Ապրելակերպ

Արդյունավետ միջոցներ դեպրեսիան հաղթահարելու համար

Եղանակային փոփոխությունների շրջանում առավել հաճախ են նկատվում տրամադրության անկումներ, ինքնազգացողության վատացում, աշխատունակության իջեցում:

Եթե դուք գտնում եք, որ գարունը կապված է դեպրեսիաների հետ և վատ տրամադրությունը դառնում է ձեզ համար սովորական, ապա այս միջոցները հենց ձեզ համար են:

           1. Զբաղվեք սպորտով

Սպորտը օգնում է լիցքավորվել դրական էներգիայով, տեղափոխել ուշադրությունը և իհարկե ձեռք բերել ու պահպանել լավ կազմվածքը: Մասնագետների կարծիքով մարզասրահ և լողավազան այցելողների  85%-ը մոռանում է վատ տրամադրության և դեպրեսիայի մասին:

         2. Փոխեք սննդակարգը

Գարնան գալու հետ միասին պետք է ուշադրություն դարձնել սննդակարգին: Ավելացրեք մրգերի, բանջարեղենների քանակը: Օգտագործեք երջանկության հորմոններ պարունակող մթերքներ, ինչպիսիք են՝ բանանը, շոկոլադը, նուշը, մասուրը, մեղրը: Այդ մթերքները կարգավորում են օրգանիզմում երջանկության հորմոնների արտադրությունը, հանգստացնում են նյարդերը և օգնում են ազատվել քնկոտությունից:

         3. Հաճախ համբուրվեք

Համբուրվելիս մարդու օրգանիզմում առաջանում է մորֆինից 500 անգամ ուժեզ թմրեցնող նյութ, որը ստիպում է մարդուն երջանիկ զգալ: Երբ համբուրում ենք սիրելի մարդկանց երջանկացնում ենք և մեզ, և նրանց: Առավել շատ համբույրներ անհրաժեշտ են երեխաներին:

          4. Զբաղվեք ընթերցանությամբ

Օրվա ընթացքում ժամանակ հատկացրեք սիրելի գրքերի ընթերցանության համար: Դա ձեր ժամանակն է, ժամանակ, որ ինքներդ նվիրում եք ձեզ: Գիրք ընտրելիս առաջնորդվեք նրանով, որ այն լինի թեթև, մեկ շնչով կարդացվող:

           5. Հրաժարվեք ալկոհոլից և ծխախոտից

Խուսափեք ալկոհոլի, ծխախոտի կամ դեղամիջոցների օգնությամբ դեպրեսիաներից ազատվելու փորձերից: Դրանք ոչ միայն չեն լուծում ձեր խնդիրները, այլև նոր խնդիրներ են առաջացնում:

           6. Զբաղվեք ձեր սիրելի զբաղմունքով

Ժամանակ առ ժամանակ պետք է կարողանաք մոռանալ բոլոր աշխատանքների մասին և կենտրոնանալ սիրելի զբաղմունքի վրա: Այդպիսիք հաճախ լինում են ստղծագործական աշխատանքները, հոբբիները, տղամարդկանց համար ձկնորսությունը, աշխատանքները այգում: Հաջողությունները ձեր սիրելի ոլորտում կարող են երկար ժամանակով բարձրացնել ձեր տրամադրությունը:

           7. Ձեզ համար մի փոքր անկյուն ստեղծեք

Տան մեջ ընտրեք այն վայրը, որն առավել հարազատ է ձեզ: Այնտեղ տեղափոխեք այն իրերը, որոնք հաճույք են պատճառում ձեզ, ձևափոխեք այնպես, որ առավել հարմարավետ ու հաճելի լինի: Այդ վայրը կարող եք օգտագործել հանգստանալու, խորհելու համար:

          8. Երաժշտություն լսեք

Երաժշտությունը հզոր ազդեցություն ունի մեր հոգեկանի վրա: Լսեք դրական հույզեր առաջացնող երաժշտություն և բացառեք ագրեսիվ երգերը, տխուր հիշողություններ կամ զգացողություններ արթնացնող երգերը:

           9. Շփվեք ձեր սիրելի մարդկանց հետ

Առավել հաճախ ժամանակ անցկացրեք ձեր հարազատների, ընկերների հետ: Ընտրեք այնպիսի միջավայր, որը ձեզ դրական հույզեր է պատճառում: Հաճախ փոխեք միջավայրերը, նոր մարդկանց հետ ծանոթացեք:

           10. Փոփոխություններ կատարեք

Կարող եք փոփոխություններ կատարել ձեր արտաքինում: Ձեր պահարանը աշխուժացրեք վառ գույների իրերով, որոնք դուր կգան ձեզ և կբարձրացնեն ձեր տարամադրությունը: Փոփոխությունը կարող է լինել ոչ այդքան ակնհայտ՝ աքսեսուարների փոփոխությունը ևս կարող է դեպի դրական տրամադրություն կատարված մեծ քայլ լինել:

Կարևորը պետք է մշտապես հիշենք, որ մեր բարձր տրամադրությունը և երջանկությունը կախված է հենց մեզանից: Մենք և միայն մենք ինքներս կարող ենք ստեղծել երջանիկ և կյանքը վայելելու տրամադրություն:

Հեղինակի մասին

Մարիամ Պետրոսյան

Մարիամ Պետրոսյան

Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան: Պարբերաբար անցկացնում է սեմինարներ և թրեյնինգներ՝ ձգտելով նպաստել երեխաների և մեծահասակների ստեղծագործ մտքի զարգացմանը։ Սիրում է հավաքել փայտե մակետներ, զբաղվել ձեռագործությամբ: