Ընտանիք Հարցազրույց

«Առանց տրավմաների կնոջ ծննդաբերությունը յուրաքանչյուր բժշկի սրբազան պարտքն է»․ Հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանի հետ

Վերջին շրջանում ԶԼՄ-ներով հղիության և պտղի խնդիրների, հղիի և պտղի մահացության մասին հրապարակումները վիրտուալ տիրույթում չեն սահմանափակվում թեժ քննարկումներով:

Այդ տրամադրությունը փոխանցվում է նաև իրական կյանք, որտեղ ստեղծված հոգեբանական լարվածությունը խանգարում է բժիշկներին  հղիների հետ աշխատելիս և հղիներին, որոնց մեջ առաջանում է ներքին անհանգստություն՝ դեպքը իրենց հետ չկրկնվելու վախից: Մեր կողմից ստեղծված արհեստական լարվածությամբ կարծես նպաստում ենք բժիշկների ու հղիների միջև ձևավորված վստահության կամրջի փլուզմանը:

12736271_10208296696357205_1775218065_nԻ՞նչ է հղիությունը, որքանո՞վ է թույլատրելի կամ էթիկայի սահմաններից դուրս հղիի և պտղի հետ կապված անցանկալի դեպքերի մասին հրապարակումը՝ մասնագիտորեն կմանրամասնի «Շենգավիթ» բ/կ մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանը:

Ի՞նչ է հղիությունը։

– Հղիությունը կնոջ կյանքում համարվում է նորմալ  ֆիզիոլոգիական վիճակ: Սակայն  ըստ բժշկական տեսանկյունից՝  դիտվում է որպես սահմանային  դրություն, քանի որ այդ շրջանում կարող են պրովոկացիայի ենթարկվել մինչ հղիությունն ընկած ժամանակահատվածում կնոջ կյանքում հանդիպած հիվանդությունները կամ ի հայտ գալ նոր խնդիրներ: Առհասարակ, եթե հղիությունն ընթանում է հարթ, միևնույնն է օրգանիզմում տեղի են ունենում մի շարք բարդ հորմոնալ, նյարդային և ֆիզիոլոգիական որոշակի փոփոխություններ, որոնք բնականաբար կարող են առաջացնել առողջական խնդիրներ: Հղիությունը կնոջ համար սահմանային վիճակ է՝ նորմայի և պաթոլոգիայի միջև: Առհասարակ  հոգեբանական տեսանկյունից հղիության ընթացքում նյարդահոգեբանական փոփոխությունները հիմնավորված են հորմոնալ ֆոնի փոփոխություններով, որոնք առաջացնում են մի շարք  էմոցիոնալ հոգեվիճակներ: Նման  դեպքերում մանկաբարձ-գինեկոլոգից բացի, երբեմն հղիի հետ աշխատելիս մասնագիտական միջամտություն է դրսևորում նաև հոգեբանը:

Հղիության ընթացքում  հետազոտության համար կինը ի՞նչ պարբերականությամբ պետք է բժշկին այցելի:

12666504_10206872399547267_1508083314_n-Ցանկացած պետություն այս հարցի շուրջ ունի իր մոտեցումները: Մեր երկրում հաշվի առնելով  պետական բյուջեի  հնարավորությունները /հղիության ընթացքում հետազոտությունները անվճար են, քանի որ պետությունն է հոգում համապատասխան ծախսերը/մի փոքր սահմանափակ են հետազոտությունների քանակը: Ողջ հղիության ընթացքի համար նախատեսված է 4-6 այց, իհարկե խոսքը վերաբերում է ֆիզիոլոգիապես  հարթ հղիության ընթացքի մասին: Ցանկացած հղիություն համարվում է բարձր ռիսկային: Որքան էլ առաջին հղիությունը համարվի  ցածր ռիսկային  կամ նորմալ ընթացող կրկնածին հղիությունը ոչ  ռիսկային՝ այնուամենայնիվ  հղիության ընթացքում հղիի այցերի քանակը  հետազոտությունների  համար պետք է մի փոքր ավելին լինի: Երբեմն լինում են դեպքեր, երբ կինը  հղիության ընթացքում շատ լավ ինքնազգացողություն է ունենում, սակայն նրա օրգանիզմում տեղի են ունենում մի շարք բարդ ախտաբանական երևույթներ: Հաշվի առնելով  նման հանգամանքները ըստ իս՝ հղին հետազոտությունների համար պետք է բժշկին այցելի ամիսը երկու անգամ:

