Ընտանիք

«Առանց կանանց անհնար է լիարժեք տղամարդ զգալ»․ Կարեն Քոչարյան

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

266587_163159373752611_1536446_oYerevanStyle-ի ընթերցող՝ կանանց և աղջիկներին իր շնորհավորական ուղերձն է հղում հայտնի և սիրված հաղորդավար, ռեժիսոր, լրագրող՝ Կարեն Քոչարյանը։

Այնքան ուրախ եմ,որ մեր իրականության մեջ ավելանում է ևս մեկ տոն:

Շատերը դժգոհում են, ասելով մարտի 8-ը քիչ էր հիմա էլ ապրիլի 7-ը, անգամ Սուրբ Վալենտինի տոն: Իհարկե վերջինս մեր տոնը չէ, բայց էլի առիթը չենք կորցնում՝ տոնական տրամադրություն ստեղծել: Կանանց միամսյակը կարծում եմ պայմանական ժամկետ է:

Ո՞վ է ասել, որ կանանց առջև պետք է խոնարհվել միայն մեկ ամիս:

Կինը այն էակն է, որի շնորհիվ մարդիկ հասել են մեծ հաղթանակների, նրանց շնորհիվ ծնվել են համաշխարհային գլուխգործոցներ և միևնույն ժամանակ նրանք առիթ են հանդիսացել վեճերի, կռիվների, պայքարների և նույնիսկ պատերազմների:

Առանց կանանց անհնար է լիարժեք տղամարդ զգալ:

Առանց կանանց չկա կյանքի իմաստ, չկա պայծառ արևոտ լուսաբաց, չկա ռոմանտիկ լուսնային գիշեր, չկա շողշողացող աստղերով լեցուն երկնակամար… Բոմարշեյի հանրահայտ Ֆիգարոն ասում է «Օ կին, բնության թույլ և նենգ երևույթ…», իսկ ես կասեմ «Օ կին, որքան հակասական ես դու…»։ 405875_288317111236836_147092620_nԵվ մի՞թե կարելի է քեզ թույլ սեռ անվանել: Այն ծանրությունները և դժվարությունները, որ տանում ես քո ուսերին անչափ հեռու են «թույլ» հասկացողությունից: Մաղթեմ մեր կանանց, մայրերին, քույրերին, դուստրերին, որպեսզի նրանք երբեք չհամտեսեն կյանքի դառնությույունը, թող նրանց ճանապարհը միշտ ծածկված լինի գեղեցիկ ծաղիկներով, ուրախ տրամադրությամբ և թող յուրաքանչյուրի կողքին կանգնած լինի հավատարիմ ասպետը, ի դեմս՝ ընկերոջ, ամուսնու, եղբոր, հոր…
Խոնարհվենք և պաշտենք մեր գեղեցիկ էակներին ամեն րոպե, ամեն ժամ և ամեն օր, անկախ պաշտոնական տոներից:

Իսկ հայ կնոջը, մանավանդ հայ մայրերին ցանկանում եմ ոգու տոկունություն, համբերություն և առողջություն: Եվ թող ոչ մի զինվորի մոր աչքերին չլինի արցունք:

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան