաների համար ֆրանսիական մեկ այլ կարևոր ոճ էր սմոքինգը, որը լայնորեն տարածում ուներ 19-րդ դարի դպրոցական տղաների շրջանում:

45c8da0d0187aefc5fa922bc31f1e391

19-րդ դարի առաջին տասնամյակում ֆրանսիացի երեխաները կրում էին դիրեկտորիաների ոճի հագուստ: Սպիտակը ընդունված գույնն էր: Ամբողջ Նապոլեոնական շրջանում տղաները հիմնականում կրում էին կմախքի տեսք ունեցող կոստյումներ, որն ընդունված ոճ էր տղաների համար ամբողջ Արևմտյան Եվրոպայում և Ամերիկայում: Տղաները նաև կրում էին տունիկաներ, չնայած մենք շատ սահմանափակ տեղեկություններ ունենք վաղ շրջանում նրանց ունեցած տունիկաների մասին:

Տղաները կրում էին բավականին տարբեր տեսակների և ոճերի գլխարկներ: Մենք համոզված չենք, թե այս շրջանում ինչ չափով էին կիրառվում որոշ կարևոր ֆրանսիական ոճերին պատկանող հագուստներ, ինչպիսիք են օրինակ, սմոքինգները և բերետները: Մենք չենք նկատել դրանք կրող տղաների կերպարներ, սակայն մեր ունեցած ինֆորմացիան այս ժամանակաշրջանի մասին դեռևս շատ սահմանափակ է: Պատճառներից մեկը, թե ինչու մենք ավելի քիչ բան գիտենք վաղ շրջանի մասին, քան 19-րդ դարի միջին և ուշ շրջանի մասին, այն է, որ լուսանկարչությունը հայտնագործվեց միայն 1840-ական թվականներին: Անկախ այն բանից, որ Ֆրանսիան լուսանկարչության վաղ շրջանի զարգացման հարցում լիդեր էր հանդիսանում, գոյություն ունեն 1830-ական թվականների միայն մի քանի ողջ մնացած նկարներ: Լուսանկարչությունը շատ թանկ արժեր, իսկ լուսանկարչական ստուդիաները դեռևս նոր էին սկսել հայտնվել:

screen-shot-2011-04-05-at-03-18-15

Չնայած նորաձևության արտադրությունը կարևոր էր Ֆրանսիայում անգամ 18-րդ դարում, միայն 19-դարի կեսերից հետո արտադրությունը սկսեց պոռթկալ: 1850թ. կային մոտ 25 փարիզեցի դերձակներ և կանացի պատրաստի հագուստեղենի դիզայներական տներ: Այդ թիվը մոտ 4 անգամ աճեց մինչև 1863թ.՝ հասնելով թվով 800-ի, իսկ 1870թ.՝ 1090-ի: Սա մասնակիորեն կապված էր բուրժուազիայի տարածման և 19-րդ դարի վերջին Ֆրանսիայում ավելի ու ավելի աճող թվով հարուստների դասի հետ:

 

Հեղինակի մասին

Լիլիթ Դանիելյան

Լիլիթ Դանիելյան