Ընտանիք Հարցազրույց

Այն տղամարդը, ով կնոջ վրա ձեռք է բարձրացնում իմ կարծիքով նա տղամարդ չէ․ Վիգեն Մնոյան

Վիգեն Մնոյան

լուսանկարիչ

*** Կնոջ դերը լուսանկարչական արվեստում նորմալ եմ վերաբերվում:

*** Ունեմ շատ լավ կին լուսանկարիչ ընկերներ, ովքեր իրենց գործում ունեն անփոխարինելի մասնագիտական աչք:

*** Հիշում եմ մանկությանս տարիներին կանայք ավելի ուրախ ու անհոգ տեսք ունեին, իսկ այսօր փողոցում տխուր, մտամոլոր, ջղային հայացքով կանանց շատ եմ հանդիպում, կարծում եմ մեղավորը սոցիալական պայմաններն են:
*** Կնոջը պետք է սիրել, հասկանալ ու ներել:

*** Այն,  ինչ զգում է կինը, ոչ մի տղամարդ չի զգում և կինը լավ խորհրդատու հաստատ կարող է լինել12027366_10207182026407745_1249709555034812123_o
Ստեղծագործող տղամարդու համար կինը մուսա է, ներշնչանքի աղբյուր: Ինձ համար կինը աշխատելու և ապրելու դրդրիչ ուժ է: Գեղեցիկ ստեղծագործությունների ներշնչման ու արարման աղբյուրը կինն է:

Կնոջն ի զորու է տգեղացնել չարությունը: Ցանկացած շպար, թանկարժեք հագուստ կամ զարդ չի կարող քողարկել հոգում թաքնված չարությունը: Չարությունն այն երևույթն է, որ  կարող է տգեղացնել ցանկացած տարիքի կնոջը՝ անգամ երիտասարդությունն ի զորու չէ այդ հարցում փրկել գեղեցիկ սեռին:

Վստահաբար կարող եմ ասել, որ մեր հայ աղջիկները շատ գեղեցիկ են:

Այս խոսքերիս հետ համակարծիք են նաև արտասահմանցի իմ կոլեգաները, ինչի մասին առիթի դեպքում անթաքույց բարձրաձայնում են: Բոլոր ազգերի մեջ լինում են տգեղ և գեղեցիկ կանայք, բայց մեզ մոտ գեղեցիկ կանայք տոկոսային հարաբերությամբ գերազանցում  են այլազգիներին:

Շատ լավ է, որ աշխարհը գրավված անհասկանալի սեռափոխության մոլուցքը իր արմատները չի գցել Հայաստանում: Մեզ մոտ կինը մնում է կին՝ տղամարդը տղամարդ՝ ոչ մի դերափոխություն:  Սա շատ կարևոր գործոն է:Ուրախ եմ, որ մեր կանայք, թե՛ իրենց գեղեցկությամբ և, թե՛ բնության կողմից ստեղծված իրենց տեսակն անփոփոխ պահելով՝ ստվեր են գցում մարդկության մեջ նորաձև դարձած այդ զազրելի սեռափոխությանը:

Յուրաքանչյուր կին յուրովի է իր տեսակով ու գեղեցկությամբ:

Ինձ համար չկա չափանիշ, որ առանձնացնեմ, թե կնոջ որ տեսակն է ավելի հոգեհարազատ: Ինչպես սևահերների, այնպես էլ  շիկահերների մեջ կան տգեղ և գեղեցիկ, բարի ու չար, լավ ու վատ կանայք:

Թեպետ էմանսիպացիային լավ չեմ վերաբերվում, բայց  դա չի նշանակում, որ կինը պետք է միայն խոհանոցում լինի: 12186446_10207182011967384_9077853297901661863_oԿինը պետք է լինի տարբեր տեղերում ու տարբեր ոլորտներում՝ սկսած սոցիալական միջավայրից: Բայց կողմնակից չեմ նաև այն հանգամանքին, որ տղամարդու համեմատ կնոջ դերն այս առումով պետք է գերակայի: Չպետք է մոռանանք, որ մենք ավանդապաշտ ժողովուրդ ենք: Միայն մեր ավանդապաշտության շնորհիվ է, որ մինչ օրս չենք ձուլվել տարբեր վնասակար ու վտանգավոր երևույթներին ինչպիսիք է, օրինակ, ժամանակակից աշխարհում իշխող սեռերի անհասկանալի փոփոխությունները:  Խնդրին, եթե հոգեբանական տեսանկյունից նայենք մենք կայուն ենք ու ամուր, իսկ դա միմիայն մեր ավանդապաշտության շնորհիվ է այդպես:

Տղամարդու կողմից սիրո ու երջանկության բերկրանքին արժանի է այն կինը, ով առաջին հերթին ցանկանում է ապրել դա և անցնել իր տղամարդու հետ այդ ճանապարհը: Ինչու եմ սա ասում, քանի որ կինը ինչ որ մի բան, եթե չի ուզում հնարավոր չէ դա իրագործել: Առաջին հերթին կինը պետք է ցանկանա լինել երջանիկ ու սիրված:

Կնոջ մեջ ինձ համար անհանդուրժելի է դավաճանությունն ու չարությունը: Թեպետ իմ այս մոտեցումը վերաբերում է բոլորին՝ անկախ սեռից: Անկեղծ ասած հոգումս կներեմ նման արարքները, բայց տվյալ մարդու հետ ցանկացած տեսակի շփումն այլևս կդադարեցվի: Առհասարակ մարդ պետք է հասկացող ու ընկալող լինի, հակառակ պարագայում հնարավոր չէ շփվել նրա հետ՝ առավել ևս համատեղ կյանքով ապրել:

Լավ է, որ կինը տիրապետում է խոհարարական արվեստին և գոհացնում է այդ առումով տղամարդու պահանջները:1097088_10207182013287417_895815738992298247_o
Այն, որ ասում են, թե տղամարդու սրտի ճանապարհն անցնում է ստամոքսի միջով, որոշ առումով, կա մի փոքր ճշմարտություն այս ամենի մեջ: Բայց բացի ստամոքսից տղամարդն ունի նաև ուղեղ՝ մտածող ու ստամոքսից առավել կարևոր օրգան, որը նույնպես ունի իր ճանապարհը:

Կինն իր էությամբ շատ խաբուսիկ է: Մի պահ կարող է թվալ, որ շատ խելացի ու հասկացող է, իսկ որոշ դեպքում էլ հակառակ կեցվածքն ընդունի: Կնոջ արտաքինի ու խելքի հետ բացարձակապես կապը կարող է գոյություն չունենալ: Առհասարակ կնոջը հասկանալ ոչ մի տղամարդու չի հաջողվել: Կինը զարմանալի էակ է: Յուրաքանչյուր խելացի կնոջ մոտ գուցե լինեն պահեր, որ խելքի հետ մեկտեղ որոշ հանգամանքների ու չնչին մանրուքների պատճառով այդ նույն կինը կարող է իր խելացիությունը կորցնել և փոխակերպվել անխելք կնոջ կերպարի: Եվ այդ պահին այդ նույն կինն իրեն այնպիսի արտահայտություններ կարող է թույլ տալ, որ ինքդ զարմանաս, թե ինչպե՞ս կարող է խելացի կինը  դառնա անխելք:

«Ի՞նչ է ուզում կինը» հարցի պատասխանը ես  նույնպես չեմ գտել: Երևի կինն ուզում է, որ իրեն սիրեն և դրա մասին անընդհատ ասեն: Կարծում եմ կինն ուզում է գեղեցիկ լինել և գեղեցիկը տեսնեն իր մեջ,  ինչը փորձում եմ իմ լուսանկարներում փոխանցել: Բնականաբար յուրաքանչյուր կին գեղեցիկ է, պարզապես մնում է ճիշտ տեսանակյունից դա տեսնել:  Ոչ միայն լուսանկարչության մեջ պետք է ընգծել կնոջ գեղեցկությունը, այլ բոլոր առումներով անհրաժեշտ է տեսնել ու շեշտել կնոջ գեղեցկությունը, իսկ դա գեղեցիկ սեռի համար շատ կարևոր է: Կնոջ գեղեցկությունը տեսնելու համար պարզապես ցանկություն է պետք:

Այն տղամարդը, ով կնոջ վրա ձեռք է բարձրացնում իմ կարծիքով նա տղամարդ չէ:

Երևույթը տղամարդկության դրսևորում չէ և այն ոչ մի լավ բանի չի կարող բերել:

Շատ լավ էոր կնոջ  էության մեջ իշխում են սպիտակ ու տաք գույներըԱռհասարակ կինը պետք է ներքուստ հանգիստ ու ներդաշնակ լինի: Կարևոր է, երբ կինն իր էությամբ մաքուր է և լավ կլինի, որ այդ առումով նրա մեջ գերակայի սպիտակ գույնը: Կնոջ ներսից պետք է հանգստություն բխի, լինի հնազանդ ու կանացի:

Հարցազրույցը՝ Լիանա Գրիգորյանի

Հեղինակի մասին

Լիանա Գրիգորյան

Լիանա Գրիգորյան

Ավարտել է Գյուղատնտեսական ակադեմիայի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժինը։ Այնուհետև սովորել և ավարտել է Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի «Լրագրություն» բաժինը:
Սիրում է ընթերցանություն և երաժշտություն։ Բարձրագույն մշակույթ է համարում՝ մարդկային փոխհարաբերությունները։