Հղիության ընթացքում ինչո՞ւ են անհրաժեշտ բժշկական հետազոտությունները։

-Պետպատվերով նախատեսված հետազոտությունները, դրանք մինիմում հետազոտություններ են՝ արյան և մեզի ընդհանուր քննություն, որոնք ողջ հղիության ընթացքում նախատեսված է 2-3 անգամ: 12674291_10206872385506916_623636021_nԶարգացած երկրներում հղիի յուրաքանչյուր այցի ժամանակ կատարվում է մեզի քննություն՝ մեզի մեջ սպիտակուցի հայտնաբերման նպատակով, դրանից բացի նախատեսված է զարկերակային ճնշման և մարմնի զանգվածի ստուգում: Մեր երկրում պետական ֆինանսավորման սկզբունքներից ելնելով՝ նման կարգի հետազոտությունները նվազագույնի սահմաններում են: Բայց, եթե հղին բարձր ռիսկային խմբում է, բնականաբար պետպատվերում նախատեսված է նման հետազոտությունների քանակը ավելացնել: Ցանկալի կլիներ, որ պետության ֆինանսական հնարավորությունները բավարարեին այնքանով, որպեսզի հղիության ընթացքում ֆիզիոլոգիապես հարթ ընթացող հղիների համար հետազոտությունները լինեին նույն պարբերականությամբ այնպես, ինչպես ռիսկային խմբում գտնվող հղիների համար է նախատեսված: Վերջին տարիներին նկատելի է, որ անցանկալի դեպքեր հանդիպում են ավելի շատ ցածր, այլ՝ ոչ թե բարձր ռիսակային խմբի հղիների մոտ: Գուցե՞ խնդիրը պայմանվորված է այն հանգամանքով, որ բարձր ռիսկային խմբի հղիները ակամայից ավելի շատ են գտնվում ուշադրության կենտրոնում և վատ հետևանքների կանխարգելման նպատակով հետազոտություններ ավելի շատ են կատարվում, իսկ ցածր ռիսկի խմբի հղիները նման պարագայում համեմատաբար մի փոքր դուրս են մնում ուշադրությունից: Եվ հենց այստեղ ծագում է ազգաբնակչության դժգոհությունն այն մասին, որ հղիությունն ընթացել է նորմալ, հղին գտնվել է ցածր ռիսկային խմբում և անսպասելիորեն հայտնաբերվել է անցանկալի հետևանք:

Բժշկության մեջ գոյություն ունի ոսկե օրենք՝ չափից ավելի  հետազոտությունները խրախուսելի չեն և շեղում են բժշկի ուշադրությունը: Գոյություն ունեն պրատակոլային ալգորիթմներ, որոնցով բժիշկները առաջնորդվում են: Մանկաբարձության վտանգը նրանում է, որ բժիշկը ավելորդ միջամտություններ պետք է չկիրառի՝ հետազոտություն, ինվազիա, դեղորայք, քանի որ հնարավոր է խնդիրներ առաջանալ:01

Ժամանակակից կյանքում նորաձև է դարձել կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծումը։

-Բժշկության մեջ մանկաբարձությունը համարվում է ոսկե հավասարակշռության գիտություն: Կշեռքի նժարի վրա դրված է երկու մարդու կյանք՝ մոր և երեխայի: Իսկ կեսարյան հատման ճանապարհով ծննդաբերությունը մանկաբարձության մեջ համարվում է մայրական տրավմա: Զարգացած երկրներում փորձում են նվազագույնի հասցնել կեսարյան հատման ճանապարհով ծննդաբերության դեպքերի տոկոսային հարաբերակցությունը, իսկ մեզ մոտ կարծես հակառակն է: Ծննդաբերության ընթացքում երբեմն գերագնահատում են պտղի, այլ՝ ոչ թե մոր  դերը: Մինչդեռ մանկաբարձության մեջ նժարի ամենախոցելի կողմը մայրն է՝ առանց տրավմաների  կնոջ ծննդաբերությունը  յուրաքանչյուր բժշկի սրբազան պարտքն է: Առաջնահերթ կարևորվում է կնոջ կյանքն ու առողջությունը, ով հետագայում կրկին անգամ  կարող է առողջ երեխա ունենալ: Կեսարյան հատման ճանապարհով ծննդաբերությունը պետք է լինի բժշկի ցուցումով: Մեր իրականությունում կանայք երբեմն անտրամաբանական ու անհասկանալի պատճառներով ձգտում են կեսարյան հատման ճանապարհով ծննդաբերությանը: Առհասարակ կեսարյան հատման ճանապարհով ծննդաբերությունը կարող է բարդություններ ստեղծել հաջորդ հղիությունների ընթացքում, ինչպես նաև առաջացնել հղիության վաղաժամ ընդհատում:

