Ապրելակերպ

Ճգնաժամ, որն արդեն հաղթահարելի է

«Ցանկացած ճգնաժամի մեջ պետք է տեսնել աճելու հնարավորություն» կարող են պնդել լավատեսները:

Իհարկե, բայց առաջին հերթին խնդիրների աճի հնարավորություն, որոնք պետք է լուծել: Եթե այդ խնդիրները ժամանակին չլուծվեն, նրանք կդառնան էլ ավելի անլուծելի:

Ի՞նչ նպատակ ունեն ճգնաժամերն իրականում:krizis_identichnosti_yunosheskij_krizis_identichnosti-6

Հոգեբանական և տարիքային ճգնաժամերը մեզ տրվում են, որպեսզի արժանավույնս գնահատենք անցյալի բարեկեցությունը և հասկանանք, թե ինչպես պիտի հասնենք մեր նպատակներին ապագայում: Կյանքը փոխվում է, առաջ է գնում և մշտապես անհրաժեշտ է լինում մշակել նոր իրավիճակին հարմարման մեխանիզմներ:

Հարմարվենք ստեղծագործաբար:

Մեր կյանքը լի է ճգնաժամերով: Դրանք արտահայտվում են որպես փոփոխություններ՝ առաջադրելով խաղի նոր կանոններ: Մեր նախկին վարքաձևերն այլևս չեն աշխատում և կարիք է առաջանում հարմարվելու, նոր հմտություններ ձևավորելու: Հաջողակ կյանքը կառավարելի ճգնաժամերի հաջորդականություն է:

Խնդիրների հաղթահարման միջոցով մենք զարգանում ենք, կամ հետընթաց ապրում, եթե պատրաստ չենք ստեղծագործաբար գործել: Մենք կամ նկատում ենք փոփոխությունները, արձագանքում ենք և լուծում առաջացած կոնֆլիկտները, խնդիրները, կամ չենք նկատում և հետընթաց ենք ապրում՝ դառնալով խաղալիք իրադրության ձեռքերում:

Շարժվենք հաշտվելուց դեպի վերլուծությունն ու ակտիվ գործողությունները:

Ցանկացած ճգնաժամ պարունակում է իր մեջ տարրեր, որոնք  պայմանավորված են շրջապատող միջավայրի գործոններով: Այդ գործոնները երբեմն կարող են մեր վերահսկողությունից դուրս լինել: Միակ բանը, որ մենք կարող ենք փոխել, դա մեր հակազդումն ու վերաբերմունքն է այդ երևույթների հանդեպ: Իհարկե ճգնաժամային պահերին մենք լի ենք բացասական հույզերով: Դրանք պետք է գիտակցել, ապրել ու շարժվել առաջ: Մենք հաճախ փորձում ենք շրջանցել բացասական զգացմունքները, չխոսել դրանց մասին, չմտածել ու անգամ չզգալ: Բայց հենց դա էլ խանգարում է մեզ:

2-z16-9b892731-b95c-416a-b2cc-726b066df925Եթե մենք մնանք պատճառների որոնման մեջ, ապա կկորցնենք ճգնաժամի հաղթահարման ճանապարհը: Կարևորը կենտրոնանալն է գործողությունների վրա, որոնք կօգնեն դուրս գալ խճճված իրավիճակներից: Մի քանի պարզ հարցեր տվեք ինքներդ ձեզ և փորձեք պատասխանել դրանց: Եթե կդժվարանաք պատասխանել, պատկերացրեք, որ հարցերը վերաբերվում են ձեր ընկերոջը/ընկերուհուն, ով նույն իրավիճակում է և ենթադրեք, թե ինչ կարող էր նա պատասխանել ձեզ:

Ի՞նչ եք զգում տվյալ խնդրի հետ կապված:

Ինչպե՞ս է այդ ամենին արձագանքում ձեր օրգանիզմը:

Ի՞նչ մտքեր կան կապված իրավիճակի հետ:

Ի՞նչ կարող եք հենց այս պահին, այս իրավիճակում անել:

Յուրաքանչյուր ճգնաժամի հաղթահարում բարձրացնում է մեր գիտակցությունը նոր մակարդակի վրա և դարձնում է մեզ ավելի դիմացկուն ու ամուր:

Հեղինակի մասին

Մարիամ Պետրոսյան

Մարիամ Պետրոսյան

Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան: Պարբերաբար անցկացնում է սեմինարներ և թրեյնինգներ՝ ձգտելով նպաստել երեխաների և մեծահասակների ստեղծագործ մտքի զարգացմանը։ Սիրում է հավաքել փայտե մակետներ, զբաղվել ձեռագործությամբ: