Մշակույթ

Ճշմարտությունը՝ Պիզայի աշտարակի մասին

Մարդիկ սխալներ գործում են, ի վերջո  մարդը կատարյալ չէ: Սխալ կատարվեց և 11-րդ դարում, որն հանգեցրեց 14,500 տոննա աշտարակի կառուցմանը: Սակայն այս սխալ հաշվարկը հետագայում դարձավ քաղաքացիական հպարտության խորհրդանիշ:

Պիզայի աշտարակը,  որը հայտնի է որպես «Torre Pendente di Pisa», տարբերվում է միջնադարյան ճարտարապետությունից: Այս յուրահատուկ կառույցը չի կառուցվել շինարարական առաջավոր բարձր տեխնիկաներով, բայց կարևոր է նշել, թե ինչ նշանակալի է այս աշտարակի դիզայնը:2006IMG_3121aՊիզայի աշտարակի կառուցումը սկսվել է 1173թ. օգոստոսի 9-ին: Հիմնականում նախտեսված է եղել` որպես զանգակատուն աշտարակ, ըստ էության աշտարակը ուղիղ կանգնեց ավելի քան 5 տարի, սակայն միայն երրորդ հարկի  ավարտից հետո (1178թ․) այն սկսեց թեքվել, որից իտալացիները ցնցվեցին: Աշտարակի հիմքը միայն 3 մետր խորությամբ է կառուցվել` մի խիտ, կավե խառնուրդով և ազդեցիկ հողով: Ինչպես պարզվել էր կավը բավականաչափ ամուր չի եղել, որքան պահանջվում էր, որպեսզի աշտարակը ուղիղ պահեր, ուստի աշտարակը իր ամբողջ քաշով սկսեց թեքվել:
Դրանից հետո շինարարությունը դադարեցվեց 100 տարի:

Ի՞ նչու կառուցվեց Պիզայի աշտարակը:

Պիզա քաղաքը եղել է պարզ, բայց կարևոր նավահանգիստ Իտալիայում: Իր զարգացման հետ միասին կառուցվում էին կրոնական շենքեր:
Երբ պիզացիները հարձակվում են Պալերմոյի վրա, որը Սիցիլիայի կղզին էր, 1603թ., հարձակումը հաջող է ընթանում և նվաճողները վերադառնում են Պիզա՝ մեծ գանձերով: Այնուհետև, որպեսզի աշխարհին ցույց տան, թե ինչ կարևոր քաղաք է՝ ժողովուրդը որոշեց կառուցել մեծ տաճարային համալիր`  «Հրաշքների Դաշտ»: Ծրագիրը ներառում էր կառուցել տաճար, զանգակատուն (Պիզայի աշտարակը) և գերեզմանատուն:tower-of-pisa-inside

Ովքե՞ր կառուցեցին այս աշտարակը:

Պիզայի աշտարակի իրական ճարտարապետները մինչև օրս անհայտ են: Սակայն առաջին աշխատանքային փուլի ամենաընդունված ճարտարապետներն էին՝ Բոնանո Պիզանոն և Խերարդո դին Խերարդոն: Շինարարության երկրորդ փուլը սկսվեց 1275թ. և աշխատանքը վստահվեց Ջովանի դի Սիմոնեին: Իսկ Թոմաս Պիզանոն այն ճարտարապետն էր, ով ավարտեց աշխատանքը: 1319թ. 7-րդ հարկը ավարտվեց: 1372թ. զանգակատունը ավելացվեց և հետո աշտարակը մնաց միայնակ մինչև 19-րդ դարը: Պահանջվեց 800 տարի աշտարակը ամբողջովին վերջացնելու համար: Աշտարակի վրա վերջնական փոփոխություններ արվեց 21-րդ դարում, ամբողջ գործընթացը տևել է ավելի քան 800 տարի: Այս ընթացքում, այն ականատես եղավ երկու մեծ պատերազմների՝ քաղաքացիական պատերազմի, կրոնական կառավարությունների փոփոխության: Այն  ավարտվեց 1350թ. (ավելի քան 200 տարի անց, իր նախնական շինարարությունից), բայց արդեն ենթարկվել է մշտական փոփոխությունների: Այս աշտարակը ունի ընդամենը 55.86 մետր բարձրություն և իր ցածր բարձրությամբ այն  ամենափոքր «աշտարակն»  է, որը ուներ ավելի քան 294 աստիճաններ: Պիզայի աշտարակը ունեցավ համաշխարհային ճանաչում: maxresdefaultԱյն գտնվում է «հրաշքների դաշտում», որը կոչվում է  «Piazza Dei Miracoli»:

Հեղինակի մասին

Լիլիթ Դանիելյան

Լիլիթ Դանիելյան