12647739_10206872393427114_1117005255_nԱնվտանգ հղիության ընթացքի համար ի՞նչ է անհրաժեշտ։ Նման պարագայում բժշկի ճիշտ խորհուրդները կնոջ պատասխանատվության զգացումը սեփական կարգավիճակի նկատմամբ և տեղեկացվածության մակարդակն ի՞նչ դեր ունեն։

-Նշված բոլոր հանգամանքները շատ կարևոր են: Սակայն վերջին շրջանում կանանց տեղեկացվածության մակարդակը հակառակ ազդեցությունն է թողնում: Այն կանայք, ովքեր հղիութան մասին  համեմատաբար տեղեկացված են ինտերնետային աղբյուրներից նրանց հետ հոգեբանորեն աշխատելը բարդ է, քանի որ երբեմն սխալ տեղեկությունների հետ են ծանոթանում կամ գուցե՞ պատճառը նաև վերջին տարիներին  բժիշկների նկատմամբ ձևավորված անվստահության մթնոլորտն է: Վերջին շրջանում ինձ համար ավելի դյուրին է աշխատել մարզերում բնակվող հղիների  հետ, ովքեր ավելի շատ շփվում ու լսում են  իրենց մեծերի իմաաստուն խոսքն ու խորհուրդները, քան ծանոթանում ինտերնետային սխալ տեղեկություններին: Ինտերնետային դարաշրջանում ավելորդ տեղեկությունը հաճախ հղիներին խանգարում է, ինչպես նաև խանգարում է մեզ՝ բժիշկներիս, քանի որ երբեմն հղիները միջամտում են իրենց վարման գործընթացին: ԶԼՄ-ները շատ հզոր հոգեբանական ազդակներ են, որոնք երբեմն օգնելու փոխարեն խանգարում են սխալ տեղեկություններով: Եթե այդ նույն ԶԼՄ-ները հղիության մասին որևէ տեղեկություն են հրապարակում դա հիմնված է մեկ օրինակի, իսկ բժիշկներն իրենց աշխատանքային պրակտիկայում ունեն հազարավոր օրինակներ, մասնագիտական փորձ, տարիների աշխատանք  և հղիները ինտերնետով ծանոթանալով նյութին ավելորդ հոգեբանական լարվածության մեջ են ընկնում:

Վերջին շրջանում ԶԼՄ-ներում հրապարակվում են լուրեր հղիության ընթացքի անցանկալի հետևանքների պտղի կամ հղիի մահվան դեպքերի մասին, որտեղ մինչ բժշկի մասնագիտական խոսքի հրապարակմանը՝  հղիի հարազատները շտապում են լուրը տարածել ԶԼՄ ներում և ներկայացնել առաջացած խնդրի մասին սեփական եզրակացությունը։:

12660484_10206872386866950_1590568237_n-Սա շատ ցավալի թեմա է, որը ընդհանուր առմամբ կապված է մեր հասարակության գիտակցության մակարդակի հետ: Աշխարհի մակարդակով Հայաստանում երեխաների և մայրության մահացության ցուցանիշները  բարձր չեն: Այն դեպքում, երբ համարվում ենք զարգացող, այլ՝ ոչ թե զարգացած երկիր: Նման ցուցանիշով  գերազանցում ենք զարգացած և ֆինանսապես ապահով երկրներին: Երևույթը համարում եմ և՛ մեր երկրի, և՛ մեր առողջապահության համակարգի, և՛ շարքային բժիշկների ձեռքբերումը: Վստահորեն կարող եմ ասել, որ հիմնականում բժիշկներն իրենց առողջության և կյանքի  հաշվին փրկում են շատ բարդ դեպքեր: Մեր բժիշկները պատվով են կատարում իրենց գործը: Փողոցում որևէ անցորդի միջուկային ֆիզիկայի օրենքից, եթե հարց տանք կպատասխանի, որ չի հասկանում, իսկ այդ նույն մարդուն, եթե բժշկությունից հարց տանք այնպիսի մեկնաբանություններ կանի, որ ինքս բժիշկ լինելով կզարմանամ: Նույնիսկ պատահել է, որ մարդիկ սկսել են  ինձ մասնագիտական խորհուրդներ տալ: Շատ դեպքերում, երբ հղիին մասնագիտական խորհուրդ ենք տալիս՝ հարազատները վրդովվում են, թե ինչո՞ւ ենք նման կարգի խորհուրդներ տալիս: Մինչդեռ իրենք այդ նույն հղիին այնպիսի վտանգավոր ու սխալ խորհուրդներ են տալիս, որ շատ դեպքերում հղին հայտնվում է հոգեբանորեն ծանր վիճակում: Ի վերջո հղիին որևէ խորհուրդ տալուց  առաջ պետք է պատասխանատվության զգացում ունենալ և խուսափել սխալ խորհուրդներ տալուց: Որոշ դեպքերում հղիի հարազաներին թվում է, թե իրենք բժիշկներից ավելին գիտեն: Ընդունում եմ, որ բժիշկների մեջ կան մարդիկ, ովքեր իրենց տեղում չեն:12695807_10206872394187133_2026851732_n Պետք է հասկանալ, որ հղիի կյանքում տեղի ունեցող անցանկալի հետևանքները միայն բժշկի մեղքը  չէ: Նման պարագայում ԶԼՄ-ների դերը շատ կարևոր է և ժամանակն է վերանայել իրենց գործունեության նպատակը: Ի վերջո բժիշկները  նույնպես կարդում են այդ լուրերը: Անհրաժեշտ է բժշկական  թեմաներով լուրերի հրապարակման համար պետությունը քայլեր ձեռնարկի՝ հակառակ պարագայում այս ամենը կունենա շատ վատ ավարտ: Կգա ժամանակ, երբ  մեր ժողովուրդը ցերեկը ճրագով ման կգա և ոչ թե լավ բժիշկ,  այլ՝  պարզապես բժիշկ չի գտնի: Հղիության անցանկալի հետևանքների պարագայում չի կարելի մեղադրել միայն բժշկին, շատ դեպքերում հղիության ընթացքում կնոջ մոտ բացահատվում է քաղցկեղ, տուբերկուլյոզ և այլ տեսակի ծանր հիվանդություններ: Զարմանալիորեն կանայք առաջին հղիությունից առաջ չեն գալիս հետազոտությունների, որպեսզի հասկանան  ի՞նչ է կատարվում իրենց օրգանիզմում: Մինչդեռ երկրորդ հղիությունից առաջ կարևորում են հետազոտությունները: Շատ դեպքերում աղջիկները թաքցնում են իրենց հիվանդությունները, երբ հղիության ընթացքում բացահայտվում է սկսում են մեղադրել բժշկին: 12650350_10206872398267235_941535653_nՀղիությունը հաճախ պրովոկացիայի է ենթարկում օրգանիզմում եղած հիվանդությունը: Գոյություն ունեն հետազոտություններ, որոնք հղիության ընթացքում հակացուցված են, օրինակ, ՀՇ և ՄՌՏ, իսկ  քաղցկեղի բացահայտման համար նման կարգի հետազոտություններ են անհրաժեշտ: Հղիի հարազատները բժշկական նրբություններից անտեղյակ՝  փորձում են ԶԼՄ-ներում անհիմն մեղադրանքներ ներկայացնել բժշկի հասցեին: Կարծում եմ ժամանակն է, որպեսզի օրենք մշակվի քրեական պատասխանատվության ենթարկել այն դեպքերի համար, երբ հղին կամ  հարազատները թաքցնում են որևէ հիվանդութուն: Երևույթը վտանգավոր է ոչ միայն հղիի, այլև՝  հասարակության համար:  Անհրաժեշտ է նաև քրեական պատասխանատվության ենթարկել այն դեպքերի համար, երբ հղիի հարազատները բժիշկներին ուղղված  իրենց անհիմն  մեղադրանքներով, վատ վերաբերմունքով և հղիի կողմից հղիության վարման  սխալ միջամտություններով խանգարում են բժշկի մասնագիտական պարտականությունները կատարելուն:

Նման լուրերի հրապարակումը որքանո՞վ է թույլատրելի, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ նույն լուրին ծանոթանում է իր բալիկի լույս աշխարհ գալուն սպասող մեկ այլ կին կամ կին ,ով պլանավորում է հղիանալ:

12650753_10206872390067030_831264363_n-Անթույլատրելի է: Չեք պատկերացնում, թե հղիների շրջանում ինչպիսի խուճապ է առաջանում, հոգեբանական ինչպիսի լարվածություն է ստեղծվում: Երևույթը  սարսափելի է: Նման կարգի լուրերի հրապարակումը բժիշկների շրջանում անվստահություն  են ձևավորում: Գոյություն ունեն հղիության ընթացքի բարդություններ և չի կարելի յուրաքանչյուրն իրեն իրավունք վերապահելով մեկնաբանություններ անի՝ չլինելով մասնագետ: Բժիշկների աշխատանքը քննադատողները որևէ հարց առաջանալու դեպքում անմիջապես դիմում են բժշկի օգնությանը, եթե իրենք ավելի լավ գիտեն բժշկի մասնագիտական գործը, ապա ինչո՞ւ են  դիմում բժշկին կամ  ինչո՞ւ է հղիությունը վարում բժիշկը, ինչո՞ւ է  ծննդաբերությունը բժիշկն ընդունում: Մարդն է գալիս բժշկի մոտ և այդ նույն  մարդը ստեղծված որևէ դեպքին ծանոթ չլինելով՝ բժշկին դարձնում է խոցելի: Ի վերջո բժիշկն է մարդուն բուժում և օգնում: ԶԼՄ-ներում բժշկությանը վերաբերող սխալ տեղեկություններ և անթույլատրելի լուրերի հրապարակումից խուսափելու համար կարծում եմ ՀՀ  ԱՆ պետք է ունենա սեփական լրագրողը: Անթույլատրելի է սեփական վարկանիշը բարձրացնելու համար վարկաբեկել բժշկին: Ո՞վ է ասել, որ բժիշկների նկատմամբ ագրեսիան արդարացված է: Մենք՝ բժիշկներս, ոչնչով չենք տարբերվում հասարակ ժողովրդից, մենք նույն ազգն ու նույն արյունն ենք: Բժշկական լուրերի հրապարակումը խուճապ է առաջացնում հասարակության մեջ ու մենք մեր դեմ ենք դուրս գալիս: Շատ հաճախ բժիշկներն  իրենց ընտանիքների հոգսերով զբաղվելու փոխարեն զբաղվում են  ուրիշներին օգնելով ու բուժելով: Բժիշկն իր մասնագիտությունն  ընտրելիս առաջնորդվել է դիմացինին օգնելու վեհ գաղափարով:12650753_10206872401187308_196768657_n

Նման լուրերը ինչպիսի՞ էմոցիաներ և հոգեբանական հետևանքներ կարող են առաջացնել հղիի կյանքում:

– Ոչ բոլոր հղիներն են, որ կարողանում են նման իրավիճակներում  կառավարել սեփական էմոցիաները և այն կարող է անդրադառնալ նյարդային համակարգի վրա: Ցանկացած հղի իր մեջ ունի վախ հղիության ընթացքի, ծննդաբերության և առողջ բալիկ ունենալու համար  և այդ ամենին  հանկարծ գումարվի նման կարգի լուրի հրապարակումը՝ բնականաբար հղին կհայտնվի շատ վատ հոգեվիճակում:

12650616_10206872388306986_1535792893_nՍխալ տեղեկատվության հրապարակումը, որտեղ բժիշկը դառնում է խոցելի, բժշկի բարդ ու պատասխանատու աշխատանքի վրա այն ինչպե՞ս կարող է անդրադառնալ։ Նման պարագայում բժիշկը հոգեբանական ինչպիսի՞ դժվարություններ է հաղթահարում:

-Ցանկացած  բժիշկ ապահովագրված չէ կատարած աշխատանքի  անցանկալի հետևանքների համար: Որևէ բժիշկ չի կարող մեծամտանալ, որ ինքը չի կարող բժշկական վրիպում կամ սխալ թույլ տալ: Բժշկությունը ճշգրիտ գիտություն չէ: Մարդու օրգանիզմը լի է անակնկալներով: Բժիշկը նույնպես մարդ է և ունի իր էմոցիաները:

Այս պահին ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր պատրաստվում են մայրանալ:

-Բոլորին մաղթում եմ առողջ հղիություն, անվտանգ ծննդաբերություն և առողջ բալիկ: Սիրելի՛ հղիներ, բժիշկները  ձեր բարեկամներն են և ցանկացած բժիշկ կփորձի ձեզ համար անել լավագույնը: Վստահե՛ք, բժիշկներին: Երևի թե հղիության ընթացքում հղիին վստահություն և հոգեբանորեն ուժ հաղորդողը բժիշկն է: Ողջունելի է, որ վերջին շրջանում ընտանիքներում ծնվում է ոչ թե մեկ, այլ՝ 3-4 երեխա: Թող մեր ազգը բազմանա:

Զրուցեց՝  Լիանա Գրիգորյանը

Հեղինակի մասին

Լիանա Գրիգորյան

Լիանա Գրիգորյան

Ավարտել է Գյուղատնտեսական ակադեմիայի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժինը։ Այնուհետև սովորել և ավարտել է Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի «Լրագրություն» բաժինը:
Սիրում է ընթերցանություն և երաժշտություն։ Բարձրագույն մշակույթ է համարում՝ մարդկային փոխհարաբերությունները։