Ապրելակերպ

Հարցրու ինքդ քեզ

Մենք սիրում ենք հարցեր տալ, ընդ որում առավել հաճախ դիմացիններին, քան ինքներս մեզ:

Հարցերը մեր կյանքի անբաժան մասն են կազմում եւ օգնում են կողմնորոշվել նոր իրավիճակներում, տեղեկատվություն հավաքել  մեզ հետաքրքող երեւույթների վերաբերյալ եւ վերջապես զարգանալ ու նորանոր բացահայտումներ անել:

Սակայն հաճախ մենք մոռանում ենք ինքներս մեզ հարցեր տալ եւ կյանքի իրադարձությունների պատասխանատվությունը ամբողջապես ցում ենք ուրիշների վրա: Եվ կորցնում ենք կյանքի կառավարման մեր մենաշնորհը:

Ինչպե՞ս նորից սկսենք կառավարել մեր կյանքը:

Պետք է սովորենք ինքներս մեզ ճիշտ հարցեր տալ եւ առավելագույնը վերցնել ցանկացած իրադրությունից:

Կան մեր կյանքի հետ կապված մի քանի հարցեր, որոնց պատասխանները միայն մենք գիտենք:

Ուրիշ ոչ ոք մեր փոխարեն դրանց չի կարող պատասխանել: Այդ հարցերի նպատակն է օգնել ուշադրությունը ինքներս մեզ վրա դարձնելուն, մեր կյանքը վերլուծելու եւ առաջ շարժվելու:

Lam-the-nao-de-nang-cao-kha-nang-tu-duy-cho-tre-02

Այդ հարցերը կապված են մեր սուբյեկտիվ զգացողությունների, ցանկությունների, պահանջմունքների հետ: Դրանք անտեսանելի եւ անհասկանալի են դիմացինների համար: Օրինակ՝ ի՞նչ մասնագիտություն ընտրել, ու՞մ ընտրել որպես կյանքի ուղեկից: Այդ եւ նմանատիպ իրավիճակներում կողմնորոշվելու համար հարկավոր է ինքներս մեզ հետ անկեղծ լինել եւ փորձել հասկանալ, ինչն է մեզ իրականում դուր գալիս, ինչ զգացմունքներ են մեզ մոտ առաջանում, ինչ հնարավորություններ ունենք մենք իրականում:

Մեկ այլ տիպի հարցեր են այն հարցերը, որոնք չունեն միանշանակ պատասխան, բայց նույնքան կարեւոր են վերլուծության համար: Դրանք ճշտում են մեր տեղը այստեղ եւ հիմա եւ նախագծում ուղին, դեպի ուր մենք ուզում ենք գնալ: Այդպիսի հարցերից են. Ով եմ ես հիմա, ինչ դասեր եմ ես քաղել, ինչ եմ ուզում հիմա, ուր եմ ուզում գնալ կյանքի ուղիով, ինչպես ես կարող եմ հասնել նրան, ինչ ուզում եմ:

Այդպիսի հարցերի ու պատասխանների միջոցով մենք կապ ենք հաստատում ինքներս մեզ հետ, վերլուծում ենք մեր կյանքն ու կողմնորոշվում շրջապատող իրականության մեջ:

Հեղինակի մասին

Մարիամ Պետրոսյան

Մարիամ Պետրոսյան

Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան: Պարբերաբար անցկացնում է սեմինարներ և թրեյնինգներ՝ ձգտելով նպաստել երեխաների և մեծահասակների ստեղծագործ մտքի զարգացմանը։ Սիրում է հավաքել փայտե մակետներ, զբաղվել ձեռագործությամբ: