Ժամանց Ֆիլմեր

«Քրիդ։ Ռոկիի ժառանգությունը»

«Քրիդ։ Ռոկիի ժառանգությունը»
Սիլվեսթր Ստալլոնեի՝ համաշխարհային ճանաչում ձեռք բերած Ռոկի Բալբոայի կյանքի մասին պատմող ֆիլմաշարի տրմաբանական ավարտն է թերևս։

Թողարկման տարեթիվ՝  2015թ
Երկիր՝ ԱՄՆ
Ժանր՝ դրամա, սպորտ
Ռեժիսոր՝ Ռայան Կուգլեր
Դերերում՝ Սիլվեսթր Ստալլոնե, Մայքլ Բ․ Ջորդան, Թեսսա Թոմփսոն և ուրիշներ։

Ուշադրության կենտրոնում այս անգամ Ռոկի Բալբոայի առաջին լուրջ հակառակորդ, հետագայում՝ ամենամտերիմ ընկեր վաղամեռիկ Ապոլլո Քրիդի որդին է։ Երիտասարդն ինքն էլ այնքան սեր չունի բռնցքամարտի նկատմամբ, և իր ընտանիքում էլ չեն ցանկանում տեսնել նրան պրոֆեսիոնալ ռինգում ընդհնրապես։ Սակայն երիտասադի մոտ գլուխ է բարձրանում բռնցքամարտիկի տաղանդը՝ հորից ժառանգած, և նա այդ ծարավը հագեցնելու համար ուղևորվում է մարզիչ գտնելու։ Ու հենց հոր վաղեմի ընկերր՝ Ռոկին էլ դառնում է նրա մարզիչը, որը նույնպես այնքան էլ շահագրգռված չէ վերադառնալ հին գործին նույնիսկ մարզչի կարգավիճակում։

Բարի՛ դիտում։

Հեղինակի մասին

Հրայր Ղուլինյան

Հրայր Ղուլինյան

Ծնվել է Վանաձորում, ավարտել Դսեղի՝ Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Գրում է բանաստեղծություններ, ակնարկներ, հոդվածներ և սցենարներ։ Սիրում է կարդալ, լուսանկարել, նկարել, հաստատել նոր ծանոթություններ։ Մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, հավատարմությունը, փոխադարձ սերն ու հարգանքը։