Ընտանիք Պատմություն

5 կանայք, ովքեր իրենց տղամարդկանց դարձրել են նշանավոր

Սոնա Վարդանյան
Հեղինակ՝ Սոնա Վարդանյան

Ինչպես հայտնի է, ամեն մի նշանավոր տղամարդու հետևում կանգնած է նշանավոր կին:

Եվ ով գիտի, թե ինչպես կդասավորվեր մեր սիրելի երաժիշտների, նկարիչների, ռեժիսորների և գրողների կյանքերը, եթե նրանց կողքին չլինեին իմաստուն և համբերատար կանայք:

Կանանց միամսյակի կապակցությամբ ձեզ եմ ներկայացնում այն կանանց անունները, ովքեր օգնել են իրենց ամուսիններին հաղթահարելու՝ զանազան դժվարություններ, բարձրանալ հաջողությունների գագաթը և մնալ այնտեղ:

Մերսեդես Բարչա Պարդո
6558360-650-1455275793-1393498852_135592_1393499395_album_normal

Գաբրիել Գարսիա Մարկեսը հանդիպել է իր ապագա կնոջը պարահրապարակում, երբ նա 13 տարեկան էր, և միանգամից առաջարկել է նրան ամուսնանալ իր հետ: Աղջիկը համաձայնվում է, միայն մեկ պայմանով՝ դպրոցն ավարտելուց հետո: Նրանց հարսանիքը տեղի ունեցավ 13 տարի հետո:

Մերսեդեսը Գաբրիելի հետ էր «Հարյուր տարվա մենություն» վեպը գրելու ժամանակ: Նա ապահովում էր ընտանիքն ամեն ինչով և երբեք չէր դադարում հավատալ, որ իր ամուսինը հանճար է:

Երկու տարի հետո վեպը պատրաստ էր, սակայն Գաբրիելը գումար չուներ անգամ խմբագրման ուղարկելու համար: Այդ ժամանակ Մերսեդեսը վաճառեց այն ինչ մնացել էր՝ վարսահարդարիչը և խառնիչը: Եվ շատ շուտով իր ամուսնու վեպը բերեց հսկայական եկամուտներ, համաշխարհային ճանաչում և Նոբելյան մրցանակ:

Յոկո Օնո
6558110-650-1455275793-Image0032-1

«Բիթլս»-ի երկրպագուները  խմբի փլուզման համար մեղադրում են Յոկոյին, սակայն «The Beatles» խմբի պառակտումը տեղի է ունեցել ավելի շուտ, մինչ Յոկո Օնոյի և Ջոն Լենոնի հանդիպումը:

Յոկոն ծանոթացրեց իրեն մի անհայտ աշխարհի հետ, որտեղ կար  ավանգարդ գեղանկարչության, գրականության, արտասովոր բեմադրությունների ստեղծարարություն: Նրա շնորհիվ ի հայտ եկավ Լենոնի սոլո ալբոմը, որի գլխավոր  «Imagine» երգը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց և սիրվեց շատերի կողմից:

Ջոնն իր կնոջ հետ երջանիկ էր և երբեք չէր դադարում կրկնել, որ ինքը և Յոկոն մեկ հոգի և մարմին են:

Ջուլիետա Մազինա
6557810-650-1455275793-5634ad105e79

Ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի և դերասանուհի Ջուլիետա Մազինիի ամուսնական կյանքը տևել է 50 տարի և 1 օր:

Նրանք տարբեր  բնավորության տեր մարդիկ էին: Ֆեդերիկոն սիրում էր ուշադրության արժանանալ հակառակ սեռի կողմից, իսկ Ջուլիետան միշտ զուսպ էր, չէր դավաճանում իր ամուսնուն, որպեսզի իր երջանիկ փոխհարաբերություններում ոչ մի արգելք չլիներ: Բայց և այնպես Ֆեդերիկոն և Ջուլիետան կապված էին միմյանց և չթողեցին իրար մեկ ամսից, ինչպես շատ հայտնի զույգեր:

Եթե Ջուլիետան նկարահանման վայրում չէր լինում, Ֆելինին սարքում էր անհավատալի սկանդալներ, հետո զանգում էր տուն և մանրուքների համար խորհուրդ էր հարցնում:

Ջուլիետան խմբագրում էր սցենարները, պահանջում էր դերասաններ, ընտրում էր բնույթը:

Չնայած  այն անհավանական հաջողության, որն արժանացան իր «Ճանապարհ» և «Կաբիրիի գիշերները» ֆիլմերը, Ջուլիետան նախընտրեց ոչ թե իր դերասանական կարիերան, այլ՝ հավատարիմ մնալ իր ամուսնու կարիերային:

Սոֆիա Անդրեևնա Տոլստոյ
6557710-650-1455275793-6654952bc7aa07fc940bd30474f4c4938fe0e3-YzVlMDNiOTI3NQ

Սոֆիա Անդրեևնան եղել է Տոլստոյի պահապան հրեշտակը մոտ 48 տարի: Իր ամուսնու համար նա եղել է քարտուղար (միայն 7 անգամ կրկին սրբագրել է հայտնի «Պատերազմ և խաղաղություն» վեպը): Եղել է և՛ բուժքույր, և՛ մենեջեր, և՛ հրատարակիչ, իսկ ամուսնու մահից հետո՝ նրա հսկայական գեղարվեստական ժառանգության պահապանը: Նա անձնվիրաբար պահում էր Տոլստոյի հանճարեղ գործերը և պաշտպանում երկրպագուների բանակից, ովքեր լցվում էին իրենց տուն՝ փափագելով հանդիպել հանճարի հետ:

Ունա Օ-Նիլ
6558260-650-1455275793-3523985_original

– Նա դարձրեց ինձ հասուն մարդ, իսկ ես թույլ չէի տալիս, որ իր երիտասարդությունը խամրի, – ասում էր Ունա Օ-Նիլը Չարլի Չապլինի մասին:

Ամբողջ աշխարհի կողմից սիրված 54-ամյա կատակերգուն և 17-ամյա երիտասարդ դերասանը ծանոթացել են ֆիլմի նկարահանման վայրում, իսկ ֆիլմի ռեժիսորը հենց ինքը՝ Չապլինն էր:

Իրենց ամուսնությունը տևել է 34 տարի, որը չի կարողացել խաթարել անգամ Ունիի հայրը:

Նրանք ունեցան 8 երեխա: Ավագ աղջիկը՝ Ջերալդինան այժմ ճանաչված դերասանուհի է: Չապլինի հետ ամուսնության համար Ունին հրաժարվեց իր դերասանական կարիերայից, սակայն դարձավ երջանիկ կին, մայր և անկրկնելի դերասանի միակ ոգեշնչման աղբյուրը:

Հեղինակի մասին

Սոնա Վարդանյան

Սոնա Վարդանյան

Սովորում է Երևանի Պետական հումանիտար քոլեջի «Թարգմանություն և սպասարկման կազմակերպում» բաժնում: Սիրում է զբաղվել զբոսաշրջությամբ, կազմակերպել արշավներ և էքսկուրսիաներ, շփվել տարբեր ազգությունների մարդկանց հետ: